Smart

2020 թվականի առաջին եռամսյակում սմարթֆոնների գլոբալ մատակարարումները տարեկան կտրվածքով նվազել են 11,7 տոկոսով, հաղորդում է International Data Corporation (IDC) հետազոտական ընկերության մամուլի ծառայությունը:

“Թեեւ առաջին եռամսյակում սովորաբար նկատվում է մատակարարումների հետեւողական (եռամսյակային) նվազում, սա ամբողջ պատմության ընթացքում տարեկան արտահայտությամբ ամենամեծ նվազումն է”, — հայտարարում Է IDC-ն:

Մատակարարումների կտրուկ նվազումը բացատրվում է համաճարակի հետեւանքներով։ Ապրիլին Չինաստանում արդյունաբերական շղթաները սկսեցին վերականգնվել, սակայն սպառողական պահանջարկը շատ թույլ է աճում։ Չինաստանը դարձել է առավել խիստ տուժած տարածաշրջան. այստեղ մատակարարումները տարեկան արտահայտությամբ նվազել են 20,3 տոկոսով: Դա ազդել է մյուս երկրների վրա, որոնք կախված են ՉԺՀ-ի արտահանումից, եւ բազմաթիվ խնդիրներ է առաջացրել, զեկույցում գրել Է IDC-ն:

Սմարթֆոնների խոշորագույն 5 ընկերությունների շուկայական մասնաբաժինը: (Q1, 2019 – Q1, 2020)

Ինչպես նշվում է IDC-ի զեկույցում, առաջին եռամսյակի ավարտից հետո անկումն էլ ավելի է մեծանալու, որը կապված է մեկ այլ գլոբալ խնդիրի հետ՝ համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի հետ։ Արդյունքում, ընթացիկ տարվա մեջ պահանջարկն էլ ավելի է ընկնելու:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here