ussr and usa

Այս պատմությունը ամերիկացի լրտեսը՝ Ջոն Ուոքերի մասին է, ով 17 տարի աշխատել է ՊԱԿ-ում (Պետական անվտանգության կոմիտե)։ Այս տարիների ընթացքում ԱՄՆ-ին հասցնելով հսկայական վնասներ։ Բայց Ուոքերը ձախողվեց, քանի որ նրան “մատնեց” ամենամտերիմ մարդը։

Կատարյալ գաղտնի՝ բայց միայն Խորհրդային Միության համար

Դուք չեք նախանձի Ջոն Ուոքերի մանկությանը. Մի աղքատ ընտանիք, որն ղեկավարում էր հայրը, և ով ամենից շատ սիրում էր ալկոհոլն ու կռիվները: Բայց տղան լավ ժամանակներ էլ էր հիշում: Այդ ժամանակ Ուոքեր ավագը աշխատում էր կինոստուդիայում և պատշաճ կերպով վարձատրվում էր իր աշխատանքի համար։ Բայց հետո դժբախտություն եղավ։ Վթարը, որում հայտնվեց Ուոքեր ավագը, խլեց նրա առողջությունը, փողը եւ աշխատանքը։ Եվ դրանից հետո Ուոքերի ընտանիքը գնալով մխրճվեց խավարի մեջ: Սկանդալներն ու տնեցիների ծեծը հոր համար սովորական գործ էին դարձել։ Սովորաբար նման մանկությունն անհետեւանք չի անցնում հոգեկանի համար։ Մարդիկ կոտրվում են և մեծանալով՝ վերածվում մոլագարների, որոնք փորձում են վրեժխնդիր լինել ողջ մարդկությունից իրենց հոգեբանական վնասվածքների համար։ Բայց Ուոքեր կրտսերին կոտրելը այնքան էլ հեշտ չէր.

Դեռ երեխա լինելով, Ջոնը սկսում է աշխատել. Տարիներ էին անցնում, բայց աղքատությունից դուրս գալ այդպես էլ չէր հաջողվում։ Եվ այդ ժամանակ՝ նա այնուամենայնիվ, հուսահատությունից սկսեց դողալ։ Ինչն էլ՝ Ուոքեր կրտսերին ստիպում է սկսել լրացուցիչ գումար “աշխատել”՝ զբաղվելով գողությամբ։ Բայց քրեական ճանապարհը կարճ էր, քանի որ նրան ձերբակալում են և Ջոնի առջև երկու ճանապարհ է բացվում՝ կամ բանտ կամ բանակ ։ Տղան ընտրում է երկրորդ տարբերակը: Այսպես, 1955 թվականին Ուոքերը հայտնվում է ԱՄՆ ռազմածովային նավատորմում։

Ջոնը նման էր տիպիկ բուսաբանի՝ հանգիստ, համեստ, մեծ անասելի ակնոցներով։ Մի մոխրագույն մուկ, որը, սակայն, առանձնանում էր լավ հիշողությամբ, պատասխանատվությամբ և աշխատունակությամբ: Ուոքերը ավարտում է ռադիստների դպրոցը եւ շուտով հայտնվում է Էսկադրային ականակրի տախտակամածում։ Հետո ամուսնանում է Բարբարա Քրոուլիի հետ և երեք տարվա ընթացքում հասցնում է երեք անգամ հայր դառնալ։

Ծառայությունը լավ էր ընթանում, վերադասները գնահատում էին Ջոնին, բայց մի նրբություն ամեն ինչ փչացնում էր։ Փաստն այն է, որ շատ դժվար էր մեծ ընտանիքին կերակրել կրտսեր սպայի աշխատավարձով: Ուոքերը սարսափեց, երբ գիտակցեց, որ վերադառնում է աղքատության ճանապարհին: Բայց, ի տարբերություն հոր, նա չէր կոտրվում: Երիտասարդ սպայի եռանդը անուշադրության չի մատնվում վերադասների կողմից։ Ջոնին ավելի հաճախ են սկսում բարձրացնել՝ տարին մեկ անգամ։ Աշխատավարձն աճում է, բայց այն չէր բավականացնում։

1960 թվականին կատարվում է Ուոքերի երազանքը. նա հայտնվում է սուզանավում՝ որպես ռադիոօպերատոր։ Իսկ հինգ տարի անց Ջոնը գլխավորել է “Սիմոն Բոլիվար”միջուկային սուզանավը։ Այդ ժամանակ նա չորրորդ անգամ է հայր դառնում, Բայց կնոջ հետ հարաբերությունները տարեցտարի ավելի էին վատանում։

