Louis Vuitton

Ադյունաբերական հեղափոխությանը զուգահեռ 19-րդ դարում տուրիզմը զարգանում էր: Ազնվականները շատ էին ճանապարհորդում: Տնտեսության մեջ ամեն ինչ փոխկապակցված է: Ցանկացած ոլորտ զարգանալով իր հետևից տանում է նաև այլ ճյուղեր: Այսպես եղավ նաև այդ ժամանակ: Տուրիզմի զարգանալով առաջ էին եկել բազում խնդիրներ: Դրանց լուծողները վստահաբար դարձան մեծահարուստ և հայտնի: Այսօր կխոսենք այդ մարդկանցից մեկի մասին:

1821թվական…

Փետրվարի 24-ին սկսվում է մեքսիկական ապստամբությունը Իսպանայի դեմ: Օգոստոսի 10-ին Միսսուրի նահանգը պաշտոնապես ընդգրկվեց ԱՄՆ կազմում: Այս իրադարձությունները միակը չէին, որով հիշվում է 21 թիվը:

No alt text provided for this image

Օգոստոսի 4-ին մինչև Միսսուրի նահանգում պատրաստվում էին, Ֆրանսիայի արևելքում գտնվող Յուրա շրջանի Լոնս-լե-Սանյերե քաղաքում երկրագործ Վիտոնների ընտանիքում լույս աշխարհ է գալիս մի մանուկ: Ծնողները փոքրիկին տվեցին արքայական Լուի անունը: Դա մարգարեական որոշում էր, քանի որ մանուկ Լուին պետք է դառանար ժամականաշրջանի նորաձևության արքան:

Լուին շատ վաղ հասակից սկսեց զբավել երկրագործությամբ և օգնել իր ծնողներին: Շուտով նրա ծնողները մահացան: Տասամյա պատանին դարձավ որբ: Ինչպե՞ս վարվել: Ինչպե՞ս շարունակել կյանքը: Նա կանգնած էր բարդ ընտրության առջև. կամ պետք է դառանար հանցագործ, կամ սովից մահանար, կամ էլ …

Լուին ճիշտ ընտրություն կատարեց: Նա չդարձավ հանցագործ և չէր պատրաստվում սովից մահանալ: Շատ մանկուց նա սովոր էր քրտնաջան աշխատանքի: Իմ կարծիքով, եթե նա այսօրվա մանուկների պես անհոգ մեծանար, ապա դժվար թե…

Այսպիսով տասներեք ամյա Վիտոնը որոշեց նվաճել Փարիզը: 470կմ-ոց ճաապարհը տևեց 3 տարի: Պատճառը աշխատանքն էր: Պատանին կանգառներ էր անում և փորձում գումար վաստակել:

No alt text provided for this image

1837 թիվ…Միչիգանը մտնում է ԱՄՆ կազմը, իսկ այդ նույն ժամանակ արդեն տասնվեց ամյա Լուին հասնում է Փարիզ: Քանի տարի էր նա սպասել և ի՞նչ: Դատարկություն, ոչ մի բան… Շաբաթներով նա ապարդյուն գործ է ման գալիս: Քնում է դուրսը: Այսպես օրերը անցնում են…

Պատահական մի օր Փարիզի փողեցներից մեկի վրա ցուցափեղկի հետևում նա նկատում է շատ գեղեցիկ սունդուկ:

No alt text provided for this image

Պատանին ներս մտնելով տեսնում է, որ նրանք աշխատողի կարիք ունեն: Արտադրամասի տերը տեսնելով պատանու ինքնավստահությունը հասկացավ, որ արժեր գործի ընդունել տասնվեց ամյա անփորձ երիտասարդին: Եվ նա չսխալվեց: Վիտոնները և՛ երկարագործ էին, և՛ հյուսներ, ինչպես շատ գյուղացիներ: Փաստացի արհեստավորի ջիղը ժառանագած լինելով իր ծնողներից, նա հաստատակամորեն անցավ գործի և կարճ ժամանակում ձեռք բերեց փորձառու վարպետի համբավ: Լուին լավ և հեռանկարային մասնագիտություն էր ընտրել, քանի որ ինչպես հասկացանք ճանապարհորդությունը ծաղկում էր ապրում և բոլորին ահրաժեշտ էր հարմարավետ սունդուկներ, պայուսակներ և ճամպրուկներ:

No alt text provided for this image

1854-ին, 33 տարեկան հասակում, Վիտտոնը ամուսնանում է 17ամյա Կլեմենս-Էմիլի Փարիոյի հետ:

Լուի Վիտտոին առաջին խանութը Անիեր-Սուր-Սինում

Հարսանիքից կարճ ժամանակ անց նա հեռանում է իր աշխատավայրից և հիմնում սեփական արտադրամասը Փարիզի արդյունաբերական արվարձանում` Անիեր-Սուր-Սինում:

No alt text provided for this image

Չորս տարի անց՝ 1858-ին, Վիտտոնը ներկայացնում է իր հեղափոխական և անջրաթափանց ուղղանկյուն սունդուկը: Նախկինում միայն կլորացված կափարիչներով էին ներկայացվել: Սա հեղափոխություն էր ուղեբեռի պահեստավորման և փոխադրման աշխարհում, որը որոշեց հետագա 70 տարվա ճանապարհը: Լուիին ուղղեկցում էր հաջողությունը ամեն ուր:

No alt text provided for this image
No alt text provided for this image

Արդեն հանրահայտ Վիտոնը մինչ իր մահը աշխատում էր: 1892 թվականի փետրվարի 27-ին 70 տարեկան հասակում լեգենդար վարպետը մահացավ:

Այսիպոսով տասնամյա որբ մանուկը չընկրկեց կյանքի դժավրություններից, այլ քրտնաջան աշխատանքի միջոցով դարձավ լավ արհեստավոր: Նա արհեստը դարձրեց արվեստ և իր անունը ոսկե տառերով գրեց նորաձևության պատմության մեջ:

Հեղինակ՝ Գևորգ Գրիգորյան

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here