covid-19

Չինացի գիտնականները հայտարարել են, որ կորոնավիրուսի բռնկումը տեղի կունենա ամեն տարի։ Այն հնարավոր չի լինի վերջնականապես արմատախիլ անել՝ մեծ թվով ասիմպտոմատիկ դեպքերի պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Չինաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի գիտնականները առաջ են քաշել այն տեսությունը, որ մարդկությունը չի կարողանա մշտապես արմատախիլ անել կորոնավիրուսը և այն կվերադառնա ամեն տարի: Ըստ նրանց հաշվարկների, քիչ հավանական է, որ նոր վիրուսը կվերանա այնպես, ինչպես SARS-ը, որն առաջին անգամ գրանցվել էր Չինաստանի հարավում՝ 2002 թվականին:

Ատիպիկ թոքաբորբի (SARS) դեպքում վարակվածները լուրջ հիվանդության ախտանիշներ են ցույց տվել: Եվ երբ հիվանդներին մեկուսացրել են, վիրուսը դադարել է տարածվել։ Սակայն, այժմ Չինաստանում, որտեղ համաճարակը հսկողության տակ է, ամեն օր կորոնավիրուսի տասնյակ ասիմպտոմատիկ դեպքեր են հայտնաբերվում:

Առանձին բարդությունն այն է, որ ասիմպտոմատիկ կրողների խումբը դժվարացնում է վարակի փոխանցման ամբողջական զսպումը։ Այս մասին ակադեմիայի ճեպազրույցի ժամանակ հայտարարել են չինական վիրուսային եւ բժշկական հետազոտողների խումբը։

«Ամենայն հավանականությամբ, դա կլինի համաճարակ, որը երկար ժամանակ գոյատևելու է մարդկանց հետ և դառնալու է սեզոնային», – ասում է Չինական բժշկական գիտությունների ակադեմիայի Պաթոգեն կենսաբանության ինստիտուտի տնօրեն՝ Ցզին Ցին:

Առաջատար գիտնականների եւ մի քանի երկրների կառավարությունների միջև կա կոնսենսուս, որ վիրուսը հազիվ թե հաջողվի ամբողջությամբ ոչնչացնել, չնայած կարանտինին եւ սահմանափակող այլ միջոցներին, գրում Է Bloomberg-ը: Հետեւաբար, առողջապահության ոլորտի մի քանի փորձագետներ կոչ են արել թույլ տալ, կորոնավիրուսի վերահսկելի տարածումը, ավելի երիտասարդ բնակչության շրջանում:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here