Պաշտոնի շնորհիվ Ուոքերին հասանելի են դառնում գաղտնի տեղեկութուններ, որոնք միշտ չէ, որ կարողանում էին իմանալ նույնիսկ սուզանավի կապիտանները: Եվ այդ ժամանակ Ջոնի գլխում գաղափար է ծնվում. Իսկ ի՞նչ կլինի եթե համագործակցություն սկսվի Խորհրդային Միության հետ։ Հասկանալով, որ թշնամիները մեծ գումարներ կտան արժեքավոր տեղեկատվության համար, Ուոքերը որոշում է դավաճանի վերածվել։

1967 թվականի աշնանը Ջոնը ժամանում է Վաշինգթոնում գտնվող Խորհրդային Միության դեսպանատուն։ Ապա հաջողեցնում է հանդիպել ՊԱԿ-ի գործակալի հետ՝ նրան առաջարկելով իր ծառայությունները. Եվ որպես իր արժեքի հաստատում, Ուոքերը ներկայացնում է ծածկագրման մեքենայի բանալիների պատճենը: Երբ չեկիստներից մեկը իր ձեռքն է վերցնում այդ փաստաթուղթը՝ տեսնում է “Կատարյալ գաղտնի․ Հատուկ կատեգորիա” մակագրությունը։

Ընտանեկան ավանդույթներ. հայր-խլուրդ և որդի-խլուրդ

Նման հաջողության դժվար էր հավատալ։ Բնականաբար, չեկիստը կասկածում էր Ուոլքերին, քանի որ նա կարող էր լինել ԿՀՎ-ի կամ ՀԴԲ-ի աշխատակից: Բայց տեղեկատվությունը ստուգելուց հետո պարզվեց, որ Ջոնը պարզապես փող էր ուզում: Շատ ու միանգամից:

Ուոքերը դեսպանատնից հեռանում է հետևի դռնից՝ ՊԱԿ-ի աշխատակիցների ուղեկցմամբ եւ հազարավոր դոլարներ գրպանում (այդ ժամանակվա համար շատ մեծ գումարներ էին):
Այսպես սկսվեց ծովային սպայի համագործակցությունը Խորհրդային Միության հետ։ Ջոնը ԽՍՀՄ-ից ստանում էր ամսական 4 հազար դոլար աշխատավարձ, փոխարենը՝ ստանում էր արժեքավոր տեղեկություններ։ Օրինակ, ծածկագրերի բանալիներ եւ կոդավորման մեքենաների սխեմաներ։ Խորհրդային հետախուզության համար Ուոքերը դարձել էր ամենակարեւոր եւ արժեքավոր “խլուրդը”։ Նրա տեղեկատվության շնորհիվ չեկիստները կարող էին հափշտակել և վերծանել ցանկացած ուղերձ, ընդ որում՝ դրա ուղարկողը նշանակություն չուներ, դա կլիներ ԿՀՎ-ն թե ՀԴԲ-ն, ՌԾՈՒ-ն թե ՌՕՈՒ-ն՝ խորհրդային կողմը գիտեր ամեն ինչ։ Ստացվում էր այնպես, որ հսկայական ֆինանսական ներդրումները, որոնք ԱՄՆ իշխանությունները ուղղում էին ԱՄՆ ռազմական ուժերի անվտանգության համակարգի բարելավմանը, իզուր էին ծախսվում։ Իհարկե, ամերիկյան հատուկ ծառայությունները հասկանում էին, որ ինչ-որ տեղ “խլուրդ” է հայտնվել, բայց նրան հայտնաբերելը չէր ստացվում։ Բացի այդ, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ այդ դավաճանը ջանասեր ու պատասխանատու Ուոքերն է։

ԽՍՀՄ-ից ստացած փողերի շնորհիվ Ուոքերը կարողանում էր ապրել այնպես, ինչպես վաղուց էր երազում. Նա ուներ լավ տուն, մեքենա, տարբեր թանկարժեք իրեր և այլն: Եվ որպեսզի կասկած չառաջացներ ոչ մեկի աչքում, նա Բար է ձեռք բերում: Այդ հաստատությունը դարձնելով իր ստացած գումարները թաքցնելու իդեալական ծածկ, չնայած ​​գործնականում այդ բարը նրան եկամուտ չէր բերում: Բայց որքան շատանում էր գումարը Ուոքերի մոտ, այնքան ավելի էր վատանում իրավիճակը ընտանիքում։ Բարբարան, որն ավելի ու ավելի շատ էր խմում, սկսում է սպառնալ ամուսնուն։ Նա սպառնում է Ջոնին ՀԴԲ-ով, երբ վերջինս փորձում է ստիպել նրան հրաժարվել ալկոհոլից։ Բանն այն է, որ Բարբարան գիտեր խորհրդային հատուկ ծառայությունների հետ նրա աշխատանքի մասին և իրական սպառնալիք էր ներկայացնում իրենից։ Մի քանի անգամ հուսահատության պոռթկումներից հետո, Ուոքերը իր գործատուներից պահանջում է կնոջ հետ խնդիրը լուծել ամենաարդիական ճանապարհը, սակայն նրանք նախընտրում են չմիջամտել։

