Apple

Unc0ver հաքերային թիմը խոստացել է մոտ ժամանակներս բաց հասանելիությամբ Jailbreak գործիք թողարկել iPhone-ների և iPad-ների համար՝ iOS 11-ից սկսած մինչև վերջին iOS 13.5 օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար։ Այն կաշխատի նույնիսկ այնպիսի նոր մոդելների հետ, ինչպիսիք են iPhone 11-ը, iPhone SE-ը եւ iPad Pro 2020-ը:

(Jailbreak-ը ծրագրային ընթացակարգ է, որը թույլ է տալիս մուտք գործել iOS ֆայլային համակարգ եւ հանել Apple-ի կողմից սահմանված սահմանափակումները: Սակայն, պետք է հաշվի առնել, որ jailbreak-ով ցանկացած սարք՝ ավտոմատ կերպով զրկվում է Apple-ի երաշխիքային աջակցությունից:)

Jailbreak-ի նոր տարբերակը`unc0ver 5.0-ն է։ Pwn20wnd մականունով հաքերի հայտնաբերած միջուկի խոցելիության հիման վրա՝ Jailbreak-ը թույլ կտա “բացել” Apple-ի ցանկացած նորագույն սարք՝ iOS 11.0-ից մինչև 13.5, ընդհուպ մինչեւ ապրիլին թողարկված iPhone SE-ն: Unc0ver-ի կայքում ասվում է, որ Jailbreak-ի նոր տարբերակը “շուտով” կթողարկվի:

«Jailbreak-ը ընդամենը բացառություններ է ավելացնում համակարգի գործող կանոններին: Դա միայն թույլ է տալիս օգտագործողին կարդալ նոր jailbreak ֆայլեր և ֆայլային համակարգի մասեր, որոնք չեն պարունակում օգտվողի տվյալներ»,- նշել է unc0ver առաջատար ծրագրավորողը Wired-ի հետ զրույցում։

Jailbreak համակարգի միջոցով օգտվողները կարող են այլընտրանքային խանութներից անվճար ներբեռնել այնպիսի հավելվածներն՝ ինչպիսիք են AltStore-ը և Cydia-ն: Այնուամենայնիվ, անվտանգության մասնագետները խորհուրդ են տալիս չխառնվել iOS համակարգի կայանքներին, քանի որ ցանկացած նման գործողություն էապես մեծացնում է նոր խոցելիությունների հայտնաբերման ռիսկը, որոնք կարող են օգտագործվել ձեր դեմ:

Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ iOS 14-ն Apple-ից գողացել են թողարկումից շատ առաջ։ Ընկերության պատմությունում սա առաջին դեպքն է։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here