Nutella

Դուք երբևէ մտածե՞լ եք այն մասին, թե ով է հորինել երեխաների եւ մեծահասակների սիրած քաղցրավենիքը, որը հայտնի է, որպես շոկոլադի եւ ընկույզ համեղ մածուկ եւ կոչվում է “Նուտելլա“: Այդ գյուտարարի անունը Պիետրո Ֆերերո է: Նրա ազգանունը իզուր չէ, որ ձեզ ծանոթ թվաց — այս մարդը հիմնադրել է սննդամթերքի արտադրության խոշորագույն ընկերություններից մեկը, հիմնականում հրուշակեղենի ուղղվածություն ունեցող Ֆերերոն։ Այս ընկերությունը մեզ ծանոթ է այնպիսի ապրանքատեսակներով, ինչպիսիք են՝ “Ռաֆֆաելլո”, “Մոն Շերի” և “Ֆերերո Ռոշեն” կոնֆետները, “Տիկ-Տակ” անանուխի Դրաժեն, “Կինդեր-Սյուրպրիզ” խաղալիքով Շոկոլադե ձուն, ինչպես նաև “Կինդեր” արտադրանքի ողջ տեսականին (Կինդեր շոկոլադ, Կինդեր Հեփի Հիպպո, Կինդեր Բուենո, Կինդեր անարխիա այժմ Թագավորությունում, Կինդեր քանթրի, Կինդեր մաքսի Քինգ և այլն)։

Ինքնին՝ Նուտելլայի ընկույզով անուշահոտ շոկոլադե կրեմը, հետաքրքիր պատմություն ունի: Ինչպես հաճախ է լինում բազմաթիվ վիթխարի գյուտերի դեպքում, քաղցր մածուկ ստեղծելու գաղափարը առաջացել է պատահականության շնորհիվ։ Բայց մենք պատմությունը կսկսենք հեռվից։ 1946 թվականին Պիետրո Ֆերերոն, որը ծագումով Իտալիայի Կյունեո նահանգից էր, ծնողներից ժառանգություն ստացավ Իտալիայի հյուսիսային Ալբա քաղաքում գտնվող փոքրիկ հացաբուլկեղենի խանութը։ Սննդամթերքի հետ փորձեր կատարելու անհագ երեւակայության եւ սիրո շնորհիվ Պիետրոն իր խանութը վերածեց հրուշակեղենի խանութի փոքրիկ արհեստանոցի: Դրանում նա անցկացնում էր իր ողջ ազատ ժամանակը՝ տարբեր բաղադրիչներ վրա փորձեր կատարելով, որպեսզի իր հաճախորդներին առաջարկեր թարմ և տարբերվող հրուշակեղենի արտադրանք. Այդ հարցում նրան օգնում էին կինը՝ Պիեռան եւ եղբայրը՝ Ջովաննին։

Երկրորդ աշխարհամարտից հետո կակաոյի ներկրումը դեպի Իտալիա՝ սահմանափակ էր, եւ որպեսզի Պիետրո Ֆերերոն չկրճատեր շոկոլադի հիմքով հրուշակեղենի արտադրությունը, սկսեց օգտագործել այն, ինչով հարուստ էր իր հողը: Նույն 1946թ-ին նա հորինեց փափուկ շոկոլադե սալիկը՝ իսկական դելիկատես, որը պատրաստված էր տապակած մանրացված անտառային ընկույզներից եւ կակաոյի յուղից: Նոր դելիկատեսը ստացավ “Ջանդույա” (“Gianduja”, “Giandujot”) անվանումը։ Այն կոչվեց կառնավալային կերպարներից մեկի անունով, ով մասնակցեց շոկոլադե սալիկի առաջին գովազդին։

