Tesla

Իլոն Մասկը հաստատել է, որ Նեւադայում Tesla ֆաբրիկայի վրա կիբեռհարձակումներ են պատրաստվել, հաղորդում Է Bloomberg-ը: Ավելի վաղ ԱՄՆ-ում ձերբակալել էին 27-ամյա ռուսաստանցի Եգոր Կրյուչկովին՝ կիբեռհարձակումներ նախապատրաստելու կասկածանքով:

Teslarati պարբերականը հոդված է հրապարակել այն մասին, թե ինչպես է Ռինոյում Gigafactory գործարանի աշխատակիցը ՀԴԲ-ին օգնել խափանել ռուսաստանցու կիբերհարձակումը:

Կրյուչկովին ԱՄՆ-ում ձերբակալել են օգոստոսի 22-ին, հաղորդել Է ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը: Նրան մեղադրել են դավադրության մեջ ՝ պաշտպանիչ համակարգիչը դիտավորյալ կոտրելու նպատակով։

Արդարադատության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Կրյուչկովը փորձել է համոզել ընկերության աշխատակիցներից մեկին, վնասակար ծրագիր ներդնել ձեռնարկության համակարգչային համակարգում. Այսպիսով, ռուսաստանցին ցանկացել է գաղտնի տվյալներ ստանալ ընկերության մասին, դրանց համար պահանջելով փրկագին. Կրյուչկովը աշխատակցին 1 մլն դոլար Է խոստացել որպես կատարվելիք ծառայության վճար։

Ինչպես գրում է Teslarati-ն, Կրյուչկովը դիմել է գործարանի ռուսալեզու աշխատակցին, որը Tesla-ի համակարգչային ցանցերին հասանելիություն է ունեցել: Սակայն աշխատողը հայտնել է ընկերությանը զրույցի մասին, իսկ Tesla-ն այդ մասին հայտնել Է ՀԴԲ-ին, ասվում է Teslarati-ի գրառման մեջ ։

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը “ՌԻԱ Նովոստիին” հայտնել է, որ տեղյակ է ձերբակալությունից եւ խոստացել է կապվել Կրյուչկովի հետ՝ անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here