Tesla

2018 թվականի ապրիլի 1-ին Իլոն Մասկը կատակեց, որ ընկերությունը սնանկացել է, և նրան գտել են անգիտակից վիճակում՝ շրջապատված տեկիլայի շշերով: Նույն տարվա հոկտեմբերին Teslaհայտ ներկայացրեց Teslaquila ապրանքային նշանը գրանցելու համար: Բայց այս ապրանքանիշի ներքո արտադրանքի թողարկումը այդպես էլ չիրականացավ: Ըմպելիքի շիշը պետք է այսպիսի տեսք ունենար.

Թվում էր, թե Իլոն Մասկի ընկերությունն հրաժարվեց նրա կատակն իրականացնելու ցանկությունից, բայց նոյեմբերի 5-ին Տեսլան հանկարծ սկսեց իր առցանց խանութում այլ անունով տեկիլա վաճառել:

Էլեկտրական լիցքի խորհրդանշանի տեսքով շիշն արժե 250 դոլար: Այս գինը սահմանվել է 750 մլ ծավալով շշի համար: Tesla Tequila-ն բացառիկ և պրեմիում de agave anejo-ով համեմված ըմպելիք է:

Սա ֆրանսիական կաղնու տակառներում հնեցված տեկիլա է: Ինչպես նշում է The Verge-ը, ըմպելիքի այս տեսակը սովորաբար հնեցվում է մինչև երեք տարի. Tesla Tequila-ի դեպքում հնեցումը կազմել է 15 ամիս:

Ցանկացողները կարող են գնել ոչ ավել, քան երկու շիշ, ընդ որում, առաքումն իրականացվելու է միայն ԱՄՆ-ի որոշ նահանգներ: Այս սահմանափակումը պայմանավորված է այն օրենքներով, որոնք կարգավորում են ԱՄՆ-ում ալկոհոլի առցանց վաճառքը: Ակնկալվում է, որ տեկիլան, որն արտադրում է Կալիֆոռնիական Nosotros Tequila ընկերությունը, առաքվելու է տարեվերջին:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here