UFO

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է երեք կարճ տեսանյութերի իսկությունը, որոնք հայտնվել էին համացանցում դեռեւս 2007 եւ 2017 թվականներին, որոնցում պատկերված են անհայտ թռչող օբյեկտներ:

ՉԹՕ-ները ֆիքսել են ինքնաթիռի ինֆրակարմիր տեսախցիկի օգնությամբ։ Տեսանյութում անգամ լսվում են օդաչուների ձայները, որոնք զարմացած են թռչող օբյեկտի արագությունից։

ԱՄՆ ռազմածովային նավատորմը նախկինում նույնպես խոստովանել էր, որ այդ ձայնագրությունները վավերական են։ Մանրակրկիտ վերլուծությունից հետո գերատեսչությունը պարզել է, որ այդ տեսագրությունների արտոնված թողարկումը չի գաղտնազերծում ամերիկյան ռազմական ոչ մի տեխնոլոգիա:

Պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ այս տեսակ տեսանյութերը թողարկում են, որպեսզի պարզաբանեն և վերացնեն հանրության մեջ եղած մոլորությունները:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here