GM

Այժմ շատ մարդիկ անորոշ ժամանակով հետաձգել են իրենց գործերն ու բիզնեսի մեկնարկը, բայց պատմությունը ցույց է տալիս, որ ճգնաժամերի ժամանակ նույնպես կարող են հայտնվել հաջողակ ընկերություններ: Ահա 13 օրինակներ, որոնք հաստատում են դա․

1․General Electric

Հիմնադրման տարեթիվը՝ 1892

2019 թվականի եկամուտը ՝ 95,2 միլիարդ դոլար

Թոմաս Էդիսոնը սկսեց բիզնեսը մի փոքր ավելի շուտ և արդեն 1880-ականներին հասցրեց ապրել մի քանի փոքր ռեցեսիաներ (աստիճանական ետաճում), սակայն General Electric-ը հայտնվեց հենց 1893-ի Խուճապի ժամանակ. այսպես էր կոչվում 16-ամսյա ժամանակահատվածը, երբ ԱՄՆ-ում գործարար ակտիվությունը նվազեց գրեթե 40%-ով: Այնուամենայնիվ, General Electric-ին հաջողվեց “փրկվել” ճգնաժամից և դառնալ առաջին 12 ընկերություններից մեկը, որն 1896 թվականին ընդգրկվեց Dow Jones Industrial Average ինդեքսում:

2․General Motors

Հիմնադրման տարեթիվը՝ 1908

2019 թվականի եկամուտը՝ 137,2 միլիարդ դոլար

Չնայած 1800-ականների վերջին General Motors-ի հիմնադիր Ուիլյամ Դյուրանտը դեռ զբաղվում էր ծածկակառքերի արտադրությամբ, սակայն 1904 թվականին որոշեց տեղափոխվել այդ ժամանակվա համար լրիվ նոր բնագավառ՝ ավտոարդյունաբերություն և գնեց Buick Motor Company-ին։ Բայց միայն 1908-ի սկզբին, այսինքն՝ 1907 թվականի 13-ամսյա Խուճապի պատճառով բիզնեսին հասցված 30% անկման հետևանքով Դյուրանտը որոշեց General Motors-ը վերածել հոլդինգի և գնեց ավելի շատ ավտոարտադրողների: Այս ռազմավարությունը հաջող էր, և General Motors-ը դարձավ աշխարհի խոշորագույն կորպորացիաներից մեկը:

3․IBM

Հիմնադրման տարեթիվը՝  1911

2019 թվականի եկամուտը՝ 77,1 միլիարդ դոլար

Չարլզ Ֆլինթը բացեց IBM-ը 1911-ի հունիսին՝ CTR (Computing Tabulation Record ձայնագրում) անվան տակ: Ընկերությունը սկսեց բիզնեսի համար սարքեր վաճառել  հենց երկամյա ճգնաժամի կեսին: Թեև այդ ժամանակվա արդյունաբերության դանդաղումը արտահայտվեց երկնիշ թվերով, սակայն CTR-ն կարողացավ ոչ միայն գոյատևել, այլև հաջողության հասնել: Հետագայում ընկերությանը տվեցին IBM անվանումը, և այն դարձավ տեխնոլոգիաների ոլորտում առաջատարը, որն աջակցեց թվային հեղափոխությանը և ճանապարհին վաստակեց միլիարդավոր դոլարներ:

