moon

NASA-ն դիմել է երեք մասնավոր ընկերությունների՝ տիեզերական սարքերի մշակման համար, որոնք թույլ կտան մարդկանց ուղարկել լուսին 2024 թվականին: Տիեզերական գործակալությունը պայմանագրեր է կնքել Իլոն Մասկի Dynetics-ի, SpaceX-ի եւ Ջեֆ Բեզոսի Blue Origin-ի հետ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ՝ Դոնալդ Թրամփը կոչ էր արել լուսնային առաքելությունն ավարտել մինչեւ 2024 թվականը եւ հրամանագիր էր ստորագրել ի աջակցություն տիեզերական ռեսուրսների առևտրային զարգացմանը։

967 մլն դոլար ընդհանուր պայմանագրի գումարը թույլ կտա բոլոր երեք ընկերություններին միաժամանակ կառուցել սարքերի իրենց տարբերակները՝ Երկրի արբանյակի մակերեւույթին վայրԷջք կատարելու համար: Այնուհետեւ, 10 ամիս անց, NASA-ն կսկսի փորձարկել դրանք։ Ի վերջո, Տիեզերական գործակալությունը կընտրի այն ընկերությանը, որը մինչեւ 2024 թվականը՝ հաջողության ամենաբարձր հավանականությունը կունենա:

Blue Origin-ը ստացել է ընդհանուր գումարի կեսից ավելին՝ 579 մլն դոլար, Dynetics–ը՝ 253 մլն դոլար, իսկ SpaceX–ը՝ 135 մլն դոլար: Իլոն Մասկը կօգտագործի Starship սեփական տիեզերանավը եւ Super Heavy մեկնարկային կայանքը: Իսկ Blue Origin-ում մշակում են Lander Vehicle և New Glenn հրթիռները։ Բայց Բեզոսի ընկերությունը, Ինչպես Dynetics-ը, համագործակցում է բազմաթիվ ենթակապալառուների հետ, այդ թվում՝ առեւտրային:

Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդիկ եղել են Նիլ Արմսթրոնգն ու Բազզ Օլդրինը՝ 1969 թվականին։ 1972 թվականին Երկրի արբանյակ կատարած վերջին այցելությունից անցել է արդեն գրեթե կես դար։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here