Ցուկերբերգ

AppSumo եւ OkDork ընկերությունների հիմնադիր Նոյ Կագանը, ով նախկինում աշխատել է Facebook-ում, պատմում է, թե ինչպես է աշխատում աշխարհի ամենահայտնի սոցիալական ցանցը։

  1. Կենտրոնացեք մեկ մեծ նպատակի վրա

Facebook-ում։ Մենք յուրաքանչյուր որոշում կայացրել ենք՝ ելնելով նրանից, թե արդյո՞ք դա նպաստելու է օգտվողների աճին: Եթե ​​այդպես է, մենք գործարկել ենք գործառույթը, իսկ եթե ոչ՝ չենք գործարկել

Անձնական պատմություն։ Մի օր ես եկա Մարկի մոտ՝ Facebook-ի դրամայնացման (մոնետիզացիայի) գաղափարով, և նա պարզապես գրեց գրատախտակին “ԱՃ”. Սկզբում նրան չէր հետաքրքրում դրամայնացումը, նրան հետաքրքրում էր միայն օգտատերերի աճը։

  1. Լայն նայեք
    Ինչո՞ւ։ Լայն հայացքն այն է, ինչը դրդում է մարդկանց առավոտյան վեր կենալ և առավելագույնս ներդրվել և նվիրվել աշխատանքին: Դա հնարավորություն է տալիս աշխատակիցներին փողից վեր զգալու նպատակի կարևորությունը:

Facebook-ում։ 2005-ին Մարկն ասաց, որ ցանկանում է միավորել աշխարհը:

Անձնական պատմություն։ Երբ աշխատում էի Ֆեյսբուքում, ես միայն մտածում էի / խոսում / երազում էի Facebook-ի մասին: Այս սոցիալական ցանցը իմ ընկերուհին էր: Ես դրան վերաբերվում էի ոչ որպես աշխատանքի, ուստի ամբողջ ժամանակս ծախսում էի ընկերության վրա:

  1. Վարձեք միայն բարձր որակավորում ունեցող մասնագետների
    Ինչո՞ւ։ Նրանք կարող են ավելի թանկ արժենալ, բայց կբերեն ձեզ շատ ավելի շատ գումար: Նրանք կդարձնեն ձեր կյանքը շատ ավելի հեշտ, քանի որ կլուծեն ձեր խնդիրները:

Մշակեք տաղանդների հավաքագրման ռազմավարություն։ Որոշ լավագույն տաղանդներ գրավում են այլ բարձրակարգ տաղանդների: Միջին մակարդակի տաղանդներն ավելի շատ գրավում են միջին մակարդակի տաղանդների:

Facebook-ում։ Իմ գործընկերներն ամենախելացի մարդիկ էին, որոնց հետ ես երբևէ աշխատել եմ (նրանք բոլորը Այվի լիգայից էին՝ Սթենֆորդ և Հարվարդ): Ես ինձ երբեք ամենախելացի մարդ չեմ զգացել սրահում:

AppSumo-ում։ Ես ուզում եմ աշխատել միայն ՏՊԱՎՈՐԻՉ մարդկանց հետ: Եթե ​​ինչ-որ մեկն ինձ վրա տպավորություն չի թողնում, ես նրա հետ չեմ աշխատում:

  1. Արագ շարժվեք

Facebook-ում։ Մենք ամեն օր թողարկում էինք կայքի մի քանի թարմացումներ: Համեմատության համար նշենք, որ Microsoft-ի նման ընկերությունները ամիսներ կպահանջեին ապրանքի մանրամասները գրելու, դրանք բազմաթիվ հանդիպումների ընթացքում քննարկելու և վերջապես կյանքի կոչելու համար:

AppSumo-ում. Արագ շարժվելը մեր «Sumo-ներից» մեկն է:

  1. Լավ վերաբերվեք աշխատակիցներին

Ինչո՞ւ։ Մարկը հասկանում էր, որ աշխատանքային միջավայրը, որտեղ նա ցանկանում էր աշխատել, դուր կգա նաև պոտենցիալ աշխատողներին եւ կստիպի ներկա մարդկանց հպարտանալ, որ նրանք աշխատում են այստեղ: Քանի որ բոլոր արտոնություններն ու առավելությունները նվազագույնի են հասցնում շեղումները, որպեսզի աշխատողները կարողանան կենտրոնանալ աշխատանքի վրա:

