Asia

Ասիան՝ Չինաստանի աջակցությամբ ձեւավորում է աշխարհի խոշորագույն առեւտրային բլոկը, առանց ԱՄՆ-ի անմիջական մասնակցության։

Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 15 տնտեսություններ նոյեմբերի 15-ին՝ կիրակի օրը, ձեւավորեցին աշխարհի խոշորագույն ազատ առեւտրի բլոկը՝ Չինաստանի կողմից աջակցվող գործարքով, բացառելով Միացյալ նահանգների մասնակցությունը այդ գործարքին:

Հանոյի տարածաշրջանային գագաթնաժողովում, Տարածաշրջանային համապարփակ տնտեսական գործընկերության (RCEP) ստորագրումը հետագա հարված է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից կազմավորած խմբին, որից նրա իրավահաջորդ Թրամփը դուրս է եկել 2017 թվականին:

Ասիայում` Վաշինգտոնի ներգրավվածության վերաբերյալ հարցերի ֆոնին, RCEP-ն կարող է ավելի ամուր ամրապնդել Չինաստանի դիրքերը, որպես Հարավարևելյան Ասիայի, Ճապոնիայի և Կորեայի հետ տնտեսական գործընկեր՝ որը աշխարհի երկրորդ ամենամեծ տնտեսությանը թույլ կտա ավելի լավ ամրապնել դիրքերը՝ սահմանելով տարածաշրջանի առևտրային կանոնները:

Միացյալ Նահանգները փաստացի դուրս է մնում ինչպես RCEP-ից, այնպես էլ Օբամայի գլխավորած Trans-Pacific Partnership-ից (TPP)`աշխարհի ամենամեծ տնտեսությունը թողնելով ամենաարագ զարգացող տարածաշրջանը ընդգրկող երկու կարևորագույն առևտրային խմբերից:

Եվ ընդհակառակը, RCEP-ը կարող է օգնել Պեկինին կրճատելու իր կախվածությունը արտասահմանյան շուկաներից եւ տեխնոլոգիաներից։ Ինչպես նաև այս գործընթացը հնարավորինս կարագացվի Վաշինգտոնի հետ առևտրային հարաբերությունների խզման և վատթարացման խորացման ֆոնին, ասել Է Իրիս Պանգը, Չինաստանի ING-ի գլխավոր տնտեսագետը:

RCEP-ի մասնակիցներն են ASEAN-ի 10 անդամ երկրները, Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան և Նոր Զելանդիան: Բլոկի ստեղծման նպատակն է շատ ոլորտներում իջեցնել սակագները:

Հարավարևելյան պետությունների ասոցիացիայի (ASEAN) անդամ երկրներն են՝ Մալայզիան, Ինդոնեզիան, Թաիլանդը, Բրունեյը, Սինգապուրը, Մյանմայը, Կամբոջան, Լաոսը, Ֆիլիպինները և Վիետնամը:

Գործարքը ստորագրվել է ASEAN առցանց գագաթնաժողովի շրջանակներում, որն անցկացվեց այն ժամանակ, երբ Ասիայի առաջնորդները լուծում էին Հարավչինական ծովում առկա լարվածությունը և լուծում էին հետհամաճարակային տնտեսական վերականգնման ծրագրերը մի տարածաշրջանում, որտեղ ԱՄՆ-Չինաստան մրցակցությունը գնալով մեծանում է:

Արտասովոր արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, RCEP-ի երկրների ղեկավարները հերթով կանգնել են առեւտրի իրենց նախարարների հետեւում, որոնք մեկը մյուսի հետեւից ստորագրել են համաձայնագրի պատճենները, որոնք այնուհետեւ հանդիսավոր կերպով ցուցադրվել են տեսախցիկներով:

«RCEP-ը շուտով կվավերացվի ստորագրող երկրների կողմից և ուժի մեջ կմտնի ՝ նպաստելով հետհամաճարակային տնտեսության վերականգնմանը», – ասել է Վիետնամի վարչապետ Նգուեն Սուան Փուխը, որը հանդիսավոր արարողությունն անցկացրել է որպես ASEAN-ի նախագահ:

Իսկ Չինաստանի վարչապետ Լի  Կեցյանն ասել է. որ «Տարածաշրջանային համապարփակ տնտեսական գործընկերության»  համաձայնագրի ստորագրումը հաղթանակ է բազմակողմանիության և ազատ առևտրի համար»:

RCEP-ը կկազմի համաշխարհային տնտեսության 30%-ը, համաշխարհային բնակչության 30%-ը և կհասնի 2,2 միլիարդ սպառողի:

Չինաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ նոր դաշինքի խոստումները ներառում են խմբի ներսում որոշ սակագների վերացում, այդ թվում ՝ որոշ անհապաղ, իսկ մյուսները ՝ 10 տարվա ընթացքում: Առայժմ չկան մանրամասներ, թե որ ապրանքատեսակները և որ երկրները կտեսնեն այդ սակագների անհապաղ իջեցումները:

«Առաջին անգամ Չինաստանը և Ճապոնիան հասան երկկողմ սակագնի իջեցման պայմանավորվածության՝ հասնելով պատմական առաջընթացի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ ՝ չնշելով այլ մանրամասներ:

Եվ առաջին անգամ է, երբ առևտրային գործարքի շրջանակներում Արևելյան Ասիայի մրցակից տերությունները՝ Չինաստանը, Ճապոնիան և Հարավային Կորեան, գտնվում են մեկ ազատ առևտրի համաձայնագրում:

RCEP-ը «կօգնի նվազեցնել կամ վերացնել արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների սակագները և սահմանել տվյալների փոխանցման կանոններ», – ասել է Լուոնգ Հոանգ Թայը, Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարարության բազմակողմ առևտրի քաղաքականության վարչության պետը:

Ինդոնեզիայի առևտրի նախարարի հավաստմամբ, համաձայնագիրն ուժի մեջ կմտնի, երբ մասնակից երկրները վավերացնեն համաձայնագիրը երկրի տարածքում՝ առաջիկա երկու տարիների ընթացքում:

Չինաստանի համար այս նոր խումբը, որը ներառում է ԱՄՆ-ի բազմաթիվ դաշնակիցների, անսպասելի հաջողություն է, հիմնականում պայմանավորված TTP-ից Թրամփի նահանջով, ասել է Պանգը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Հնդկաստանը դուրս է եկել RCEP-ի բանակցություններից, սակայն ASEAN-ի ղեկավարները ասել են, որ դռները բաց են նրանց միանալու համար:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here