NFC

NFC Forum-ի համաշխարհային ասոցիացիան ընդունել է անլար լիցքավորման նոր ստանդարտ (WLC): Այն թույլ կտա լիցքավորել բջջային սարքերը NFC-ի միջոցով։

WLC ստանդարտը օգտագործելով, չպետք է ակնկալել NFC-ի միջոցով արագ լիցքավորում: NFC Forum-ի տվյալների համաձայն, փոքր քանակությամբ էներգիայի փոխանցումը կօգտագործվի 13,56 ՄՀց հաճախականությամբ: Առայժմ Խոստանում են մինչև 1 Վտ հզորություն։ Նոր ստանդարտի բարձր հաճախականության լիցքավորման դաշտը կաջակցի չորս հզորության մակարդակների ՝ 250, 500, 750 և 1000 մՎտ: Սա բավարար է IoT սարքերի (այսպիսի սարքերի թիվը այսօր հասնում է 36 միլիարդ), ինչպես նաև ցածր էներգիա սպառող գաջեթների համար՝ ինչպիսիք են անլար ականջակալները, ֆիթնես ապարանջանները և խելացի ժամացույցները:

Ժամանակակից սմարթֆոնները լիցքավորելու համար նոր ստանդարտը դեռևս բավարար չէ, սակայն ասոցիացիայում խոստացել են զարգացնել այն, եւ ապագայում հզորությունը կարող է ավելի բարձր լինել: Այժմ NFC-ի օգնությամբ լիցքավորումը թույլ կտա հրաժարվել անլար լիցքավորման կողմնակի տեխնոլոգիաներից՝ մեծացնելով բաղադրիչների խնայողությունը, որոնք ունեն ինտեգրված NFC չիպ:

NFC Forum-ում նաեւ խոստացել են, որ բացի բաղադրիչների քանակությունը տնտեսելուց, անցումը նոր ստանդարտին՝ զգալիորեն կազատի սարքերը ավելի մեծ չափերի մարտկոցներից եւ փոխարենը դրանց վրա կտեղադրվեն այլ ավելի օգտակար բաղադրիչներ: Եվ հավանաբար, փոքր սարքերում հնարավոր կլինի հրաժարվել լարային լիցքավորումից և լրացուցիչ միակցիչներից:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here