Airport

Չինական EHang ընկերությունը, որը մասնագիտացած է ինքնավար թռչող սարքերի նախագծման և արտադրության ոլորտում, հայտարարել է անօդաչուների համար աշխարհում առաջին տերմինալի կառուցման մասին: Այս մասին հաղորդվում է EHang Holdings Limited-ի մամուլի հաղորդագրության մեջ:

EHang-ը օդանավակայանը կկառուցի զբոսաշրջային անօդաչուների համար, համագործակցելով չինական Գուանչժոու քաղաքի տեղական գործընկերոջ հետ։ Ենթադրվում է, որ օդանավակայանը շահագործման կհանձնվի արդեն 2020 թվականին:

Օդանավակայանի տերմինալը կլինի եռահարկ՝ 2500 քմ մակերեսով։ Շինության արտարապետությունը նախատեսում է գրանցման սենյակ առաջին հարկում, սպասասրահը՝ երկրորդում, իսկ երրորդում`թռիչքուղի: Ի թիվս այլ բաների, նոր տերմինալը կարող է օգտագործվել որպես ինքնավար թռչող սարքերի օգտակար փորձադաշտ:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here