Առաջին “Ջանդույայի սալիկները” թողարկվեցին փոքր բրիկետների տեսքով, որոնք փաթաթված էին գեղեցիկ պիտակով բարակ փայլաթիթեղի մեջ, որի վրա կարմրավուն պիեմոնտացի գյուղացի կինը գրկում էր իր երկու ուրախ երեխաների: Դա իսկապես ինքնատիպ էր և միևնույն ժամանակ էկոնոմ հյուրասիրություն՝ քանի որ շոկոլադե սալիկները կարող էին իրենց թույլ տալ անգամ Ալբա գավառական քաղաքի ոչ հարուստ բնակիչները։ Բացի այդ նոր հայտնագործությունը շատ համեղ էր, սննդարար ու հագեցնող։ Որպես կանոն, իտալացի մայրերը բարակ շերտով կտրում էին ջանդույան եւ իրենց երեխաների համար քաղցր սենդվիչներ պատրաստում, որոնք էլ գաղտնի կերպով դեն էին նետում հացը և շոկոլադը ուտում մաքուր ձեւով:

Երեք տարի շարունակ ընկուզային Ջանդույան հիացրեց ոչ միայն տեղական գնորդներին, այլև ողջ իտալական Պիեմոնտե տարածաշրջանը։ Փոփոխական համը հատուկ նրբություն էր հաղորդում քաղցրավենիքին: Դա նրանից էր, որ Պիետրոն անընդհատ նոր բաղադրիչներ էր փորձարկում իր արհեստանոցում, որը վերածել էր իրական լաբորատորիայի։ Շոկոլադե կրեմի վաճառքն ամեն օր աճում էր, և գնալով ավելի ու ավելի էր տարածվում: Ամառվա շոգ օրերից մեկում՝ Ֆերերո ընտանիքը կարևոր պատվեր ստացավ քաղաքապետի կողմից։ Քաղաքային տոնի համար հարկավոր էր Ջանդույայի սալիկների խոշոր խմբաքանակ։ Պիետրոն, իր հավատարիմ օգնականների հետ միասին, պատրաստեցին հարյուրավոր համեղ քաղցրավենիքները տոնակատարության համար և թեթև սրտով գնացին քնելու։

Սակայն առավոտյան պարզվեց, որ քաղցրավենիքի հսկայական խմբաքանակը, որի պատրաստման մեջ ներդրվել էր ընտանիքի ողջ համեստ եկամուտը՝ շոգից հալվել էր։ Նրան՝ հավերժական լավատեսին և ուրախ մարդուն, դժվար էր հաշտվել ճակատագրի ստոր հարվածի հետ։ Ամառային շոգը ոչնչացրեց տեղական տոնի համար պատրաստված ապրանքի ամենախոշոր խմբաքանակը։ Այդժամ Պիետրո մտածեց, որ մինչև մահ սովորական հացթուխ կմնա։ Քանի որ թխվածքաբլիթներն ու հացաբուլկեղենը, գոնե հալվելու մասով խնդիրներ չունեին … եւ այդ պահին Պիետրոյի գլխում հիանալի միտք հղացավ: Նա խնդրեց կնոջն արագորեն կտրել թարմ հացը, սկուտեղի վրա դրեց սննդարար հացաբուլկեղենն ու մնացած բոլոր թարմ խմորեղենները։

Մեկ ժամ անց Պիետրոն այցելուներին շոկոլադե բուտերբրոդներ հյուրասիրեց։ Նա հալված Ջանդույան քսեց հացին, եւ պարզվեց, որ դա ոչ միայն շատ համեղ է այլև հագեցնող, իսկ երեխաներին պարզապես հնարավոր չէր բաժանել այդ նոր, անուշաբույր քաղցրավենիքից: Ապրանքը վաճառվեց, իսկ հասույթը ստացվեց ավելի շատ, քան սպասվում էր։ Քանի որ հալված զանգվածով հնարավոր եղավ ավելի շատ բուտերբրոդներ պատրաստել։ Միայն մի քանի օր անց, Պիեռան ամուսնու մազերում վառ արծաթափայլ մազեր նկատեց. դա այն րոպեի հետևանքն էր, երբ Պիետրոն կարծեց, որ իր կյանքի գործը դեռ չծնված մահացել էր։

