Startup

Ըստ CB Insights-ի վերլուծաբանների՝ աշխարհի ամենաթանկ ստարտափ է ճանաչվել արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներով զբաղվող Չինական Bytedance ընկերությունը։ Ստարտափն այժմ գնահատվում է 75 մլրդ դոլար։ Եթե մինչ այժմ չեք լսել Bytedance-ի մասին, բայց օգտվել եք TikTok հավելվածից, ապա տեղեկացնենք, որ TikTok-ը պատկանում է հենց Bytedance-ին, ինչպես եւ ավելի քան մեկ տասնյակ տարբեր ծառայություններ։

Երկրորդ տեղում՝ չինական Didi ընկերությունն է, որն զբաղվում է տրանսպորտային ծառայությունների մատուցմամբ, այդ թվում՝ տաքսիների ագրեգացիայով և մեքենաների վարձույթով: Ընթացիկ տարում ընկերությունն արդեն նախատեսում է առանց վարորդի տաքսի ծառայության փորձնական տարբերակ կիրառել Պեկինում, Շանհայում և Շենչժենում: Ներկայումս Didi-ն Չինաստանի տաքսի ծառայության ոլորտում խոշորագույնն է: Ծառայությունը թողարկվել է 2012թ.՝ Alibaba Group կորպորացիայի կողմից: 2016թ. այն շուկայից դուրս է մղել ամերիկյան Uber-ին՝ գնելով նրա տարածաշրջանային ստորաբաժանումները:

Առաջին ամերիկյան ընկերությունը հայտնվում է միայն 3-րդ տեղում՝ դա Stripe-ն է, ՖԻՆՏԵԽ ստարտափ, որն զբաղվում է առցանց ծառայությունների համար անվտանգ էլէկտրոնային վճարումներով: Ստարտափը գնահատվում է 36 միլիարդ դոլար։

Եվ միայն 4-րդ հորիզոնականում կա մի ընկերություն, որի մասին ներկայումս գրեթե բոլոը գիտեն. Խոսքը SpaceX-ի մասին է, որը ստեղծելով իր սեփական միջազգային տիեզերական կայանի «ցատկահարթակը» գնահատվում է 33 միլիարդ դոլար:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here