Messenger Rooms

Facebook-ն հայտարարել է Messenger Rooms խմբային տեսազանգերի ծառայության գործարկման մասին: Համապատասխան մամլո հաղորդագրությունն արդեն հրապարակվել է ընկերության կայքում։

Օգտագործելով Rooms-ը՝ օգտատերերը կկարողանան ստեղծել մինչև 50 մարդու համար նախատեսված տեսաժողովներ, խոսակցությունների անսահմանափակ տեւողությամբ: Նշվում է, որ նման կոնֆերանսները հնարավոր կլինի ստեղծել Facebook-ի կամ Messenger-ի միջոցով: Գործառույթը շուտով կներդրվի նաև Instagram-ում, WhatsApp-ում եւ Facebook Portal-ում:

Ինչպես Facebook-ից նշում Է, ծառայության գործարկման պլանները դեռ վաղուց են եղել, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով Messenger Rooms-ը ավելի շուտ է ներկայացրել, քան նախապես պլանավորված էր:

Բացի այդ, Facebook-ից հայտնել են նաև WhatsApp-ում տեսազանգերի գործառույթի ընդլայնման մասին: Շուտով զանգերին և տեսազանգերին այս հավելվածում կարող են մասնակցել մինչև 8 մարդ։ Նշվում է, որ նման զանգերը նույնպես պաշտպանված կլինեն միջանցիկ ծածկագրմամբ։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here