5G

Տեղեկատվության փոխանցման հիմնախնդիրների ինստիտուտի (ИППИ) անլար ցանցերի լաբորատորիայի ղեկավար` Եվգենի Խորովը մեկնաբանել է կորոնավիրուսի և 5G ցանցի միջև եղած կապի տեսությունը: Նրա խոսքով՝ հինգերորդ սերնդի ցանցերի անվտանգության հարցը հասկանալու համար բավական է տրամաբանորեն մտածել եւ հիշել ֆիզիկայի դպրոցական կուրսը:

Խոսքը 5G տեխնոլոգիայի շուրջ հիստերիայի մասին է, որը Մեծ Բրիտանիայում սկսվել է տարածվել ապրիլի սկզբին։ Որոշ ժամանակ առաջ վանդալները փչացրել են բջջային կապի մի քանի աշտարակներ: Շուտով նման իրավիճակ՝ կրկնվել է նաև Նիդերլանդներում։ Վանդալները այս քայլով կապ են տեսնում հաջորդ սերնդի ցանցերի զանգվածային ներդրման եւ COVID-19-ով վարկված հիվանդների մեծ քանակի միջեւ:

Բացի այդ, որոշ բլոգերներ սկսել են աջակցել այս տեսությանը: Այսպեսով, համացանցի ռուս աստղ Վիկտորիա Բոնյան՝ ով սոցցանցերում միլիոնավոր հետևորդներ ունի, իր Instagram-յան էջում գրել է, թե իբր 5G ցանցից ստացած ճառագայթման ախտանշանները նույնն են, ինչ COVID-19-ով վարկված հիվանդի ախտանշաններն են։ Իսկ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն օգտագործվում է այն բանի համար, որ պատվաստանյութի հետ միասին մարդկանց միկրոչիպեր ներարկեն տոտալ վերահսկողության համար։

Սակայն, ինչպես նշում է Եվգենի Խորովը, այսօրվա դրությամբ չկան համոզիչ ապացույցներ, որ անլար կապի էլեկտրոնային սարքավորումներից՝ բջջային սարքերից և WiFi ցանցերից ստացած ճառագայթումը մարդուն ինչ-որ վնաս պատճառեն: 5G ցանցի եւ COVID-19 համաճարակի միջև կապի գաղափարը գիտնականը հիմարություն է անվանել և հույս հայտնել, որ այն մարդիկ ովքեր այդպես են մտածում, նրանց պարզապես պետք է խնդրել մտածել:

Գիտնականը հիշեցրել է նաեւ, որ Wi-Fi-ի էլեկտրամագնիսական ճառագայթման հզորությունը հազար անգամ ավելի քիչ է միկրոալիքային վառարանի ճառագայթման հզորությունից: Բացի այդ, սովորական շիկացած լամպի ջերմային ճառագայթումը հարյուրավոր անգամներ ավելի ուժեղ է հեռախոսի ջերմային ճառագայթումից: Իսկ ինչ վերաբերում է 5G ցանցերում ճառագայթման նորմերին, ապա դրանք չեն փոխվում եւ ոչ ոք չի թուլացնի դրանք, եզրակացրել է Խորովը:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here