Old Trafford

“Մանչեսթեր Յունայթեդը” կիբերհարձակումների զոհ Է դարձել: Հաքերների խումբը ներխուժել է «Մանչեսթեր Յունայթեդի» համակարգչային համակարգեր և գումար շորթել գաղտնի տեղեկատվության չտարածման դիմաց, հայտնում է Daily Mail-ը:

“Օլդ Թրաֆորդյան” ակումբը հայտարարել է, որ հաձակման հետքերը հայտնաբերել են նախորդ ուրբաթ երեկոյան: Ինչի հետևանքով լրջորեն խախտվել է անվտանգության ռեժիմը, ինչի կապակցությամբ “Յունայթեդը” տեխնիկական փորձագետների թիմ է ներգրավել՝ ավելի քան մեկ շաբաթ առաջ սկսված “աղետալի” կիբերհարձակումը զսպելու համար: Հինգշաբթի օրը Մեծ Բրիտանիայի կիբերանվտանգության ազգային կենտրոնը հաստատեց, որ օգնում են ակումբին լուծելու առաջացած ճգնաժամը:

Իրենց հայտարարության մեջ “կարմիր սատանաները” մատնանշել են կիբերհանցագործներին եւ խոստովանել, որ ակումբը դեռեւս տեղյակ չէ իր երկրպագուների կամ հաճախորդների անձնական տվյալների որեւէ արտահոսքի մասին:

Հարձակման ժամանակ, աշխատել են բոլոր մեդիաալիքները՝ այդ թվում վեբ-կայքը եւ հավելվածը: Հաքերների ինքնությունը, ինչպես նաև նրանց պահանջած գումարի չափը անհայտ է: Ակումբը հրաժարվում է մեկնաբանել, թե ովքեր կարող են ներգրավված լինել կիբերհարձակման մեջ կամ թե ինչ դրդապատճառներ կարող են նրանք ունենալ: Սակայն, եթե Մանչեսթերյան ակումբը վճարի կամ եթե արդեն վճարել է պահանջված գումարը հաքերներին ապա կտուգանվի 15 մլն ֆունտ սթերլինգով։

Եվ չնայած ֆորմալ առումով “կարմիր սատանաները” բրիտանական ընկերություն են, նրանց բաժնետոմսերը վաճառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում, ինչը նշանակում է, որ Գլեյզերների ընտանիքի կողմից վերահսկվող ակումբը ենթարկվում է ամերիկյան օրենքներին: Իսկ ամերիկյան օրենքներով ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը կարող է մինչեւ 20 մլն դոլարի (15 մլն ֆունտ) չափով տուգանել հանրային ընկերությանը հաքերների հետ գործարքի գնալու համար:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here