Sales

Դուք շփվում եք հաճախորդի հետ, զգում եք, որ նա արդեն «ջերմ» է և շփում է ձեռքերը գործարքի ակնկալիքով: Եվ հանկարծ. «Ես կմտածեմ»: Ի՞նչն է սխալ: Ի՞նչ է իրականում կանգնած այս արտահայտության հետևում:

1. «Ես դրա համար փող չունեմ»: Երկու տարբերակ կա, կա՛մ իսկապես փող չկա, կա՛մ հաճախորդը ժլատ է: Եթե ​​չունի փող, դուք դրա հետ ոչինչ չեք կարող անել: Իսկ եթե ժլատ է, նայեք հաջորդ պարբերությանը․

2. «Ես վստահ չեմ, որ ունեմ այդ ծառայության կամ արպրանքի կարիքը»: Այստեղ հաճախորդը ցանկանում է, որպեսզի համոզեք նրան կամ հանգիստ թողնեք: Եթե ​​չեք ցանկանում կորցնել նրան, պետք է բացատրեք թե ի՞նչ խնդիր է լուծելու այդ արպրանքը կամ ծառայությունը:

3. «Դեռ կնայեմ նման առաջարկներ»: Գուցե դուք իսկապես առաջինն եք, ում առաջարկը նա տեսնում է: Փաստացի, «նորից կնայեմ» արտահայտությունը ամենատարածված արտահայտություններից է օֆլայն բիզնեսում: Եվ դա կարող է շատ բան նշանակել: Այս դեպքում ուղիղ հարցրեք նրան, թե կոնկրետ ինչը իրեն դուր չի գալիս և չի բավարարում:

4. «Ես Ձեզ չեմ հավատում»: Կարող եք պատասխանել. «Ես նույնպես»: (Կատակ)․ Հիմա ոչ ոք իսկապես ոչ մեկին չի հավատում: Նախկինում գոնե ֆիդբեքներին ինչ-որ կերպ վստահում էին, հիմա գրեթե բոլորը գիտեն, որ դրանց մեծ մասը գնվում են: Մի փոքր վստահություն կարելի է ներշնչել պաշտոնական փաստաթղթերով՝ վկայագրերով, մանրամասն պայմանագրերով և այլն։ Փորձել անպայման պետք է:

5. «Որոշումներ կայացնողը ես չեմ»: Որքան է դա զայրացնում!: Դուք մի քանի ժամ, լավ է որ ոչ օրեր․ խոսում, բացատրում, ցույց եք տալիս թե որքան հրաշալի է ձեր արպրանքը կամ ծառայությունը: Թերթիկի վրա նկարում եք մի ամբողջ պատկեր, նույնիսկ զեղչ եք առաջարկում։ Եվ նա ասում է. «Մեզ մոտ Պաբլո Էսկոբարն է որոշումներ կայացնում»:

Եվ մնում է միայն հանգիստ “հայհոյել” և հուսալ, որ նա անհրաժեշտ ձևով կներկայացնի ձեր առաջարկությունը ղեկավարությանը: Բայց ավելի լավ է փորձեք վերցնել հենց Պաբլո Էսկոբարի կոնտակտերը միանգամից նրա հետ կապվելու և շփվելու համար:

6. «Գնում եմ … Միգուցե … Հետագայում …»։ Ապրանքը համարյա վաճառվում է, հաճախորդին դուր է գալիս ամեն ինչ, փողը  գրեթե գրպանում է, և դուք դա արդեն ծախսում եք ձեր մտքերում: Բայց նա չի շտապում վճարել և վերցնել գնումները: Նա չի այրվում ապրանքը հենց այդ պահին գնելու ցանկությունից: Նա որոշում է, որ կարող է դա անել մեկ կամ նույնիսկ վեց ամսվա ընթացքում: Ի՞նչ անել․ ձեւացնել, որ ապրանքը ձեռքից ձեռք ե՞ն թռցնում.. Մեծածախ առևտրով զբաղվողները կգան և կվերցնե՞ն ամենը, ապրանքը կթանկանա, պահեստները կդատարկվեն և ա՞յլն:

Նախքան առարկությունների հետ աշխատելը, դուք պետք է իմանաք, թե ո՞րն է “ես կմտածեմ” արտահայտության իրական պատճառը: Ինչպե՞ս դա անել։ Պարզապես հարցնել.

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here