Google Lens

Google-ը ներկայացրեց Google Lens հավելվածի թարմացումը։ Այժմ օգտվողները կարող են ձեռագիր տեքստը սմարթֆոնի միջոցով փոխանցել խմբագիրներին:

Դա անելու համար հարկավոր է սարքի տեսախցիկը պահել ձեռագիր գրված տեքստի վրա, ընտրել ցանկալի հատվածը, այնուհետև տարբերակներից ընտրել «copy to computer» տարբերակը։

Մեկ սարքից մյուսին տեքստ փոխանցելու համար հարկավոր է ունենալ Chrome բրաուզերի վերջին տարբերակը: Ինչպես նաև սմարթֆոնի և համակարգչի վրա պետք է բաց լինի նույն հաշիվը։

Նոր հնարավորությունները հասանելի են 2020 թվականի մայիսի 7-ից՝ Android և iOS սարքերի վրա, սակայն տեքստի կրկնօրինակումը ներկայումս հասանելի է միայն Android սարքերում:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here