Առաջ անցնելով, ասենք, որ այդ ժամանակից ի վեր՝ շոգը Ֆերերո ընտանիքի մղձավանջն էր։ Սարսափը, որը վերապրեց Պիետրոն ամռան այդ օրը, ընկերության մեջ՝ ինչպես և գործարար աշխարհում, անտեսանելի սովորություն առաջացրեց։ Ամեն ամառ՝ հսկայական ընկերությունն անպայման երեք ամսով դադարեցնում էր շոկոլադե ապրանքների առաքումը՝ վախենալով, որ խանութներում դրանք չեն կարողանա պահպանել ապրանքային տեսքով։ Շոգ եղանակի նկատմամբ անվստահությունը կյանքի կոչեց Ֆերերոյի եւս մեկ հայտնի գյուտ՝ “Ռաֆաելլո” կոնֆետները: Ահա և Պիտերո Ֆերերոյի երկարամյա ջանքերի պտուղը՝ քաղցրավենիք, որը չէր վախենում ջերմությունից: Բայց դա կլինի երկար տարիներ հետո, իսկ մինչ այդ…

Մի քանի հալված խմորեղեն Պիետրոն տարավ իր լաբորատորիա եւ երկար ժամանակ ուսումնասիրեց դրանք՝ փորձելով վերարտադրել պատահականորեն ստացված մածուկը։ Հատուկ գրականություն կարդաց, փոխեց բաղադրիչները, ավելացնեց կակաո, կարագ, ապա վանիլ… և կես տարի անց ծնվեց “Ջանդույայի կրեմը”: Նրանում կար շատ ավելի քիչ կակաո, արժեր ավելի էժան, բայց աչքի էր ընկնում համեղ շոկոլադ-ընկույզի համով եւ նրբությամբ։ Հաջողությունը գերազանցեց բոլոր սպասումները! 1946 թվականի փետրվարին Պիետրոն սկսեց իր գյուտի վաճառքը և կարճ ժամանակ անց շոկոլադե կրեմը նվաճեց ողջ Իտալիան։

Եղբոր հետ միասին, Պիետրոն շարունակեց զարգացնել բրենդը։ 1951 թվականին “Ջանդույան” վերանվանում են՝ կոչելով “Super cream” և սկսում վաճառել ապակե բանկաներով։ 12 տարի անց՝ 1963 թվականին, Պիետրոյի որդին՝ Միկելեն, մի փոքր փոխում է կրեմի բաղադրատոմսը և նրա համար այլ անուն ստեղծում՝ “Nutella”, որը մինչ օրս՝ այդպես էլ կոչվում է։ Այս անվանումը բաղկացած է երկու բառերից․ առաջինը՝ անգլերեն “nut”, նշանակում է” ընկույզ”, երկրորդը՝ իտալական “ella”, որը ավանդաբար իտալական շատ կանանց անունների վերջավորությունն է: Nutella-ի առաջին բանկան դուրս եկավ Ալբայի Ֆերերո ֆաբրիկայի սահմաններից՝ 1964 թվականի ապրիլի 20-ին։ Արտադրանքը չտեսնված հաջողություն ունեցավ Եվրոպայում եւ մինչ օրս էլ շարունակում է հայտնի մնալ ամբողջ աշխարհում։

Հետաքրքիր փաստեր Nutella-ի մասին

Իտալիայում տարեկան արտադրվում է 179 հազար տոննա “Nutella” կամ ավելի քան կես միլիարդ բանկա։ Եթե ինչ-որ մեկը որոշի այդ բանկաները իրար կողք շարել, ապա այն կծածկի ամբողջ երկրագունդը։ Իսկ եթե որոշի իրար վրա դնել 1 օրում արտադրված “Nutella”-ի բոլոր բանկաները, ապա դրանց բարձրությունը հավասար կլինի 492 Էյֆելյան աշտարակների, կամ մոտ 160 կիլոմետր բարձրության:

“Nutella”-ն, որի հայրենիքը Իտալիան է, այժմ վաճառվում է 75 երկրում`այդ թվում Հայաստանում։

2008-ին տեխնո-ոճային կատարող Լուկա Մարանոն նոր երգ թողարկեց, որը կոչվում է “Sweet Sweet Nutella”:

Վերջերս՝ “Նուտելլայի” օրվան նվիրված, ստեղծվեց վիրտուալ քաղաք, որը կոչվում է Նուտելլավիլլ։ Վիրտուալ քաղաքի կայքի բովանդակությունը՝ հատվածներով, բաղադրատոմսերով և նկարներով, ամբողջությամբ նվիրված է “Նուտելլային”։

