«Яндекс.Карт»-ի վեբ տարբերակում հնարավորություն է հայտնվել իմանալու, թե արդյո՞ք շատ մարդ է կանգնած սուպերմարկետի հերթերում թե ոչ։ Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

«Яндекс»-ն ավելացրել է այս ֆունկցիոնալությունը, որպեսզի սպառողները կարողանան պահպանել սոցիալական հեռավորությունը։

Սուպերմարկետի անվանման կողքին կցուցադրվի հետևյալ գրառումները՝ «հերթ չկա», «փոքր հերթ» և «մեծ հերթ»: Մշակողները խոստանում են ավելացնել այս հնարավորությունը նաև «Яндекс.Карт» և «Яндекс.Навигатор» հավելվածներում:

Այժմ նախագծին միացված են 169 «Азбуки Вкуса» սուպերմարկետների ցանցը և 55 «Перекрестка» սուպերմարկետներ՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Առաջիկայում սպասվում է, որ նախագծին կմիանա «Альфа-банк»-ը:

Այցելուների քանակի վերաբերյալ փաստացի տվյալները օնլայն ռեժիմով փոխանցում են հենց ընկերությունները: Նրանք ֆիքսում են մարդկանց տեղաշարժը՝ օգտագործելով ներքին ծառայություններ, ինչպիսիք են սենսորային ցուցիչները կամ հերթերի վերահսկողության համակարգերը:

Կազմակերպությունները, որոնք հերթերի մասին տվյալներ են փոխանցում, մոտ ժամանակներս հատուկ պատկերակով կառանձնացվեն քարտեզներում եւ կհայտնվեն «Яндекс.Карт» և «Коронавирус»բաժիններում։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here