Մեծ հնգյակի՝ Facebook-ի, Amazon-ի, Apple-ի, Microsoft-ի եւ Alphabet-ի (FAAMG) հասույթը 2019 թվականին կազմել է 900 մլրդ դոլար, ինչը գերազանցում Է G20-ի չորս երկրների ՀՆԱ-ին:
Համեմատության համար նշենք, որ FAAMG-ի եկամուտը նրան դարձնում է ՀՆԱ-ի մեծությամբ 18-րդ երկիրը՝ առաջ անցնելով Սաուդյան Արաբիայից եւ զիջելով Հոլանդիային։
1․ Amazon
Amazon-ն ամերիկյան ընկերություն է, որն աշխարհում խոշորագույնն է էլեկտրոնային առեւտրի հարթակներում եւ ամպային հաշվարկների շուկաներում:
- Հասույթը՝ $ 281 մլրդ.
- Եկամուտների 69%-ը գեներացվել է ԱՄՆ-ում.
- Զուտ շահույթը՝ $ 11.6 մլրդ.
- Կապիտալիզացիան՝ $ 1,44 տրլն.

Amazon-ի եկամուտների կառուցվածքը, 2019-ի տվյալներով
2․Apple
Apple-ը ամերիկյան կորպորացիա է, որն արտադրում է անհատական եւ պլանշետային համակարգիչներ, աուդիո նվագարկիչներ, սմարթֆոններ և ծրագրային ապահովում։
- Հասույթը $260 մլրդ.
- Եկամուտների 45%-ը գեներացվել է ԱՄՆ-ում, 22%-ը Եվրոպայում եւ 27%-ը Չինաստանում
- Զուտ շահույթը՝ $ 55,2 մլրդ.
- Առաջնային արտադրանքը՝ iPhone-ն է, որն ապահովում է եկամուտների ավելի քան կեսը
- Կապիտալիզացիան՝ $ 1,58 տրլն.

Apple-ի եկամուտների կառուցվածքը, 2019-ի տվյալներով
3․ Alphabet
Google-ը ամերիկյան բազմազգ կորպորացիա է, որը 2015 թվականի հոկտեմբերի 15-ին վերակազմավորվել է Alphabet միջազգային կոնգլոմերատի՝ Alphabet հոլդինգի կազմում, որը ներդրումներ է կատարում ինտերնետ-որոնման, ամպային հաշվարկների եւ գովազդային տեխնոլոգիաների բնագավառում:
- Հասույթը՝ $ 162 մլրդ.
- Եկամուտների 46%-ը գեներացվել է ԱՄՆ-ում, 31%-ը EMEA (Եվրոպա, Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա).
- Զուտ շահույթը՝ $ 34,3 մլրդ.
- Կապիտալիզացիան՝ $ 1,02 տրլն.

Alphabet-ի եկամուտների կառուցվածքը, 2019-ի տվյալներով
4․ Microsoft
Microsoft-ը տարբեր տեսակի հաշվողական տեխնիկայի համար՝ ծրագրային ապահովում արտադրող խոշորագույն միջազգային ընկերությունն է՝ և անհատական համակարգիչների, խաղային կոնսոլների, PDAs-ի, բջջային հեռախոսների եւ այլն սարքերի համար, Windows Օպերացիոն համակարգի մշակողը:
- Հասույթը $ 126 մլրդ.
- Եկամուտների 51%-ը գեներացվել է ԱՄՆ-ում.
- Զուտ շահույթը՝ $ 39,2 մլրդ.
- Կապիտալիզացիան՝ $ 1,56 տրլն.

Microsoft-ի եկամուտների կառուցվածքը, 2019-ի տվյալներով
5․ Facebook
Facebook-ն աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցն է։
- Հասույթը՝ $ 71 մլրդ.
- Եկամուտների 45%-ը գեներացվել է ԱՄՆ-ում, 24%-ը՝ Եվրոպայում.
- Հասույթի 98,5%-ը բերում է Facebook Ads-ը (գովազդ սոցցանցերում)
- Զուտ շահույթը՝ $ 18.5 մլրդ.
- Կապիտալիզացիան՝ $ 665 մլրդ.

Facebook-ի եկամուտների կառուցվածքը, 2019-ի տվյալներով