2009-ի փետրվարին Facebook-ը հրապարակեց առավել հաճախ այցելվող էջերի վարկանիշը, որի երրորդ հորիզոնականում “Նուտելլայի” էջն էր՝ 3 միլիոն հետևորդներով (առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրել էին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Coca-Cola-ն):

Սկսած 2007 թվականից՝ “Նուտելլայի” համաշխարհային օրն, ամեն տարի նշվում է փետրվարի 5-ին։ Այս տոնի ստեղծման գաղափարը բնականաբար ծնվել է Իտալիայում և հենց այնտեղ էլ ամենաակտիվն են տոնում: Տոնակատարություններն ուղեկցվում են համերգներով, փողոցային տոնակատարություններով և իհարկե, Nutella-ով պատրաստված ուտեստների համտեսմամբ:

2008-ին՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ, թողարկվեց “Նուտելլայի” անսովոր ապակե բանկան, որը կշռում էր 850 գրամ՝ “Իտալիայի ազգային հավաքականի համազգեստով”: Այս փաթեթի տպաքանակը կազմել է ընդամենը 3,5 մլն բանկա եւ վաճառվել է միայն 2008 թվականի մայիսի ընթացքում:

Nutella-ի երկրպագուներն առանձնացնում են այն ուտելու 50 եղանակներ։

Շատ եվրոպական քաղաքներում, օրինակ, Փարիզում, վաճառում են “Nutella”-ով և մրգերով (բանան, ելակ) լցոնված բլիթներ. Իտալիայի տարբեր մասերում, որտեղ ամեն տարի հացի փառատոններ են տեղի ունենում, մշտապես Նուտելլայով սենդվիչներ են պատրաստում և առաջարկում այցելուներին:

Շոկոլադե կրեմի գովազդային կարգախոսն հետևյալն է՝ ” Che mondo sarebbe senza Nutella?։ “Ինչպիսի՞ն կլիներ աշխարհն առանց Նուտելլայի։»).

“Նուտելլան” Ֆերերո ընկերությանը բերում է տարեկան շրջանառության 38 տոկոսը՝ 5,1 մլրդ եվրո (2006 թվականի տվյալներով):

Ամբողջ աշխարհում “Նուտելլայի” վաճառքները գերազանցում են գետնանուշի կարագի վաճառքներին։

Իտալիայում “Նուտելլան” մշակութային եւ սոցիալական ֆենոմեն է դարձել ։ Նրա մասին գրքեր են գրվել։ Կան Շոկոլադե-ընկուզային կրեմ արտադրող այլ ընկերություններ ևս, բայց “Nutella” դարձել է կենցաղային անուն։

Յուրաքանչյուր 400 գրամանոց “Nutella”-ի բանկա պարունակում է 50 անտառային ընկույզ եւ կես բաժակ կաթ:

Gnutella ֆայլերի փոխանակման ցանցն՝ իր անունը դրել է ի պատիվ “Նուտելլայի” ։

“Նուտելլա” ընկույզի կրեմը կարելի է օգտագործել որպես լցոն՝ տորթերի, չիզքեյքերի, նրբաբլիթների համար, ինչպես նաև օգտագործել շոկոլադե կոկտեյլների և այլնի պատրաստման համար:

Թեեւ կրեմի բաղադրիչները լայնորեն հայտնի են, “Նուտելլայի” ճշգրիտ բաղադրատոմսը խիստ գաղտնի է պահվում Ֆերերո ընտանիքի կողմից: Ինչպես որ Coca-Cola-ի դեպքում է:

Եվրոպայում “Նուտելլան” վաճառում են ապակե բաժակներով, Իսկ Ամերիկայում՝ պլաստիկ բաժակներով։

“Նուտելան” գլխավորել է 2007 թվականին Forbes հանդեսի կողմից ներկայացված տասը պարզ գաղափարների վարկանիշը, որոնք միլիարդավոր դոլարներ են բերել իրենց ստեղծողներին:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here