Հոդվածում ներկայացված է, թե ինչպե՞ս է ապրում, մտորում եւ աշխատում Apple-ի ներկայիս ղեկավար Թիմ Քուքը:

Եթե ​​կյանքում չեք ցանկանում որևէ բան բաց թողնել, պարզապես անջատեք ձեր սմարթֆոնի բոլոր ծանուցումները: Time ամսագրի ընթերցողների հետ հանդիպման ժամանակ, սա առաջարկել է ոչ թե «թվային մինիմալիզմի» գաղափարակից Քել Նյուպորտը, այլ Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը: Անսպասելի խորհուրդ տեխնոգիգանտի ղեկավարի կողմից, ով մեզ վաճառում է «միշտ կապի մեջ» լինելու կյանքի գաղափարը:

Բայց եթե հիշում եք, հենց Թիմ Քուքի օրոք էր, որ ընկերությունն իր սարքերի մեջ ներմուծեց նոր «էկրանային ժամանակ» գործառույթի առանձնահատկությունը, որը պատմում է ձեզ, թե ձեր միակ ու անկրկնելի կյանքից քանի ժամ եք ծախսում գաջեթի վրա:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք օրական սմարթֆոնին դիպչում ենք միջինը 2,617 անգամ, իսկ մեզանից ամենաակտիվները՝ 5,400: (Համեմատության համար․ մենք մեր դեմքին օրվա մեջ դիպչում ենք ավելի պակաս՝ օրական 1000 անգամից պակաս, քան մեր սմարթֆոնին): Քուքը այս առումով թվային դիետայի վրա է՝ քանի որ օրական դիպչում է սմարթֆոնին ընդամենը 200 անգամ։ Բայց պարզվում է, որ սա նույնպես չափազանց շատ է Քուքի համար: Եվ “Էկրանի ժամանակի” տվյալները դրդել են նրան փոխելու իր սովորությունները: Հիմա նա կոչ է անում մնացած բոլորին անել նույնը:

Այն, ինչ Թիմ Քուքը ձեզ հաստատ խորհուրդ չի տա, դա սմարթֆոնի վրա սոցիալական ցանցերի ծրագրեր տեղադրելն է: Առանց նրանց ուղղակիորեն անվանելու, նա բացատրում է. «Դրանցից ոմանք սովորեցնում են ձեզ անմտորեն պտտվել նորությունների թարմացումներով և ամեն վայրկյան նայել էկրանին՝ պարզելու, թե ինչ է փոխվել այնտեղ»:

Քուքի խոսքով՝ նոր տեխնոլոգիաների իմաստը՝ մեզ համար այն հնարավորությունները բացելն է, որոնք նախկինում երբեք չեն եղել․ Տալ մեզ տեղեկատվության հասանելիություն, օգնել կյանքի կոչել մեր գաղափարները, հոգ տանել մեր առողջության մասին և մեր կյանքը հարստացնել նոր փորձով: Դրանք չպետք է մեր կյանքն ավելի աղքատ դարձնեն։ Չպետք է խանգարեն մեզ, թե ինչ կարող ենք անել առանց նրանց: Քանի որ ամենավատ բանը, որ դուք կարող եք անել ձեր iPhone-ի հետ, “դրան ավելի հաճախ նայելն է, քան կողքիդ կենդանի մարդու աչքերին”:

Ներկայիս Apple-ի գլխավոր տնօրենը հիմնականում համարվում է ոչ թե վիզիոներ, այլ «արդյունավետ կառավարիչ», ով ավելի շատ մտահոգված է վաճառքով և բաժնետոմսերի արժեքով, քան նորարարությամբ և յուրօրինակ գաղափարներով: Փաստորեն, նրա անձնական նախասիրություններն ու սկզբունքները շատ ավելին են որոշում ընկերության և ամբողջ ՏՏ ոլորտի զարգացման միտումները, քան թվում է առաջին հայացքից:

Առաջին գաջեթը, որն ամբողջությամբ մշակվել և թողարկվել է Թիմ Քուքի ղեկավարությամբ, Apple Watch-ն է: Սպորտային թրեքերն ու ժամացույցը միավորել են նրա երկու գլխավոր կրքերը՝ մարզումներն ու թայմ մենեջմենթը։

Քուքը հայտնի է նաև իր ռադիկալ առօրյայով: Աարթնանալ առավոտյան ժամը չորսին, մեկ ժամ տրամադրել օգտվողների գործարար նամակները կարդալու համար, որպեսզի տեղյակ լինի այլ մարդկանց խնդրանքներին և խնդիրներին: Եվ ևս մեկ ժամ անցկացնել մարզասրահում, սթրեսի մակարդակը վերահսկողության տակ պահելու համար, որից հետո առավոտյան ուղիղ ժամը 06։00-ին, նա իր աշխատասենյակում է: Իսկ ուղիղ ժամը 21:30-ին՝ կրկին անկողնում:

