Ալեքսիս Օհանյան

Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հեռացել է ընկերության տնօրենների խորհրդից՝ խնդրելով ղեկավարությանը փոխարինել իրեն սևամորթ ղեկավարով։

Օհանյանը նաև 1 մլն դոլար է նվիրաբերել երիտասարդությանը իրավական կրթությամբ “Ճանաչիր քո իրավունքները” քարոզարշավի համար: Գործարարը որոշել է հեռանալ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ կապված զանգվածային բողոքների ֆոնին, գրում Է Reuters-ը:

“Ես օգտագործում եմ Reddit-ի բաժնետոմսերի իմ ապագա եկամուտները, որպեսզի ծառայեմ սեւամորթ հանրությանը, հիմնականում, ռասայական անհանդուրժողականության դեմ պայքարելու համար”, — պարզաբանել Է Օհանյանը:

Reddit-ում Օհանյանի հեռանալուց քիչ հետո սկսել են փակ դարձնել որոշ հայտնի ենթաֆորումներ եւ արգելափակել հրապարակումները՝ քննադատելով ընկերության քաղաքականությունը ատելության բորբոքման նկատմամբ, նշում է The Verge-ը: Մոդերատորները Օհանյանին եւ գլխավոր տնօրեն Սթիվ Հաֆմանին մեղադրել են կայքում եւ առանձին համայնքներում, օրինակ, r/The_Donald-ում ռասիզմի դրսեւորումների դեմ միջոցներ ձեռնարկելու անկարողության մեջ:

Սա առաջին նման դեպքը չէ, 2015 թվականին ժամանակավոր գլխավոր տնօրեն Էլեն Պաոը ստիպված էր հեռանալ ընկերությունից ՝ օգտատերերի կողմից քննադատության պատճառով: 2016 թվականին Reddit-ից ներքին կոնֆիկտների պատճառով աշխատանքից ազատվել են ավելի քան մեկ տասնյակ ավագ աշխատակիցներ, այդ թվում՝ տարբեր ռասայի ներկայացուցիչ կանայք: 2019 թվականի մարտին վարչության կազմում առաջին անգամ ընդգրկվել է կին՝ Պորտեր Գեյլը։

Հիշեցնենք, որ Reddit-ը 2005 թվականին հիմնադրել են Սթիվ Հաֆմանն ու Ալեքսիս Օհանյանը։ Նրանք 2006 թվականին Reddit-ը վաճառել են Condé Nast հրատարակչատանը, սակայն 2015 թվականից վերադարձել են այն։ 2018 թվականին Օհանյանը հրաժարվել Է Reddit-ում մշտական աշխատանքից, սակայն մնացել է տնօրենների խորհրդի կազմում ։

Կայքի տվյալներով՝ 2019 թվականի դեկտեմբերի դրությամբ Reddit-ի ամսական լսարանը գերազանցել է 430 միլիոն օգտատեր։ 2019 թվականի մարտին eMarketer-ը կայքի տարեկան եկամուտը կանխատեսել է ավելի քան 100 մլն դոլարի չափով:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here