Covid-China

Հանչժոու քաղաքի քաղաքապետարանը հանդես է եկել շտրիխ կոդերի համակարգը պահպանելու նախաձեռնությամբ և առաջարկել է մշտական դարձնել հատուկ հավելվածի օգտագործումը, որն օգտագործվում էր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ընթացքում՝ քաղաքացիների տեղաշարժերը վերահսկելու նպատակով: Այժմ քաղաքային իշխանությունները ցանկանում են շտրիխ կոդերը կիրառել նոր նպատակների համար՝ վերահսկելով քաղաքացիների առողջությունը և նրանց սովորությունները: Իշխանությունները ցանկանում են, օրինակ, իմանալ, թե ով ինչքան է խմում, ծխում և ինչքան է քնում, գրում Է CNBC-ն:

Համաճարակի ժամանակ տանից դուրս գալու համար շտրիխ-կոդերի չինական համակարգը խիստ տարբերվում է շատ երկրների համաճարակային վերահսկման համակարգերից։ Որոշ դեպքերում այն աշխատում է լուսացույցի սկզբունքով, որտեղ կարմիրն ահազանգում է, որ շենքից դուրս գալն արգելված է, իսկ դեղինը՝ թույլատրված, բայց սահմանափակումներով։ Հավելվածն օգտատիրոջը նաեւ տեղեկացրել է վարակման սպառնալիքի մասին, եթե վերջինս համեմատաբար անվտանգ տարածաշրջանից մեկնել է վարակման բարձր ռիսկով տարածաշրջան: Որոշ շրջաններում աշխատել եւ շարունակում են աշխատել ծրագրեր, որտեղ օգտագործողը պետք է գնահատի իր առողջական վիճակը եւ հիվանդության ախտանիշները, եթե դրանք հայտնվել են:

Ենթադրվում է, որ առողջության գնահատման համակարգը հիմնված կլինի տարբեր տվյալների վրա՝ էլեկտրոնային բժշկական քարտերի, բժիշկների կողմից կատարված ստուգումների արդյունքների, ինչպես նաեւ կենսակերպի վրա:

Շտրիխ կոդով աշխատող համակարգի պատկերից երևում է, որ մարդու առողջության վարկանիշն ընկնում է, քանի որ վերջինս ալկոհոլ եւ ծխախոտ է օգտագործում:Մինչդեռ, քունը և դրան գումարած ֆիզիկական վարժությունների լավ քանակութունը բարձրացնում է վարկանիշը:

Թե ինչպե՞ս է կառավարությունը հավաքելու այդպիսի տեղեկություններ, կամ արդյոք համապատասխան վերադաս իշխանությունների կողմից հավանության է արժանանալու նման համակարգի ներդրումը առանձին վերցրած քաղաքում՝ առայժմ պարզ չէ: Սակայն, հնարավոր է, որ գաղափարը դուր գա Պեկինին եւ նախաձեռնությունը տարածվի ամբողջ Չինաստանում։

Հիշեցնենք, որ առաջին անգամ՝ սոցիալական վարկանիշային համակարգը Չինաստանում ներդրվել է 2014 թվականին՝ խարդախության եւ կասկածամտության հետեւանքով տուժած հասարակության մեջ վստահության վարկը բարձրացնելու նպատակով:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here