Ընդհանուր առմամբ՝ շուրջ 12 ժամ աշխատանք և 7 ժամ քուն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս քունը բավարար է ուղեղի օպտիմալ գործառույթը պահպանելու համար:

Բայց Քուքի համար 59 տարեկանում մարզվելը պարզապես միակ արդյունավետ մնալու միջոցը չէ: Նրա համար ընկերություն ղեկավարելը նույնպես նման է սպորտին: Նույնիսկ նրա կարճ սանրվածքը պատճենված է հայտնի ճանապարհային հեծանվորդ Լենս Արմսթրոնգից: Ազատ ժամանակ Քուքը սիրողական հեծանվորդ է:

Մասնագիտական ​​մրցավազքում նրա հիմնական մրցակիցը ոչ թե ոլորտի մրցակիցներն են, այլ ժամանակը: Եվ հենց Ջորջ Սթոկի՝ “Ժամանակի հետ մրցություն”. գիրքն է նրա սիրելի գիրքը: Քուքը այս մասին ելույթ ունեցավ նաև Օբերնի համալսարանի շրջանավարտների առջև։

Բիզնեսում, ինչպես և սպորտում, հաղթանակը շատ դեպքերում կանխորոշվում է նույնիսկ մրցույթի մեկնարկից առաջ: Մենք միշտ չէ, որ կարող ենք կանխատեսել, թե երբ կգա ճիշտ պահը, բայց մենք միշտ կարող ենք պատրաստ լինել դրան:

Թիմ Քուքը
Որպես ալպինիստ և արշավային սիրահար, Քուքի անձնական նախասիրությունները կարելի է գտնել այնպիսի նրբերանգների մեջ, ինչպիսիք են Apple-ի աշխատասեղանի օպերացիոն համակարգերի անունները. Yosemite, El Capitan և High Sierra՝ իր սիրած ազգային պարկը և իր տարածքում գտնվող ամենագեղեցիկ լեռնաշղթաներից մեկը:

Հենց Քուքն էր, ով սկսեց ստանդարտ աշխատանքային տարածքները դարձնել ոչ ստանդարտ, Apple-ի գրասենյակներում ներդնելով կանգնած աշխատատեղերի գաղափարը: Հենց նա է Apple-ին ընկերացրել “կանաչ” տեխնոլոգիաների հետ և սկսել պայքարել գենդերային հավասարության համար՝ ղեկավար պաշտոնների առաջադրելով բազմաթիվ տաղանդավոր կանանց։

Նրա օրոք ընկերությունը հայտարարեց «հետհամակարգչային» դարաշրջանի սկզբի մասին: Դա պայմանավորված է նրանով, որ Քուքը iPad-ը նախընտրում է համակարգչից:

Բայց Քուքի համար առաջնային է մնում հեռավար բժշկությունը. «Ես կցանկանայի հետ նայելով ասել, որ մարդկության առաջընթացի մեջ մեր ամենակարևոր ներդրումը կապված է առողջության հետ»:

Ինքնաբուխ ռացիոնալիստ
1996 թվականին Թիմ Քուքի մոտ ախտորոշվեց բազմակի սկլերոզ: Ախտորոշումը սխալ էր: Բայց նա այս կարճ դրվագից սովորեց երկու դաս:

Առաջին դասը ձախողումից չվախենալն է: «Երբ ռիսկի եք դիմում, պետք է հասկանաք, որ ռիսկային բիզնեսում հնարավոր ձախողումը, հաջողության հասնելու հնարավորության օրինական վճարն է»:

Երկրորդ դասն այն է, որ պլանավորումը միշտ չէ, որ գործում է: “Իհարկե, պատրանքները փաստերից տարբերելու համար անհրաժեշտ է քննադատական մտածողություն”: Բայց ինքնաբուխ որոշումները նույնպես ունեն իրենց տրամաբանությունը: Դրանք ընդունվում են, քանի որ դրանք համապատասխանում են ներքին անհրաժեշտությանը. “Մեզանից յուրաքանչյուրն ունի կյանքի պահեր, երբ ավելի ճիշտ է ապավինել ինտուիցիային”:

Այդ պահը նրա կյանքում եկավ 1998 թ.-ին, երբ Սթիվ Ջոբսը առաջարկեց իրեն տեղափոխել լավագույն ժամանակները չապրող Apple ընկերություն` հրաժարվելով Compaq-ում ունեցած հաջող կարիերայից. “Ռացիոնալ տեսանկյունից, բոլոր փաստարկները Compaq-ի օգտին էին: Բայց ես հրաժարվեցի զգուշությունից և որոշեցի վարվել մակերեսային տրամաբանությանը հակառակ”:

