Just do it

Այս արտահայտության հեղինակությունը վերագրում են Դեն Վիդենին՝ Wieden & Kennedy գովազդային գործակալության համահիմնադրին։

Այդ ժամանակ նրան վարձել էր Nike անունով սպորտային հագուստի արտադրության մի փոքրիկ ընկերություն, որպեսզի բրենդին բնորոշ կարգախոս ստեղծի:

Իհարկե, կարճ, բայց հզոր արտահայտություն վերցնել եւ հորինելը դժվար զբաղմունք է: Nike-ը կարիք ուներ կարգախոսի, որը գրավիչ կլիներ զանգվածների համար, կոչ անելով գործողությունների եւ կցուցադրեր բրենդի ուժը:

Դրանից մոտ տասը տարի առաջ՝ Դենի աշխատավայրից մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա, պատմության մեկ այլ հերոս կար՝ Գերի Գիլմորը, ով մի քանի մարդու էր սպանել եւ կողոպտել մի քանի հաստատություն: Նա սպասում էր Յուտայի ​​դատարանի դատավճռին, որը հայտնի էր աննախադեպ արդարադատությամբ: Պարզվեց, որ դատավճիռը մահացու էր: Մահապատժի օրը նշանակալի երկխոսություն տեղի ունեցավ։ Գերին կապված նստած էր աթոռին, որը շրջապատված էր ավազապարկերով և դիմացից հինգ հրացանավոր ոստիկաններով։ Մինչ դահիճը հրաման տվեց, նրան հռետորական հարց ուղղեցին․ “Որո՞նք են ձեր վերջին խոսքերը”։ Ինչին հաջորդեց զգացմունքային պատասխանը. “Let’s do it!”

Դեն Վիդենը տպավորվեց այս պատմությունից և այնքան ապշեց “do it” բառերով, որ կարճ ժամանակ անց կորցրեց խոսքի պարգևը, ասես մի հանճարեղ հայտնագործություն էր արել։ Նրան զարմացրեց, որ մարդը կարող է վստահորեն նման բան ասել, գտնվելով անապահովության եզրին`մահվան շեմին։

Այնուհետեւ Դենը պարզապես “do it”-ին ավելացրեց ավելի ուժեղ եւ վստահ բառ, քան” let’s”-ն էր, — ավելացրեց “just” եւ ստացվեց “Just do it” հրաշք-կարգախոսը: Փաստացի կյանքի մեծ մասը բանտերում անցկացրած, մի շարք մարդկանց սպանած և գնդակահարության ենթարկված Գերին դարձավ մի մեծ ընկերության կարգախոսի համահեղինակ: Հնարավոր է, որ եթե Գերին ողջ մնար, ապա կարողանար զգալի գումարներ կորզել Nike-ից:

Առաջին անգամ արտահայտությունը հայտնվեց 1988-ականների բիլբորդներին, իսկ այսօր այն աշխարհի ամենաթանկ եւ ճանաչելի արտահայտություններից մեկն է:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here