Warren Buffett

Berkshire Hathaway-ի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ուորեն Բաֆեթը, ով մեր ժամանակների մեծագույն ներդրողներից է, նաեւ անձնական զարգացման մարտիկ է: Իր ամբողջ կյանքում նա կիսվում է գործարարների եւ պարզապես հետաքրքրված մարդկանց հետ, իր խորհուրդներով եւ առաջարկություններով, թե ինչպես պետք է հաջողության հասնել եւ ապրել երջանիկ կյանքով:

Պանդեմիան բացասաբար է անդրադարձել թե համաշխարհային տնտեսության, թե կոնկրետ մարդկանց կյանքի վրա։ Պատկառելի թվով հեռանկարային աշխատակիցներ կորցրել են աշխատանքը եւ գումարը, կամ ստիպված են եղել փոխել իրենց ծրագրերը։

Անկայունությունը դժգոհություն եւ նույնիսկ բողոքներ է առաջացրել: Շատերն այս իրավիճակում կորցրել են իրենց և ապագայի հանդեպ հավատը։ Սակայն, ինչպես կարծում է Ուորեն Բաֆեթը, կյանքում հաջողության գլխավոր արժեքն ու չափանիշը դա ամենևին փողն ու կարիերան չեն ։

“Իրականում, երբ դուք հասնում եք իմ տարիքին [Բաֆեթը 89 տարեկան է], դուք սկսում եք չափել ձեր հաջողությունը ոչ թե վաստակած գումարով, այլ նրանով, թե որքան մարդ է ձեզ սիրում, որոնց սիրում եք նաև դուք։ Սա վերջնական փորձությունն է, թե ինչպես եք ապրել ձեր կյանքը. Որքան շատ եք սեր տալիս, այնքան ավելի շատ եք ստանում”:

Սերը հասկանալու լավագույն միջոցը, որպես հաջողության բարձրագույն չափանիշ, այն տալն է: Եվ կան երեք եղանակներ, որոնց միջոցով դուք կարող եք արդյունավետորեն արտահայտել Ձեր սերը՝ բիզնեսում և կարիերայում արդյունքի հասնելու համար։ Փոխանցեք այն Ձեր գործընկերներին, Ձեր աշխատակիցներին, եթե Դուք ղեկավար եք, եւ Ձեր հաճախորդներին:

Շատ ընկերություններ, որոնք շարունակում են մնալ ճգնաժամի մեջ, կենտրոնանում են միայն ծախսերի կրճատման եւ իրենց արտադրանքի օպտիմալացման վրա, այլ ոչ թե ավելի ուշադիր լսելու հաճախորդներին: Նման ռազմավարությունը երկարաժամկետ հեռանկարում կարող է թանկ արժենալ:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here