4․Disney

Հիմնադրման տարեթիվը՝  1929

2019 թվականի եկամուտը՝ 69,6 միլիարդ դոլար

1928 թվականին՝ Ուոլթ և Ռոյ Դիսնեյ եղբայրները, աշխարհին ծանոթացրեցին Միկի Մաուսի հետ “Շոգենավ Վիլիի” կարճամետրաժ անիմացիայում։ 1929-ին նրանք բացեցին Walt Disney Productions-ը՝ քառամյա Մեծ դեպրեսիայի ամենաթեժ պահին։ Եղբայրները հասկանում էին, որ այդ ժամանակ Ամերիկային ժպիտը ավելի շատ էր պետք, քան երբևէ, և միևնույն ժամանակ կարողանում էին հաղթահարել դժվարությունները։ Նրանք այնքան հասցրեցին, որ կարողացան սկսել իրենց առաջին լիամետրաժ ժապավենի՝ “Սպիտակաձյունիկը եւ յոթ թզուկները” աշխատանքը Մեծ դեպրեսիայի ավարտից անմիջապես հետո։

5․HP

Հիմնադրման տարեթիվը՝  1939

2019 թվականի եկամուտը՝ 58,8 միլիարդ դոլար

Չնայած 1937-1938 թվականների ռեցեսիան փոքր է համարվում Մեծ դեպրեսիայի համեմատությամբ, սակայն այն դարձավ 20-րդ դարի վատագույններից մեկը, քանի որ ԱՄՆ-ի ՀՆԱ-ի անկումը հասավ գրեթե 19 տոկոսի: Այնուամենայնիվ, հենց այս ժամանակ, վերջերս Ստանֆորդի համալսարանը ավարտած շրջանավարտներ՝ Ուիլյամ Հյուլլեթը և Դեյվիդ Փաքարդը որոշեցին պլան մշակել իրենց Hewlett-Packard ընկերության համար: Դեռևս զգալով ճգնաժամի հետևանքները, նրանք գործը սկսեցին 1939 թվականի հունվարի 1-ին և ստեղծեցին էլեկտրոնիկայի աշխարհի առաջատար արտադրողներից մեկը: Դեռևս զգալով ճգնաժամի հետևանքները, նրանք սկսեցին բիզնեսը 1939 թվականի հունվարի 1-ին և ստեղծեցին էլեկտրոնիկայի աշխարհի առաջատար արտադրողներից մեկին:

6․Hyatt

Հիմնադրման տարեթիվը՝  1957

2019 թվականի եկամուտը՝ 5 միլիարդ դոլար

1958 թվականի ռեցեսիայից երկու ամիս անց գործարար Ջեյ Պրիցքերը գնեց Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի հարևանությամբ գտնվող Hyatt House Motel-ը: Չնայած գործարար ակտիվության և ճանապարհորդությունների թվի նվազմանը՝ Պրիցքերը շարունակեց աշխատանքը և բացեց ևս երկու հյուրանոց 1960 թվականին։ Ժամանակի ընթացքում դրանց թիվը հասավ գրեթե 900 օբյեկտների, իսկ ընկերության տարեկան եկամուտը՝ մինչեւ 5 մլրդ դոլարի։

7․Trader Joe’s

Հիմնադրման տարեթիվը՝  1958

2019 թվականի եկամուտը՝ 13․3 միլիարդ դոլար

Եվս մեկ բիզնես, ծնված 1958 թվականի ռեցեսիայի ժամանակ։ Սկզբում աշխատել է Հարավային Կալիֆոռնիայի Pronto Markets ապրանքանիշի ներքո։ Ընկերության հիմնադիր Ջո Կուլոմբը Կարիբյան կղզիներում անցկացրած արձակուրդից վերադառնալով ԱՄՆ՝ հասկացավ, որ սպառողները հետաքրքրվում են արտասահմանյան սննդամթերքով և անպայման այցելելու են խանութներ դրանց հետևից։ Գաղափարն իրեն արդարացրեց, և Կուլոմբայի բիզնեսը սկսեց արագ զարգանալ։ 1979 թվականին գործարարը այն վաճառեց գերմանացի միլիարդատեր Թեո Ալբրեխտին ։