1976 թվականին Ջոնն այնուամենայնիվ ամուսնալուծվում է։ Այդ ժամանակ նրան տեղափոխում են շտաբ, որտեղից գրեթե հասանելիություն չուներ գաղտնի նյութերին։ Դրա համար, նա իրեն փոխարինող է “նշանակում” իր ընկեր՝ Ջերի Ուիթվորրին: Ուիթվորրը արագ համաձայնվում է, քանի որ նրան գումար էր հարկավոր։ Այնուհետեւ ՊԱԿ-ում սկսում է աշխատել Ջոնի ավագ եղբայրը՝ Արթուրը, Նա խորհրդային կողմին փոխանցում էր նորագույն նավերի եւ սուզանավերի գծագրերը եւ սխեմաները: Ավելի ուշ ընտանեկան շարքին միանում է նաև Ջոնի որդին՝ Մայքլը։

Ուոկերների ընտանիքը ՊԱԿ-ում աշխատում է մոտ երկու տարի։ Բայց հետո նրանց մոտ են գալիս ՀԴԲ-ի գործակալները։ Ջոնին, Արթուրին, Մայքլին և Ջերիին ձերբակալում են 1985 թվականին։ Դա տեղի է ունեցել ոչ թե գործակալների տքնաջան աշխատանքի շնորհիվ, այլ սկզբում լրտեսներին փորձում է մատնել Ջոնի կինը՝ Բարբարան։ Նա մի քանի անգամ ՀԴԲ-ին հայտնում է, որ իր ամուսինը խլուրդ է եղել, բայց նրան չէին հավատում։ Բայց երբ այդ մասին հայտնում Է Ջոնի դուստրը՝ Լաուրան, ստուգում է սկսվում։ Գործակալները ապշում են, երբ հասնում են ճշմարտությանը։ Նրանց առջեւ հայտնվում է նոր Կիմ Ֆիլբին։

Ուոքերի լրտեսության մասշտաբը և տևողությունը տպավորիչ էր: Հատուկ հանձնաժողովը Ուոքերի եւ նրա օգնականների գործունեությունից ստացված վնասը գնահատում են հարյուր միլիոնավոր դոլարներ: Համապատասխանաբար, դատում են լրտեսներին օրենքի ողջ խստությամբ։ Արթուրը, Մայքլը եւ Ջերին ազատազրկման տարբեր ժամկետներ են ստանում։ Իսկ ահա Ջոնը ցմահ է բանտարկվում։ Ուոքերը ճնշված եւ կոտրված էր. Ընդ որում՝ ոչ թե ձերբակալության, այլ սեփական դստեր դավաճանության պատճառով։ Նա երբեք չէր սպասում, որ հարվածը մեջքից կլինի։

Ուոքերը բանտում մահացել է վերջերս՝ 2014 թ-ին ։

Հետաքրքիր է, որ ՀԴԲ գործակալներն այնքան ապշած էին “խլուրդի” գործունեությամբ, որ սկզբում նույնիսկ չմտածեցին, որ նա կուրատոր ունի, այսինքն իրավասություն ունի հետևելու գաղտի աշխատանքներին և դրանց կատարման պրոցեսներին։ Իսկ երբ նրա մասին հիշեցին ու որոշեցին ձերբակալել, արդեն ուշ էր։ Խորհրդային գործակալն արդեն հասցրել էր փախչել։ Ուոքերը համարվում է խորհրդային հատուկ ծառայությունների գլխավոր հաջողությունը Սառը պատերազմի ժամանակ, քանի որ 17 տարի շարունակ ՊԱԿ աշխատակիցները տեղյակ էին ամենից և ամեն ինչից։ Իսկ հետո ամերիկյան գործակալներին հաջողվեց ձերբակալել ևս մեկ “Խլուրդի”՝ Էյմս Օլդրիչին, որը, ինչպես և Ուոքերը, տարիներ շարունակ համագործակցում էր խորհրդային հատուկ ծառայությունների հետ։ Դա եւս մեկ բիծ էր ՀԴԲ-ի հեղինակությանը, որը լվանալը այնքան էլ հեշտ չէր։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here