M.Obama

Գաղտնիք չէ, որ այս տարի ավանդական ​​ավարտական ​​միջոցառումների արարողությունները գրեթե ամբողջությամբ չեղարկվեցին ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ ողջ ԱՄՆ-ում: Այդ կապակցությամբ Միշել Օբաման վիրտուալ ուղերձ է հղել 2020թ-ի շրջանավարտներին։

Նրա խորհուրդները հիմնականում ներառում են հետևյալ մտքերը ՝

  • փորձեք դասեր քաղել անորոշության ժամանակաշրջանից,
  • խոսեք և արտահայտվեք անարդարությունների դեմ,
  • գնահատեք ազնվությունը, կարգապահությունը և կարեկցանքը։

“Մեզանից շատերը հաշվի են առնում ամենագլխավոր էությունը, թե ով ենք մենք։ Սակայն, վերջին մի քանի ամիսների ընթացքում մեր հիմքերը խարխլվել են.”

Ստացվում է այնպես, որ ավելի մեծ թվով շրջանավարտներ՝ 2020 թ. դուրս են գալիս անորոշության աշխարհ։ Համաճարակի եւ Ջորջ Ֆլոյդի մահվանը հետևված և շարունակվող անկարգությունների ֆոնին, Միշել Օբաման առցանց լսարանին ուղղած իր ներածական ուղերձում խոստովանել է, թե հենց հիմա որքան վախեցած, շփոթված, զայրացած կամ “պարզապես ապշած” կարող են իրենց զգալ շատ ուսանողներ:

Եվ ահա կյանքի այն դասերը, որոնցով իրավաբանը, գրողը եւ նախկին առաջին տիկինը կիսվեց շրջանավարտների հետ:

  1. Կյանքը միշտ անորոշ է լինելու

Կլինեն պահեր, երբ ձեզ կթվա, որ ամեն ինչ գլխիվայր շրջվել է, եւ դուք կցանկանաք, որ իրերը և ամեն ինչ վերադառնան այն նախկին տեսքին, ինչպիսին եղել են“, ասում է Օբաման: Նա կոչ է անում շրջանավարտներին օգտագործել այս իրավիճակը որպես հնարավորություն՝ մտածելու ոչ միայն այն կարիերայի մասին, որը նրանք ցանկանում են կառուցել, այլեւ մարդու այն տեսակի մասին, որն ուզում են լինել:

“Դուք հնարավորություն ունեք այս արժեքավոր դասերը ավելի արագ յուրացնել, քան նախորդ սերունդները”, – ասում է նա: “Դուք կարող եք միասին սովորել դրանք որպես երիտասարդների խումբ, ովքեր պատրաստ են ընդունել աշխարհը, որքան էլ այն ցնցված և խարխլված լինի։

  1. Ճիշտ վերաբերվեք մարդկանց

Ազնվությունը, պարկեշտությունը, կարգապահությունն ու կարեկցանքը ժամանակի փորձված հատկանիշներն են, որոնք անորոշ ժամանակներում ավելի մեծ արժեք են ստանում:

Մարդկանց նկատմամբ ճիշտ վերաբերմունքը երբեք ձեզ չի դավաճանի և թույլ չի դարձնի“, – ասում է Օբաման: Դա չի նշանակում, որ մարդիկ հաջողության չեն հասնում պակաս պատվաբեր ձևերով, բայց դա ապրելու ծանր միջոց է։ Իսկ մարդիկ, ովքեր սուտ ու կեղծիքներ են վաճառում, մեղադրում են ուրիշներին, բռնանում են նրանց դեմ, ովքեր ավելի քիչ արտոնություններ եւ առավելություններ ունեն, կհայտնաբերեն, որ նրանք իրենց զրկում են ամենակարևորից։

Փոխարենը, մարդիկ պետք է որոշում կայացնեն իրենց արտոնությունն ու ձայնն օգտագործել իրոք կարևոր բաների համար և հեռանան աշխարհից մի փոքր ավելի լավը քան նրանք գտել են այն.

  1. Կիսվեք ձեր ձայնով

Նույնիսկ եթե մարդիկ հենց հիմա իրենց անտեսանելի ու անտեսված են զգում, նրանք պետք է շարունակեն կիսվել իրենց ձայնով աշխարհի մնացած մասի հետ: Ոչինչ չի փոխվի, մինչև մարդիկ չլսեն միմյանց պատմությունները, գաղափարներն ու փորձը:

“Դա կախված է ձեզանից, որպեսզի հանդես գաք դաժանության, անազնվության, ֆանատիզմի, և այդ ամենի դեմ”, – ասում է Օբաման:Դուք պետք է ձեռք ձեռքի տված գնաք ձեր դաշնակիցների հետ, որպեսզի արժանապատվությամբ և նպատակասլացությամբ կանգնեք արդարության համար մղվող պայքարի առաջնագծում:

Բողոքի ցույցերը պետք է ամրապնդվեն պլաններով ու քաղաքականությամբ՝ զայրույթը ուղղելով պատմության փոփոխությանը։ Եվ այդ փոփոխությունը պետք է սկսվի յուրաքանչյուր տանը և յուրաքանչյուր հասարակության մեջ։

“Ահա թե ինչպես դուք կարող եք ավարտել աշխատանքը, որը սկսվել է նախորդ սերունդների կողմից՝ մնալով բաց և լիահույս, նույնիսկ դժվարին ժամանակներում։”

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here