Facebook-ում։ Արտոնությունների ցանկը ՆՈՒՅՆԻՍԿ առաջին օրերին էր անվերջ:
– Գերժամանակակից գրասենյակ՝ Սիլիկոնային հովտի ամենաթանկ շրջաններից մեկում:
– Ուլտրամրցակցային աշխատավարձեր
– Գրասենյակային աթոռներ՝ յուրաքանչյուրը 1000 դոլար արժողությամբ
– PowerBook և BlackBerry բոլորի համար
– Համեղ նախաճաշ, ճաշ և ընթրիք
– Սառնարան ձեր պատկերացրած յուրաքանչյուր խմիչքի համար
– Վճարովի ճանապարհորդություն դեպի Լաս Վեգաս
– Ընկերության հաշվին ոչ ֆորմալ հանդիպումներ ամեն ուրբաթ
– Անվճար լվացք / չոր մաքրում
– Սուբսիդավորված բնակարան: Ամսական $ 600, եթե գրասենյակից 1 մղոն հեռավորության վրա եք ապրում
– Ամառային / ձմեռային տուն, որը բոլորը կարող են օգտագործել

  1. Բավարարեք ձեր կրքոտ ցանկությունները

Ինչո՞ւ։ Երբ դուք ինքներդ ձեզ համար ինչ-որ բան եք ստեղծում, ամեն ինչ շատ ավելի պարզ է, կարիք չկա այդքան շուկայի ուսումնասիրություն կատարել: Չկա ավելի հաճելի բան, քան աշխատել այն բանի վրա, ինչ դուք ինքներդ եք օգտագործում:

Facebook-ում։ Բոլոր նրանք, ովքեր աշխատում էին այնտեղ, սիրահարված էին մեր ստեղծած արտադրանքին: Դա այն է, ինչի մասին մենք կարող էինք խոսել / մտածել / երազել:

AppSumo-ում։ Ես ստեղծեցի AppSumo-ն, քանի որ սիրում էի տեխնոլոգիական արտադրանքներն ու առաջարկությունները …

  1. Մի լսեք հաճախորդներին արտադրանքի բնութագրերի վերաբերյալ

Սա հակասական կետ է … Բայց օգտվողները / հաճախորդները հաճախ չգիտեն, թե ինչ են ուզում: Ինչո՞ւ։ Հաճախորդները սովորաբար այնքան ժամանակ չեն ծախսում ապրանքի մասին մտածելու վրա, որքան դուք:

Facebook-ում։ Մենք ամեն օր ստանում էինք 10 000 ֆիդբեք: Դրանց մեծ մասը դիմումներ էին այն գործառույթների վերաբերյալ, որոնք արդեն իսկ իրականացվել էին այլ կայքերում, կամ դրանք պարզապես վատ գաղափարներ էին: Մարկը ստեղծեց մի ապրանք, որը ցանկանում էր օգտագործել ինքը: Ֆունկցիոնալության վերաբերյալ շատ առաջարկներ գալիս էին անմիջապես նրանից կամ ներքևից՝ ինժեներներից:

Անձնական պատմություն։ Օգտագործողները ատում էին նորությունների լրահոսը, երբ դրանք հայտնվեցին առաջին անգամ: Նրանց թվում էր, որ դա ներխուժում է իրենց անձնական կյանք: Մի քանի շաբաթ անց նրանք սիրահարվեցին դրան։

  1. Պահպանեք բարձր չափանիշներ և ուշադրություն դարձրեք մանրուքներին

Ինչո՞ւ։ Մանրուքները ցույց են տալիս ձեր վերաբերմունքը մնացածի ամեն ինչի նկատմամբ: Եթե ​​դուք սխալվում եք մանրուքներում, մարդիկ ձեզ ավելի շատ չեն վստահի:

Facebook-ում։ Մարկը չէր ընդունում ոչ մի անկատար բան: Եթե ​​նա կարծում էր, որ ինչ-որ բան անհեթեթություն է, ապա նա, անշուշտ, խոսում էր այդ մասին, և դու ստիպված էիր դա անել նորից: Facebook-ում Մարկը տարված էր F տառով։ Մանրամասների և քերականության ուշադրությունը, ինչպես նաև օգտագործման դյուրինությունը կայքի ամենակարևոր բաներն էին:

Անձնական պատմություն։ Մարկը ինձ Հանուկա նվիրեց՝ Սթրանկի և Ուայթի «Ոճի տարրերը» գիրքը (գրագետ և որակյալ տեքստեր գրելու ուղեցույց):

