Թվում է, թե ամենուր եւ ամենուրեք կարանտին է (դե, կամ “ինքնամեկուսացում”), և հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են մարդիկ իրենց ժամանակն անցկացնում սովորական պայմաններում։ Ըստ բավականին հին (2001 թ.), բայց շատ մեծ եւ մանրակրկիտ ամերիկյան հետազոտության արդյունքում պարզվել է, որ միջին վիճակագրական ամերիկացին 2001թ-ին, իր ժամանակի միայն 7,6%-ն է ծախսել փողոցներում`օրական 110 րոպե: Մեքենայում՝ 5,5%, օրական ոչ ավել քան 80 րոպե, ռեստորաններում և բարերում 1.8% կամ օրական 26 րոպե, իսկ ժամանակի մնացած մասն՝ 74.1%, անցկացրել է տանը, աշխատավայրում և այլ հաստատություններում։

Մինչև 12 տարեկան երեխաները՝ 2001-ի դրությամբ, մի փոքր ավելի շատ ժամանակ են անցկացրել փողոցում՝ օրական միջինը 150 րոպե, ինչը նույնպես, անկեղծության համար, ցնցող ցուցանիշ է։

Եվ հիմա, 19 տարի անց, երբ սմարթֆոնները յուրաքանչյուրի գրպանում են.. Թվում է, թե ժողովուրդը ընդհանրապես չի ցանկանում նկատել, որ իրենց արգելել են փողոց դուրս գալ։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here