Warren Buffett

Միլիարդատեր եւ ներդրող Ուորեն Բաֆեթը ոչ միայն փայլուն ֆինանսիստ է, այլեւ փորձառու եւ իմաստուն խորհրդատու: Այսօր գործարարը 89 տարեկան է, եւ հաճախ է պատասխանում երիտասարդների հարցերին կարիերայի եւ կյանքի մասին:

Մասնավորապես, գործարարը՝ եւ մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը, պատմել է, թե ինչպե՞ս գտնել սեփական ուղին և տարիներ չծախսել այնպիսի աշխատանքի վրա, որն իրական հաճույք չի պատճառում:

Մի անգամ ելույթ ունենալով Ջորջիայի համալսարանի ուսանողների առջեւ՝ Բաֆեթը պատասխանեց այն հարցին, թե որտե՞ղ պետք է երիտասարդներն աշխատեն ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո: Այս խորհուրդը արժեքավոր դարձավ նաև մեծահասակների համար.

Ես շատ պարզ խորհուրդ ունեմ: Հիմնական բանը, որ դուք պետք է անեք, սկսել աշխատել ինչ-որ ընկերությունում կամ ինչ-որ անձի մոտ, ումով դուք հիանում եք: 

Խելագարություն է՝ տևական ժամանակ աշխատել տարբեր ընկերություններում, որպեսզի նրանք գեղեցիկ նայվեն ձեր ռեզյումեում։ Կամ դա անել, որպեսզի ստանալ մի փոքր ավելի շատ գումար։

Որոշ ժամանակ առաջ Հարվարդում էի և շփվեցի մի լավ տղայի հետ։ Նա պատմեց, որ կրթություն է ստացել, իսկ հետո սկսել է աշխատել մեկ, հետո՝ մյուս, իսկ հետո երրորդ ընկերությունում։ Եվ հետո պլանավորում էր աշխատանքի անցնել հաջորդ խորհրդատվական ընկերությունում։ Երբ հարցրեցի նրան, թե ինչի՞ է ուզում դրանով հասնել, նա պատասխանեց. «Սա կատարյալ ռեզյումե է»:

Այնուհետև ես նրան հարցրեցի, թե երբ է պատրաստվում անել այն, ինչ իրոք իրեն դուր է գալիս: Նա պատասխանեց․ “Ես մի օր կհասնեմ դրան”: Այնուհետև ես ասացի.”Դե, դու գիտե՞ս, քո ծրագիրը շատ նման է նրան, որ դու պահես քո ողջ սեռական պոտենցիալը մինչև ծերություն։ Դա պարզապես իմաստ չունի”։

Ուորեն Բաֆեթը կարծում է, որ չի կարելի ժամանակ և էներգիա ծախսել պարզապես աշխատանքի համար աշխատելու համար։ Եթե դուք պատրաստվում են հասնել մեծ նպատակների եւ կառուցել կարիերա, հետևեք ձեր սրտին և մի անտեսեք ձեր սեփական շահերը: Դուք երբեք չեք կարող իրական հաճույք ստանալ այն աշխատանքից, որը միայն փող է բերում: Դուք պետք է սիրեք ձեր աշխատանքը:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here