Plastic

Ջերմադիմացկուն մանրէները կարողացել են խժռել պլաստիկը։ Ցինդաոյի Կենսաբանության և կենսաբանական գործընթացների տեխնոլոգիայի ինստիտուտի չինացի հետազոտողները՝ պոլիէթիլենային արտադրանքի վերամշակման նոր արդյունավետ միջոց են հորինել: Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են Microbial Biotechnology ամսագրում։

Հետազոտական ​​խումբը ստեղծել է բակտերիալ շտամ, որը կոչվում է Clostridium thermocellum (կամ C. thermocellum): Նրա օգնությամբ գիտնականներին հաջողվել է ապահովել պլաստիկի ավելի արդյունավետ բիոդեգրադացում, քան առկա մեթոդներն են։ Այսպիսով, չինացի մասնագետները հույս ունեն ուտիլիզացնել հագուստը, մեկանգամյա օգտագործման պլաստիկե ապրանքներն ու շշերը։

Նոր միկրոբների հիմնական առանձնահատկությունն այն է, որ նրանք ակտիվ բազմանում են տաք եւ անթթվածին միջավայրում: Բացի պլաստիկից` C. thermocellum-ը կարող է “կլանել” նաև բուսական մանրաթելերը։

«C. thermocellum-ը կարող է արդյունավետորեն քայքայել ցելյուլոզը (բջջանյութը) և ակնկալվում է, որ C. thermocellum-ի օգտագործման վրա հիմնված մեթոդը՝ մեծ ներուժ կունենա խառը տեքստիլ թափոնների կենսաբանական մշակման գործընթացում, որը պարունակում է ինչպես բջջանյութային, այնպես էլ պոլիեսթեր ֆրակցիաներ», – ասվում է հոդվածում:

Գիտնականների թիմին հաջողվել է ստանալ մանրէներ, որոնք ծաղկում են 60 °C-ից բարձր ջերմաստիճանում և իդեալական կերպով կարողանում են քայքայել պլաստիկը։ Համոզվելու համար՝ հետազոտողները թեստ են անցկացրել 60 °C ջերմաստիջանում պահելով սովորական պլաստիկե շշի կտոր, որի 2/3-րդ մասը միկրոբները կարողացել են քայքայել 14 օրվա ընթացքում։ Բնության մեջ C. thermocellum-ը հանդիպում է տերևային եւ կոմպոստային կույտերում:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here