Good Digital Hygiene

1․Հեռահար հասանելիության կարգավորում։ Պետք է նախապես հոգ տանել անհրաժեշտ ռեսուրսներին հեռահար հասանելիություն ստանալու մասին և հետևել ՏՏ մասնագետների հրահանգներին՝ այն կարգավորելու համար։


2.Անձնական և աշխատանքային։ Հնարավորության դեպքում աշխատել կորպորատիվ համակարգչով: Չներբեռնել կամ բացել կորպորատիվ ֆայլերը անձնական սարքերի վրա:

3․Թույլատրված կապուղիներ: Եթե որոշակի մեսենջերների օգտագործումը նախկինում չի թույլատրվել կորպորատիվ կանոնակարգով, չսկսել դրանց օգտագործումը հիմա:

4․Զգոնություն։ Տնային ցանցը չի պաշտպանվում տեղեկատվական անվտանգություն բաժնի կողմից, ուստի պետք է ուշադիր լինել, քանի որ հարձակվողները կարող են օգտվել իրավիճակից եւ ջանքեր գործադրել ավելի քիչ պաշտպանված օգտվողների վրա հարձակվելու համար:

5․Երկփուլային վավերացման ակտիվացում։ Ստուգել, թե արդյո՞ք երկփուլային վավերացումը ակտիվացած է էլեկտրոնային փոստի և մեսենջերների վրա եւ վիրտուալ մասնավոր ցանցի (VPN) միացման ժամանակ:

6․Կապի ստուգում ՏՏ բաժնի հետ։ Համոզվեք, որ դուք գիտեք, թե ինչպե՞ս եւ ի՞նչ ալիքով կարող եք արագ կապ հաստատել ՏՏ բաժնի մասնագետների հետ, խնդիրներ առաջանալու դեպքում:

7․Նոր գաղտնաբառ երթուղիչի համար։ Անպայման փոխել տան տանդարտ երթուղիչի (Router) գաղտնաբառը։ Հակառակ դեպքում հարձակվողները կարող են հեշտությամբ մուտք գործել և հասանելիություն ունենալ Ձեր տվյալներին։

8․Այլ օգտագործողներ։ Մտերիմներին բացատրել, որ չի կարել օգտվել Ձեր աշխատանքային համակարգչից, խուսափելու համարի սարքի հնարավոր պատահական վարակումից կամ տվյալների արտահոսքից:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here