Fossil

Fossil ընկերությունը ներկայացրել է ժամացույցների նոր շարք, որ ստեղծման նկատմամբ կիրառել է էկոլոգիական մոտեցում։ Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ կորպուսի բոլոր տարրերը պատրաստված են շրջակա միջավայրին վնաս չպատճառող նյութերից։ Այսպիսով, ժամացույցի կորպուսը պատրաստված է բիոպլաստիկայից, և փաթեթավորումը լիովին վերամշակելի է:

Նորույթի գլխավոր առանձնահատկությունը արևային էներգիայի հաշվին ներկառուցված մարտկոցը լիցքավորելու հնարավորությունն է։ Մարտկոցը բացի արևային էներգիայից՝ կարող է վերալիցքավորել նույնիսկ լուսավորվող սարքերից։ Նշվում է, որ մարտկոցի լիարժեք լիցքավորման դեպքում, ժամացույցները կարող են աշխատել մինչև չորս ամիս:

Հավաքածուն իր մեջ ներառում է 5 վառ փոխարինելի ժապավեններ: Ընտրելու համար առաջարկվում է երկու մոդել ՝ 34 եւ 42 մմ: Եվ նախատեսվում է, որ քրոնոմետրերը վաճառքի կհանվեն մայիսի առաջին օրերին: Մոտավոր գինը՝ 140 դոլար։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here