Ingenuity

NASA գործակալությունը ներկայացրել է Մարսի Ingenuity ուղղաթիռը, որը կուղարկվի կարմիր մոլորակ՝ 2020 թվականի ամռանը: Այս մասին ասվում է գործակալության կայքում։ Mars 2020 Perseverance Rover առաքելությունը կմեկնարկի 2020 թվականի հուլիսին:

Ենթադրվում է, որ մարսագնացների հետ իջեցվող մոդուլը մոլորակի վրա վայրէջք կկատարի 2021 թվականի ամռանը: Դրա կազմում կընդգրկվեն երկու ռովերներ, որոնց վայրէջքի հավանական վայրը կդառնան Սիրտ սարահարթը եւ Ջեզերոյի խառնարանը, որոնք գտնվում են միմյանցից 28 կմ հեռավորության վրա:

Հետազոտական ապարատները պետք է վերցնեն հողի նմուշներ՝ վայրէջքի հավանական վայրերի շրջակայքից, որոշելու համար, թե արդյո՞ք Մարսի վրա գոյություն ունեցել են մանրէների կյանքի համար նպաստավոր պայմանները: Rover-ի վրա տեղադրված անվահեծերն ու պարաշյուտը թույլ կտան սարքին` փափուկ վայրէջք կատարել Կարմիր մոլորակի մակերեւույթին: Պարաշյուտի քաշը 88 կգ է, իսկ մակերեսը՝ 21 մ ։

Մարսի վրա վայրէջք կատարելուց հետո, Ռովերից պետք է անջատվի Ingenuity ուղղաթիռը, որը Perseverance-ի հետ միասին ուսումնասիրելու է մոլորակը՝ մեկը օդից, մյուսը՝ հողից:

Ingenuity-ի քաշը կազմում է ընդամենը 1,8 կգ, իսկ տրամագիծը ՝ 1,2 մ: Ingenuity-ն հագեցած է երկու տեսախցիկներով եւ կարող է օդում կախված մնալ 30 վայրկյան՝ տեղանքի լուսանկարները լավ որակով կատարելու համար։

Ingenuity անվանումը սարքն ստացել Է Ալաբամայի ավագ դպրոցի աշակերտուհի՝ Վանիզա Ռուպանիից, ով հաղթել է NASA-ի մրցույթում, որտեղ ընտրվել են անուններ՝ տարբեր տիեզերական առաքելությունների համար:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here