iStock

Նեյրոկենսաբաններն ապացուցել են, որ արագությունը, որով ուղեղը հիշում է տեղեկատվությունը, կախված է նրանից, թե որտեղ է գտնվում մարդն այդ պահին: Դուք չեք կարողանա բարձրացնել Ձեր արդյունավետությունը տանը կամ գրասենյակում, դրա համար անհրաժեշտ է հայտնվել բոլորովին անծանոթ վայրում, գրում է Inc.com-ը, հղում անելով Neuron ամսագրում կատարված ուսումնասիրությանը:

Նոր միջավայրը ստիպում է մարմնին արտադրել դոֆամին՝ մի նյութ, որը պատասխանատու է հաճույքի և տրամադրության համակարգի համար։ Երբ այն արտադրվում է, մարդու մոտ լավանում է տրամադրությունը, սրվում են ցանկությունները և բարձրանում մոտիվացիան։ Դոֆամինի արտադրումը նաեւ ստիպում է ուղեղին ավելի արագ կլանել եւ ավելի երկար պահել տեղեկատվությունը:

Այսինքն, այն հաճույքը, որը մարդն ստանում է նոր վայրում գտնվելուց, օգնում է նրան ավելի արագ հիշել տեղեկատվությունը: “Գործնական տեսանկյունից, ստացված արդյունքները հիշեցնում են, որ պետք է ավելի հաճախ դուրս գալ առօրյա միջավայրից եւ նոր փորձ փնտրել, եթե ցանկանում ենք ավելի արագ սովորել”, — գրում են նեյրոկենսաբանները:

Նրանք ավելացնում են, որ ընտրված վայրը պետք է բոլորովին անծանոթ լինի: Որպեսզի բարձրացնեք արտադրողականությունը, պետք է փնտրեք նոր վայրեր սովորելու համար։ Գիտնականների խոսքով՝ անսովոր տեսարանով եւ մթնոլորտով տեղ ընտրելը պարտադիր չէ։ Հիմնական բանն այն է, որ այն պետք է անսովոր լինի ուղեղի համար:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here