Facebook

Մինչ Facebook-ն ակտիվորեն ամբողջ աշխարհում գործարկում է TikTok-ի կլոնը` Reels-ը, իսկ կոնգրեսականները Մարկ Ցուկերբերգին մեղադրում են այն բանում, որ նա սպանում է ստարտափներին՝ գողանալով նրանց գաղափարները, շատերը հաճույքով են հիշում, թե ինչ այլ հավելվածներ է կրկնօրինակել Facebook-ը:

✔ ️Հունիս 2014: Facebook-ը գործարկում է Slingshot հավելվածը, որը մեծ թափ հավաքած Snapchat–ի կրկնօրինակն էր։ App-ը չի բարձրանում հավելվածների խանութում եւ շատ արագ փակվում է 2015-ին: Ավելի վաղ՝ 2013-ին, Snapchat-ը հրաժարվել էր ստարտափը 3 մլրդ դոլարով վաճառել Ցուկերբերգին:

✔ ️ Մարտ 2015: Facebook-ը գործարկում է On This Day գործառույթը, որը շատ նման էր մրցակցին՝ Timehop-ին:

✔ ️ Ամառ 2016: Facebook-ին պատկանող Instagram-ը գողանում է Snapchat-ի stories-ի գաղափարը։ Stories-ները Instagram-ը դարձնում են ավելի հայտնի, որի շնորհիվ էլ՝ կարճ ժամանակում, լսարանի քանակով շրջանցում են ամբողջ Snapchat-ը ։

✔ ️Հոկտեմբեր 2016: FB-ն գործարկում է Marketplace-ը, որտեղ օգտվողները կարող էին իրար ապրանքներ վաճառել: Ծառայությունը շատ նման էր Craiglist-ին:

✔ ️Նոյեմբեր 2018: FB-ն գործարկում է TikTok-ի առաջին կլոնը՝ Lasso-ն, որը փակվում է 2020 թ.-ին

✔ ️Փետրվար 2020: FB-ն սկսում է Hobbi–ի գործարկումը, որը հայտնի Pinterest-ի անալոգն է: Սակայն մինչ այժմ Hobbi-ի աճը այդքան էլ չի տպավորում հանրությանը։

✔ ️Ապրիլ 2020: FB-ն գործարկում է Facebook Gaming–ը, որ զարմանալիորեն շատ նման է Twitch հավելվածին: Այժմ FB-ն զարգացնում է այս ծառայությունը Microsoft-ի հետ համատեղ:

✔ ️Ապրիլ 2020: FB-ն սկսում է Messenger Rooms-ի տեսաչատը, որը երկու կաթիլ ջրի նման՝ նման է պանդեմիայի ժամանակ կայծակնային արագությամբ զարգացած Zoom-ին եւ Houseparty-ին:

✔ ️Ամառ 2020: Ցուկերբերգը առաջ է քաշում TikTok-ի վտանգի գաղափարը: Չինական App-ն արգելում են Հնդկաստանում, իսկ հետո նաև ԱՄՆ-ում։ Այնուհետև FB–ն 2 երկրներում սկսում է Reels-ի գործարկումը (բայց Instagram-ի ներսում):

❗ ️Այնպես է ստացվում, որ Facebook-ը մյուսներից ավելի արագ է իմանում այս կամ այն հավելվածի ժողովրդականության աճի մասին։ Քանի որ անընդհատ հավաքում է տվյալներ այն սմարթֆոններից, ովքեր համաձայնել են տեղադրել իր Onavo VPN։ Այն տվյալներ էր փոխանցում FB-ին այն մասին, թե մարդիկ ամենից հաճախ, որ հավելվածն էին օգտագործում։ Այժմ բազմաթիվ սկանդալներից հետո հավելվածն հանվել է օնլայն խանութներից։

❗️Instagram-ը և WhatsApp-ը՝ Facebook-ի 2 հիմնական մրցակիցներն էին, որոնց Facebook-ին հաջողվեց գնել: Ավելի ուշ նրանց հիմնադիրները, կարծես, զղջացին գործարքից և հեռացան Ցուկերբերգի կորպորացիայից: Միայն Snapchat-ը հրաժարվեց վաճառել ստարտափը, որի լսարանի մի մասը հետագայում գնաց Instagram, ակտիվորեն պատճենելով իր գաղափարները:

Կարող եք կարդալ նաև TikTok-ի մասին 12 փաստերը, որոնք անպայման պետք է իմանալ

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here