F-35

Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն կայունորեն կատարելագործում է իր վերջին հինգերորդ սերնդի կործանիչի՝ F-35A-ի մարտունակությունը: Եվ ինչպես հայտնի դարձավ, Sandia National Laboratories-ը, Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի և ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հետ միասին, ավարտեց թռիչքային թեստերի շարքը, որի արդյունքում՝ հինգերորդ սերնդի F-35A կործանիչը գերձայնային արագությամբ կատարեց B61-12 միջուկային ռումբի փորձարկումը։ Սակայն փորձարկման ժամանակ, ռումբը մարտագլխիկ չի ունեցել: Այս փորձարկումների շարքը միտված էր նոր B61-12 միջուկային ռումբ կործանիչը ԱՄՆ զինանոցում ինտեգրելու համար:

Մասնավորապես, ըստ Sandia National Laboratories-ի հաղորդագրության համաձայն, փորձարկումներն իրականացվել են Tonopah կոչվող փորձադաշտի տարածքում՝ այս տարվա օգոստոսի 25-ին:

F-35A-ն ավիահարված է կատարել B61-12-ի փորձնական տարբերակով, 10.500 ոտնաչափ բարձրությունից (ավելի քան 3000 մետր): Նշված թիրախը պայմանականորեն ոչնչացնելու համար պահանջվել է ընդամենը 42 վայրկյան:

Հայտնի է, որ ԱՄՆ-ն F-35-ի B61-12 միջուկային հրթիռներից ևս մի քանի փորձարկումներ է իրականացրել նաև 2019 թ.-ին, որի լուսանկարներն հայտնվել հանրության շրջանում շատ ավելի ուշ:

Հիշեցնենք, որ վերջերս B61-12 ռումբի մշակման ծրագրում կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել. Միացյալ Նահանգները ավարտել է զինամթերքի եւ F-15E կործանիչի համատեղելիության փորձարկումները: Եզրափակիչ փորձարկումների ժամանակ թևավոր մեքենան գցել է ռումբի նոր տարբերակի մակետը և փորձարկումները ցույց են տվել, որ օդանավը կարող է այդ արտադրանքներն օգտագործել իրական մարտական ​​գործողություններում:

B61-12 ռումբի հիմնական առանձնահատկությունը պոչի նոր ստորաբաժանումն է, որը ռումբը դարձնում է կառավարելի: Դրա շնորհիվ հնարավոր է դառնում հրաժարվել պարաշյուտի կիրառումից: B61-12-ի նախագծման առանձնահատկությունները օդաչուների համար դյուրին են դարձնում թիրախին հաջող հարվածելու գործընթացը, այսինքն նպատակակետի վրա ճշգրիտ թռչելու կարիք այլևս չի առաջանում:

Նախկինում B61-12-ի սերիական արտադրությունը նախատեսված էր սկսել այս տարի, սակայն արտադրանքի նախագծային արատներն առաջացրեցին պլանների որոշակի փոփոխություններ:

Դեֆակտո F-35-ը առաջին աննկատ կործանիչն է, որն ունակ եղավ փորձարկել B61-12-ը: Նրանից և F-15- ից բացի, ռումբը կկարողանան օգտագործել նաև այլ ինքնաթիռներ, մասնավորապես՝ խոսքը հեռանկարային B-21 ռազմավարական ռմբակոծիչի մասին է:

Վերջինս, ըստ նախապես ստացված տեղեկատվության, պետք է երկինք բարձրանա 2022 թվականին: Ավելի վաղ որպես առաջին թռիչքի ամսաթիվ նշել էր, 2021թ․-ը, սակայն այդ ժամկետներն, ամենայն հավանականությամբ, չեն համապատասխանել փորձարկման ժամանակագրությանը:

Նկատենք նաև, որ հեռանկարային գերաննկատ ռմբակոծիչների ստեղծումը այժմ ակտիվորեն ընթանում է նաև Ռուսաստանում և Չինաստանում:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here