covid

Գերմանական BioNTech բիոինժեներինգային ընկերությունը եւ ամերիկյան Pfizer դեղագործական հսկան` հայտարարել են կորոնավիրուսի դեմ իրենց կողմից մշակած պատվաստանյութի հաջող կլինիկական փորձարկումների երրորդ փուլի մասին: Ինչպես նշված է ԱՄՆ ընկերության կայքում, BNT162b2 դեղամիջոցը ցույց է տվել “COVID-19-ի կանխարգելման 90-տոկոսանոց արդյունավետություն”:

“Արդյունքները ցույց են տալիս, որ մեր պատվաստանյութը կարող է օգնել կանխելու COVID-19-ը այն մարդկանց մեծամասնության մոտ, ովքեր ստանում են այն: Դա նշանակում է, որ մենք մեկ քայլով ավելի մոտ ենք այն բանին, որ ամբողջ աշխարհի մարդկանց տրամադրենք այդքան անհրաժեշտ պատվաստանյութը, որը կօգնի վերջ դնել այս գլոբալ պանդեմիային”, – նշված է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն՝ Ալբերտ Բուրլայի հայտարարության մեջ:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here