  1. Այնպես արեք, որ աշխատակիցները վերաբերվեն ապրանքին որպես իրենց սեփականը

Ինչո՞ւ։ Եթե ​​նրանք զգան, որ դա իրենց արտադրանքն է, իրենք իրենց համապատասխան կվարվեն: Պետք չէ վերահսկել այն ամենը, ինչ նրանք անում են (ավելի քիչ աշխատանք ձեզ համար): Նրանք իրենք կլուծեն խնդիրները և կգտնեն ձեր բիզնեսին արժեք ավելացնելու ուղիները:

Facebook-ում։ Ինժեներներն ու արտադրանքի ղեկավարները կարող էին նախագծել և կառուցել առանձնահատկություններ՝ առանց որևէ մեկի հաստատման:

  1. Արագ վարձեք եւ արագ հեռացրեք

Facebook-ում։ Մարկն անմիջապես հեռացրեց այն մարդկանց, ովքեր հետ էին պահում և դանդաղեցնում էին Facebook-ի զարգացումը և արագորեն առաջ մղեց նրանց, ովքեր օգնում էին ընկերությանը հասնել իր նպատակներին:

Անձնական պատմություն։ Ինձ հեռացրեցին Facebook-ից …

  1. Երբեք մի ասա «օգտագործող» բառը

Ինչո՞ւ: Իմանալով, որ իրական մարդիկ են օգտագործում ձեր արտադրանքը, թույլ է տալիս ավելի լավ ծառայել նրանց: Դուք կարող եք ավելի լավ հասկանալ այն խնդիրները, որոնց բախվում են նրանք, քան պարզապես թվերը նայել:

Facebook-ում: Մարկը բղավում էր մեզ վրա, երբ օգտագործում էինք «օգտագործող» բառը:

OkDork-ում։ Դուք, ընկերներ՝ ովքեր դիտում և կարդում եք, ոչ միայն հեռուստադիտողներ կամ ընթերցողներ եք, այլ հույսերով, երազանքներով և ձգտումներով մարդիկ, որոնց ես սիրում եմ:

  1. Դա արեք գործընթացի հանդեպ սիրուց, այլ ոչ միայն փողի համար

Facebook-ում: Facebook-ը վաղ փուլում Yahoo-ից 1 մլրդ դոլարի առաջարկ ստացավ, բայց Մարկը ոչ մի վայրկյան չմտածեց վաճառքի մասին: Մարկն ու Դասթինը հարվածեցին ջեքփոթին և դարձան միլիարդատերեր, բայց նրանք շարունակեցին վարել նույն մեքենաները, իսկ փողը նրանց ընդհանրապես չփոխեց: Մարկը վարում էր Infiniti FX45, իսկ Դաստինը ՝ Toyota 4Runner:

Անձնական պատմություն։ Մարկի բնակարանը մինիմալիզմի մարմնացում էր: Փոքր մահճակալ, հագուստ և թեյնիկ: Եվ վերջ: Որոշ ուտեստներ և սնունդ, ոչ հեռուստացույց, ոչ ինտերնետ:

Իմ անձնական կյանքը։ Ես միլիոնատեր եմ, բայց դեռ Miata եմ վարում, ապրում եմ մի փոքրիկ տնակում և գնում եմ ապրանքներ Taco-ից…

  1. Մտածեք ռազմավարական

Ինչո՞ւ։ Երբ դուք գտնվում եք մրցակցային միջավայրում, ինչպիսիք են սոցիալական ցանցերը, մեկ սխալ որոշումը կարող է կործանարար լինել: Սովորաբար կա միայն մեկ մեծ խաղացող, այնպես որ դուք չեք կարող թույլ տալ մեծ սխալներ: Facebook-ը դարձավ թիվ 1 սոցիալական ցանցը, քանի որ Մարկը շարունակում էր ճիշտ որոշումներ կայացնել: Եթե ​​նա ինչ-որ սխալներ թույլ տվեց, ապա դրանք շատ արագ շտկվեցին:

Facebook-ում: Չնայած մենք արագ էինք շարժվում, մեր կայացրած յուրաքանչյուր որոշում ռազմավարական էր և մտածված: Մարկը շատ ժամանակ էր անցկացնում միայնակ՝ խորհելով իր որոշումների շուրջ: Ապագայի համար մտածելու անհավանական ունակություն ուներ և 5 տարի առաջ էր մրցակցությունից:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here