8․FedEx

Հիմնադրման տարեթիվը՝  1971

2019 թվականի եկամուտը՝ 65․5 միլիարդ դոլար

FedEx-ի հիմնադիր Ֆրեդ Սմիթը Յեյլի համալսարանի ուսումնական ծրագրի շրջանակներում մշակեց դռնից դուռ բեռների արագ եւ հուսալի առաքման հայեցակարգը: Ընկերությունը բացվեց 1969-1970 թվականների ռեցեսիայի վերջին։ Չնայած նրան, որ այն համեմատաբար կարճ կյանք ունեցավ, Սմիթը բախվեց լուրջ մարտահրավերների, փորձելով վաճառել սկզբունքորեն նոր տեսակի ծառայություններ բիզնես համայնքին, ովքեր այդ ժամանակ չէին համարձակվում գումարներ ծախսել չստուգված մատակարարներին։ Այնուամենայնիվ, նա կարողացավ հաղթահարել այդ խոչընդոտը եւ շարունակեց զարգացնել արդյունաբերությունը: 2019 թվականին FedEx-ը օրական ավելի քան 6 մլն ծանրոց է հասցրել առաքել։

9․Microsoft

Հիմնադրման տարեթիվը՝  1975

2019 թվականի եկամուտը՝ 125․8 միլիարդ դոլար

1973 թվականին նավթային ճգնաժամը՝ ֆոնդային շուկայի փլուզման հետ միասին, հանգեցրեց 16-ամսյա ռեցեսիայի, որի ընթացքում ԱՄՆ ՀՆԱ-ն 20 տարվա ընթացքում կրեց ամենաուժեղ հարվածը: Սակայն դա չխանգարեց Բիլ Գեյթսին եւ Փոլ Ալենին հիմնադրել  Microsoft-ը և ընկերությունում գործարկել ծրագրային ապահովման մշակումը, որի մեկնարկը տրվեց 1975 թվականի ապրիլի 4-ին, ռեցեսիայի պաշտոնական ավարտից մի քանի օր անց: 1986 թվականին Microsoft-ը IPO (Initial public offering) իրականացրեց, որի արդյունքում հայտնվեցին երեք միլիարդատեր և 12 հազար միլիոնատեր։ 

10․Electronic Arts

Հիմնադրման տարեթիվը՝  1982

2019 թվականի եկամուտը՝ 4․5 միլիարդ դոլար

1981-1982 թվականների ռեցեսիան, որը պայմանավորված է 1979 թվականի էներգետիկ ճգնաժամով, հանգեցրեց տասնամյակի ընթացքում ԱՄՆ-ում գործազրկության վատագույն ցուցանիշներից մեկին: Սակայն դա չխանգարեց Թրիփ Հոքինսին ազատվել Apple-ից եւ ստեղծել Electronic Arts անունով ծրագրային ապահովում մշակող ընկերությունը: Ընկերությունն արագ աճեց եւ դարձավ տնային համակարգիչների եւ զվարճանքի համակարգերի արագ զարգացող շուկայի խաղերի առաջատար մատակարարը, դառնալով 10 հազար աշխատակից ունեցող հսկա եւ 4 միլիարդ դոլարից ավելի տարեկան եկամուտ ունեցող ընկերություն:

11-13․ Google, Salesforce,  եւ Facebook

Հիմնադրման տարեթիվը՝  1998, 1999, 2004

2019 թվականի գումարային եկամուտը՝ 72․77 միլիարդ դոլար

Այս ընկերությունները չեն հիմնադրվել մեծ ռեցեսիաների ժամանակ, սակայն սկսել են գործունեությունը տնտեսական խոշոր ճգնաժամից անմիջապես առաջ՝ Google 1998-ին իսկ Salesforce 1999-ին – նախքան .com տիրույթի պղպջակի պայթելը, իսկ Facebook-ը 2004-ի մեծ ռեցեսիայից փոքր ինչ առաջ: Նրանք դիմացան և 2019 թվականին նրանց ընդհանուր գումարային եկամուտը հասավ 72,77 միլիարդ դոլարի:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here