Վերջին շրջանում շատ են հարցերը օնլայն կուրսերի վերաբերյալ, այդ իսկ պատճառով որոշեցի ավելի մանրամասն կիսվել դրանց մասին ինֆորմացիայով՝ քաղված իմ պրակտիկայից։ Այսպիսով

Ո՞ր պլատֆորմներն ես օգտագործում օնլայն կուրսեր անցնելու համար։

Արդեն երկու տարի է օգտվում եմ Coursera, EdX, Udemy մրցակցող պլատֆորմներից, որոնք instructor-led վիդեոկուրսեր են առաջարկում աշխարհի առաջատար ուսումնական հաստատություններից, ինչպես օրինակ` Harvard, Stanford, Oxford, MIT, Yale, և այլն։

Ընթացքում այլ հարթակներից նույնպես օգտվել եմ, բայց, քանի որ, իմ կարծիքով արդյունավետ չեն եղել, չեմ շարունակել (հետաքրքիր անվանումներով, անհետաքրքիր կուրսեր էին, որոնք ոչ մի նոր բան չէին սովորեցնում)։

Արդյոք պե՞տք է վճարել սերտիֆիկատ ստանալու համար։

Նշված բոլոր պլատֆորմներում կուրսերն հիմնականում անվճար են առաջարկվում։

Կան նաև կուրսեր, որոնք նաև անվճար սերտիֆիկատներ են տրամադրում կուրսի վերջում։ Այդպիսի շատ կուրսեր կարող եք Udemy-ում գտնել։ Սակայն, լավագույն կուրսերի սերտիֆիկատների համար պետք է վճարել։

Արդյոք կուրսերը շատ թանկ չե՞ն։

Հիասթափվել պետք չէ, որովհետև եթե անգամ պատրաստ չեք վճարել կուրսի և սերտիֆիկատի համար, էլի լուծում կա։ EdX-ը և Coursera-ն հնարավորություն են տալիս դիմել ֆինանսական օգնության։ Այսինքն, լրացնում եք հայտ, պարզաբանելով, թե ինչու եք դիմում ֆինանսական օգնության, նրանք դիտարկում են հայտերը և որոշում կայացնում՝ արդյոք պե՞տք ֆինանսական օգնություն տրամադրել դիմորդին և, եթե այո, ապա ինչքան։

EdX-ը մինչև 90% ֆինանսական օգնություն է տրամադրում և հայտը դիտարկում է 2-4 աշխատանքային օրում, իսկ Coursera-ն տրամադրում է մինչև 100% ֆինանսական օգնություն և դիտարկում հայտերը 15 օրում։

Բոլորովին վերջերս ես Coursera-ից 100% ֆինանսական օգնություն ստացա և կարողացա վերցնել IE Business School-ի դասերից։ Ֆինանսական օգնության վերաբերյալ ինֆորմացիան ստացա դիմելու 15-րդ օրը։

Նման պլատֆորմների կողմից առաջարկվող դասերն արդյունավե՞տ են։

Դա կախված է կուրսի ընտրությունից և Ձեր վերաբերմունքից։

Կուրս ընտրելիս ուշադրություն դարձրեք դրա rating-ին և չմոռանաք կարդալ review-ները։

Եթե տեսնում եք, որ բացասական կարծիքները շատ են , ապա չարժի կուրսը վերցնել, որպեսզի չափսոսաք դրա վրա ծախսած ժամանակի և գումարի համար։

Եվ իհարկե, ինչքան էլ, որ կուրսը հետաքրքիր լինի, բայց լուրջ չվերաբերվեք դրան, օրինակ միացնեք վիդեոդասը ու զբաղվեք մեկ այլ բանով, բնականաբար, կուրսն արդյունավետ չի լինի։

Արդյո՞ք սերտիֆիկատները credible են և ընդունվում են գործատուների և ուսումնական հաստատությունների կողմից։

Նախ ասեմ, որ Udemy-ի սերտիֆիկատները այդքան էլ վստահելի չեն գործատուների կողմից, որովհետև Udemy-ում ցանկացած մասնագետ կարող է իր դասը կազմել ու տեղադրել, բայց, ինչպես գիտեք, բոլորը չէ, որ կարող են որակյալ դասեր ստեղծել։

Udemy-ը ավելի կիրառելի է որոշ հմտություններ ձեռք բերելու և զարգացնելու համար, բայց համալսարանների կուրսերին համարժեք credit-ներ չի տալիս։

EdX-ն ու Coursera-ն ավելի վստահելի պլատֆորմներ են ու ավելի մեծ հավանականություն կա, որ գործատուն կհետաքրքրվի Ձեր resume-ով, տեսնելով, սերտիֆիկաներ այդ երկու հարթակներից։ Նաև, EdX-ն ու Coursera-ն ունեն կուրսեր, որոնք համալսարանների credit-ներին համարժեք credit-ներ ունեն, բայց եթե ուզում եք օնլայն կուրսերի credit-ներն օգտագործել Ձեր համալսարանում, օրինակ master’s degree ստանալու համար, անհրաժեշտ է նախ խորհրդակցել Ձեր համալսարանի հետ, որովհետև հնարավոր է, որ նրա կողմից ընդունելի չլինի, նամանավանդ եթե խոսքը Հայասանի համալսարաններին է վերաբերվում։

Նաև նշեմ, որ EdX-ն ու Coursera-ն առաջարկում են Specialization կուրսեր, Bachelor’s ու Master’s degree-ներ, բայց նմանատիպ կուրսերը սովորաբար վճարովի են, երբեմն նաև բավականին թանկ ու ժամանակատար։

FutureLearn

FutureLearn հարթակը ավելի նոր բացահայտում էր ինձ համար։ Ասյտեղ նույնպես առաջատար համալսարանների կողմից առաջարկվող դասեր կան, բայց քանի որ սա մի փոքր տարբերվում է վերը նշվածներից, սրան անվելի ուշ կանդրադառնամ։

Հ․Գ․ Եթե վերցնում եք օնլայն կուրսը, խորհուրդ կտամ սովորելու գրաֆիկ կազմեք Ձեզ համար, քանի որ կուրսերի մեծամասնությունը self-paced են, այսինքն Դուք եք որոշում որքան արագ անցնեք կուրսը, քանի օր տրամադրեք, և այլն, դրա համար շատ կարևոր է անձնական դիսցիպլինան ու ժամանակի ճիշտ կառավարումը։

Նշեմ նաև, որ կան կուրսեր, որոնք ունեն հանձնարարություններ և վերջնաժամկետներ։

Թերևս կարող եք առաջադրանքների կատարման ժամկետները փոփոխել, բայց պետք է դրանք հասցնել մինչև դասընթացի ավարտը։ Հակառակ դեպքում չեք հասցնի ավարտել կուրսը։

Հուսով եմ ինֆորմացիան հետաքրքիր էր։ Հաջորդ անգամ կադրադառնամ ֆինանսական օգնության դիմելու կարգին և դրանց վերաբերյալ իմ խորհուրդներին։ 

©️ Շուշան Ղանդիլյան

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here