Apple Store

Apple ընկերության ղեկավարությունը հայտարարել է մի շարք ֆիրմային խանութների փակման մասին՝ կապված ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակի տարածման արագության նոր ալիքի հետ, հայտնում է Bloomberg-ը:

Փակ կլինեն Ֆլորիդայում, Արիզոնայում, Հյուսիսային Կարոլինայում եւ Հարավային Կարոլինայում գտնվող 11 առեւտրի կետերը, նշված է կորպորացիայի տարածած հաղորդագրության մեջ: Ընկերությունը որոշել է այդ քայլին գնալ՝ կապված այդ շրջաններում Նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության մակարդակի աճի հետ։

Հիշեցնենք, որ մարտին Apple-ը ժամանակավորապես փակել Էր Չինաստանի սահմաններից դուրս գտնվող իր բոլոր մանրածախ խանութները, որպեսզի զսպեր կորոնավիրուսի համաճարակի տարածումը: Անցյալ ամիս ընկերությունը կրկին սկսել էր ԱՄՆ-ում մի քանի խանութների աշխատանքը, պահպանելով տարածքների ներսում մարդկանց թվի սահմանափակումները:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here