Quantum Teleportation

Գիտնականները գնալով մոտենում են նրան, որ հնարավոր դարձնեն գերանվտանգ եւ գերարագ քվանտային ինտերնետը։ Այժմ նրանց արդեն հաջողվել է “տելեպորտավորել” բարձր ճշգրտությամբ քվանտային տեղեկատվությունը՝ ընդհանուր 44 կիլոմետր հեռավորության վրա (27 մղոն):

Երբ խոսքը վերաբերում է իրական քվանտային ինտերնետի ստեղծմանը, շատ կարևոր է, թե տվյալների փոխանցման ճշգրտությունը, եւ թե փոխանցման հեռավորությունը, եւ այդ ոլորտներից որեւէ մեկում առաջընթաց գրանցելը արդեն իսկ մեծ տոնակատարության առիթ է հաջորդ սերունդների համար, ովքեր սրա հիման վրա կկառուցեն մարդկության հաջորդ սերնդի կապի ցանցը:

Սակայն, արդեն իսկ այսօր՝ գիտնականներին արդեն իսկ հաջողվեց ստեղծել քվանտային տեղեկատվություն ավելի քան 90 տոկոս ճշտությամբ, և այն օպտիկամանրաթելային ցանցերի միջով ուղարկել որոշակի հեռավորության վրա։ Արտաքինից սա նման է գոյություն ունեցող ինտերնետին, սակայն դա ամենևին այդպես չէ:

Այս գիտական փորձը, անշուշտ առանցքային նվաճում է այն տեխնոլոգիայի կառուցման ճանապարհին, որը կվերափոխի, թե ինչպես է մարդկությունը ապագայում վարելու գլոբալ հաղորդակցությունը: Քվանտային ինտերնետ տեխնոլոգիան օգտագործում է կուբիթներ, որոնք անչափելի մասնիկներ են, և կախված են մնում հնարավոր վիճակների խառնարանում, ավելի պարզ համեմատություն անելու համար, կուբիթները նման են պտտվող զառերի, որոնք դեռ չեն ընկել գետնին և հաստատվել, այլ, դեռևս գտնվում են խառնարանի մեջ։

Կուբիթները, որոնք միմյանց են ներկայացվում, ունեն իրենց ինքնությունը «խճճված» այն եղանակներով, որոնք ակնհայտ են դառնում վերջնական չափվելուց հետո: Եթե կրկին պատկերացնում ենք այս խճճված կուբիտները որպես զույգ զառեր. նրանցից յուրաքանչյուրը կարող է վայրէջք կատարել ցանկացած համարի վրա, երկուսն էլ երաշխավորված կավելացնեն յոթին՝ անկախ նրանից, թե որքան հեռու ընկնեն իրարից: Քվանտային ինտերնետի դեպքում պատկերը գրեթե նույնն է, մի վայրում առկա տվյալները կարող են ակնթարթորեն արտացոլվեն մեկ այլ վայրում, անկախ նրանից թե քվանտային ինֆորմացիան քվանտային տիրույթի, որ հատվածում կգտնվի: Բայց այստեղ կա մեկ հետաքրքիր փաստ, թե արդյոք ամեն անգամ զառը գցելիս, կարող եք զույք զառեր ակնկալել։ Կուբիթների դեպքում հնարավոր է, երբ փորձի ժամանակ երեք կուբիթներ խճճվել են իրար խելացի պայմանավորվածությամբ, հնարավոր է դարձել ստիպել մի մասնիկի վիճակին իրենց փոխադարձ խճճված զուգընկերոջ միջոցով ընդունել մյուսի «զառախաղը»: Քվանտային հողում սա նույնքան հետաքրքիր է, որքան մի մասնիկը մյուսի վերածելը, իսկ զառերի պարագայում հնարավոր է լինում մի ակնթարթում հեռավորության վրա , մի զառի արժեքը պարտադրել մեկ այլ զառի։ Այսինքն եթե վերցնենք, որ կուբիթն ունի վերջնական նպատակակետ, ապա կարելի է ասել, որ հնարավոր է մի կուբիթի վերջնական նպատակակետը պարտադրել և ուղղել մեկ այլ կուբիթի։ Բացի սրանից հնարավոր է փոխանցել և ստանալ շատ մեծ ծավալների ինֆորմացիա հսկայական տարածությունների վրա, օրինակ մոլորակից մոլորակ վայրկյանների ընթացքում, խճճված տիրույթում, սակայն վերջնական նպատակակետին, առանց ինֆորմացիայի կորստի, ինչը այժմ առկա է դասական ինտերնետում։

Քվանտային խճճվածությունը և տվյալների տելեպորտացիան բարդ գիտություն է, և նույնիսկ փորձագետները մինչև վերջ չեն հասկանում, թե ինչպես այն կարող է ի վերջո օգտագործվել քվանտային ցանցում։ Սակայն նման հայեցակարգի յուրաքանչյուր ապացույց, որը մենք ստանում ենք, մի քիչ մոտեցնում է մեզ նման ցանցի ստեղծմանը։

Քվանտային ինտերնետը, արագության և հաշվարկային հզորության տեսանկյունից, չափազանց անվտանգ կլինի։ Առնվազն, առայժմ, գիտնականները կարծում են, որ քվանտային ինտերնետ ցանցերը կգործեն որպես դասական ինտերնետի մասնագիտական ​​ընդլայնումներ, և առայժմ չեն կարող լիարժեք փոխարինել գոյություն ունեցող ինտերնետ ցանցին :

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here