Դրանից 15 տարի առաջ ես փորձեցի գտնել այն հարցի պատասխան, թե որն է իմ կյանքի նպատակը: Դրա համար մեդիտացիա եմ փորձել, կրոնի մեջ հետքեր եմ փնտրում, կարդացել եմ մեծ փիլիսոփաների և գրողների: Երիտասարդ տարիքում նույնիսկ համարձակվեցի Windows-ի համակարգչի հետ անխոհեմ փորձ կատարել:

Բայց միայն այն պահին, երբ ինձ առաջարկեցին աշխատել Apple-ում, կարծես ինչ-որ բան դրդեց ինձ, և ես վերջապես զգացի, որ ամեն ինչ տանում է այնտեղ ուր ինձ պետք է:
Երրորդ դասը, որը Թիմ Քուքը սովորեց, իր 25-ամյա կյանքի պլանն էր, որը նա կազմել էր ուսուցչի հանձնարարությամբ 28 տարեկան հասակում։ Դյուկի ինստիտուտից MBA դիպլոմ ստանալուց անմիջապես հետո, նա այդ մասին պատմեց ուսանողների հետ հանդիպմանը. “Ինձ բավական հստակ հաջողվում էր ժամանակից առաջ ընկնել և մեկ-երկու տարի առաջ հաշվարկել իրադարձությունները։ Բայց դրանից այն կողմ, ոչ մի զուգադիպություն չկար”:

Նրա կարծիքով ՝ պատճառը միայն այն չէ, որ մենք միայն ժամանակի ընթացքում ենք սկսում հասկանալ, թե ով ենք ուզում լինել իրականում։

Պարզապես մեր ճանապարհն ինքնին լիովին անկանխատեսելի է: Մեր կյանքի ընթացքում աշխարհը բազմիցս կփոխվի, կփոխվի նաև մեզ շրջապատող հասարակությունը: Այն ընկերությունները, որոնց համար աշխատում եք, կգան ու կգնան:

Միգուցե ամբողջ կյանքում կարիերա շարունակեք մեկ ոլորտում, կամ գուցե ոչ: Գուցե դուք միշտ կապրեք մեկ մարդու հետ, կամ գուցե ոչ: Կյանքում ամեն ինչ հնարավոր է: Եվ հուսով եմ, որ դա կյանքում միակ բանն է, որը երբեք չի փոխվի”:

Թիմ Քուք՝ հարցեր տվող մարդը
Երբ Թիմ Քուքը փոխարինեց Ջբսին 2011 թ.-ին, շատերն ընկալում էին նրան որպես ռոնին` միայնակ սամուրայ, ով, չնայած իր մարզմանը, չէր կարողանա հաղթահարել իր վրա դրված պատասխանատվությունն առանց հովանավորների:

Ավելին, մեղմ և հանգիստ Թիմ Քուքը լիովին հակադրվում էր Սթիվ Ջոբսին, ով իր կենդանության օրոք դարձավ պաշտամունքային անձնավորություն և թվում էր միակ մարդը, ով ոչ միայն տեսնում էր, այլ նաև որոշում էր ընկերության ապագան: Բայց ժամանակը ցույց տվեց, որ Թիմ Քուքի մոտեցումն ունի իր արժանիքները:

Բիզնես-մարզիչ Գրեգ Մակքեոնը կառավարման այս մեթոդը անվանում է «բազմապատկում». այն օգնում է ընդլայնել այլ աշխատակիցների իրավասությունները, այլ ոչ թե կենտրոնացնել այդ մարդկանց ուշադրությունը ղեկավարի վրա: “Նման մենեջերի ղեկավարության ներքո ընկերության աշխատակիցները ոչ միայն իրենց ավելի խելացի են զգում, այլեւ իրականում ավելի իրավասու են դառնում”:

Քուքի ռազմավարությունը լիազորությունների փոխանցումն է: Նրա մարտավարությունը հարցական է: Նա հետաքրքրվում է, հարցնում և պարզաբանում է՝ ստիպելով ուրիշներին ինքնուրույն մտածել, պատասխաններ փնտրել և լուծումներ գտնել: Այս մեթոդը օգտագործվել է հին հույն փիլիսոփա Սոկրատեսի կողմից ճշմարտությունը որոնելու համար:

Մի անգամ, այն հարցին, թե որն է համարում առաջնորդի ամենակարևոր որակը և հաջողության բանալին, Քուքը ասաց. «Մարդկանց ինքնուրույն լինելու հնարավորություն տալու կարողություն»:

Թիմ Քուք, նշանակում է – չլինել երկրորդ Սթիվ Ջոբս:

Ես երբեք չեմ ցանկացել նմանվել նրան: Միակ մարդը, որ կարող եմ լինել՝ դա ես ինքս եմ: Այնպես որ, ես միշտ փորձում եմ լինել Թիմ Քուքի միայն լավագույն տարբերակը:
Հոդվածը պատրաստվել է Reminder առցանց հրատարակությունը, որը նվիրված է առողջությանը, հոգեբանությանը և գործնական փիլիսոփայությանը:

Հեղինակ՝ Սիրակ Ղռոյան

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here