Samsung-ի եւ Hyundai-ի ղեկավարները հանդիպել են՝ քննարկելու Էլեկտրամոբիլների արտադրության ոլորտում հնարավոր համագործակցության մասին: Հանդիպման կողմերը քննարկել են մարտկոցային տեխնոլոգիաների նոր սերունդը և կիսվել մարտկոցների ուսումնասիրության և զարգացման ոլորտում իրենց ձեռքբերումներով:

Այս պահին Hyundai-ն ավտոմեքենաների մարտկոցները հիմնականում գնում է LG Chem-ից եւ SK Innovation-ից, սակայն Samsung-ը ամուր և դիմացկուն մարտկոցներինոր նոր մշակում ունի՝ նախատեսված մեքենաների համար։ Այն թույլ կտա մեքենաներին ապահովել 800-1000 կմ ընթացքի պաշար: Հիշեցնենք, որ Samsung SDI բաժինն է զբաղվում այս ուղղությամբ:

Samsung-ի ներկայացուցիչը նշել է, որ ընկերության ստեղծած մարտկոցները տարբերվում են ամրությամբ եւ կայուն աշխատանքով՝ հավելելով, որ ընկերությունը հույս ունի ընդլայնել երկու բիզնես խմբերի միջեւ համագործակցությունը:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here