Երկրորդ սերնդից սկսած՝ Apple Watch խելացի ժամացույցները ձեռք են բերել ոչ միայն ջրից պաշտպանվելու, այլ նաեւ սարքի կորպուսում առկա անցքերի եւ անցքերի մեջ ընկնող կաթիլների “մաքրման” ինքնատիպ մեխանիզմ: Այսպես, The Slow Mo Guys YouTube-յան ալիքը՝ դանդաղեցված տեսանյութում ցույց է տվել, թե ինչպես է այդ համակարգն աշխատում։

Բլոգերները, որոնք մասնագիտանում են կադրերի չափազանց բարձր հաճախականությամբ տեսախցիկների օգտագործմամբ օբյեկտների նկարահանումների մեջ, ցույց են տվել, թե ինչպես է աշխատում Apple Watch-ի պաշտպանիչ մեխանիզմը, որը դուրս է մղում ջուրը սարքից: Այս գործընթացի ընթացքում սարքի բարձրախոսը ցածր հաճախականության տիրույթում արձակում է իմպուլսիվ հնչյուններ: Սա առաջացնում է թրթռում, որի շնորհիվ բարձրախոսի մեմբրանից անջատվում են ջրի կաթիլներն ու այլ հեղուկները:

Կորպոսի կողմից ջրի կլանման կանխումը, երբեմն ալգորիթմի կողմից հանգեցնում է համակարգի աշխատանքի դադարեցմանը, ջրի կուտակված կաթիլների դուրս բերման նպատակով։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here