Fill Knight

Nike-ի հիմնադիր Ֆիլ Նայթը ամերիկյան երազանքի կենդանի մարմնավորումն է: Սիրողական վազորդը՝ ով սկսել է մեքենայի բեռնախցիկից ճապոնական սպորտային կոշիկներ վաճառելուց, դարձավ սպորտային կոշիկների ամենահաջողակ և հարուստ արտադրողներից մեկն աշխարհում: Նրա անձնական ունեցվածքը գնահատվում է 33,4 միլիարդ դոլար, իսկ Nike-ի կապիտալիզացիան կազմում է մոտ 150 միլիարդ դոլար: Incrussia.ru կայքը հավաքել է լեգենդար գործարարի և բարերարի մտքերը կյանքի, բիզնեսի և սպորտի վերաբերյալ:

1․ Ռիսկերի և անհաջողությունների նշանակության մասին

Կյանքը աճ է: Դուք կամ աճում եք, կամ մեռնում:

Ստեղծեք պատմություն կամ դարցեք դրա մի մասը:

Ո՞րն է մեր նպատակը: Հաղթանակ ամեն գնով: Առանց հաղթանակի մենք չենք գոյատևի:

Պայքարեք ոչ թե հաղթելու, այլ պարտությունից խուսափելու համար:

Հաճելի է Գողիաթ լինելը: Բայց պետք է գործել Դավիթի պես:

Մի վախեցեք ռիսկի դիմել, որպեսզի չթաղեք ձեր տաղանդը:

Նույնիսկ եթե բոլորը ձեր գաղափարը խենթ են անվանում՝ պարզապես շարունակեք շարժվել … Ինչ էլ որ լինի, կանգ մի առեք: Խենթ գաղափարները ստեղծեցին աշխարհը:

Կանգ մի՛ առ: Պարզապես մի մտածեք կանգ առնելու մասին, մինչև չհասնեք ձեր նպատակին: Եվ շատ մի մտածեք, թե որտեղ է գտնվում այդ նպատակը:

Հետևեք ձեր նշանակությանը: Այնուհետև, ավելի հեշտ կլինի դիմանալ հոգնածությանը։ Հիասթափությունները կվերածվեն վառելիքի, իսկ բարձունքները կթվան այնպիսին, որոնց նախկինում չէիք հասել:

Ցանկացած հոգնածության և ուժասպառության բուժում կա: Պարզապես պետք է ավելի շատ աշխատել:

Երազեք հանդուգն: Մի վախեցեք ընկնելուց: Գործեք անհապաղ:

Աշխատանքի և կյանքի մեջ անփոփոխ բախում կա՝ անընդհատ պայքար աշխարհի և քաոսի միջև: Նրանցից ոչ մեկը չի կարող հաղթել մինչև վերջ, բայց երկուսն էլ կարող են ազդել ձեզ վրա: Այն, թե ինչպես եք հաղթահարում դրանք, հաջողության բանալին է:

Ձեզ հիշում են ձեր խախտած կանոնների համար:

Վստահություն՝ ահա թե ինչ է պետք մարդուն: Դա ավելի կարևոր է, քան սեփական կապիտալը և իրացվելիությունը:

Թույլ մի տվեք, որ փոքր անհաջողությունները ցնցեն ձեզ: Ի դեպ, աշխարհում գրեթե բոլոր ձախողումները աննշան են:

Հուսով էի, որ եթե ձախողվեմ, դա արագ տեղի կունենա: Այսինքն՝ ես բավական ժամանակ կունենամ իրացնելու բոլոր դժվարին դասերը: Նախկինում երբեք առանձնապես շահագրգռված չէի նպատակներ դնել, բայց հենց այս հատուկ նպատակն էր, որ ամեն օր պտտվում էր գլխումս, մինչև այն դարձավ իմ նշանաբանը․ ձախողվիր արագ:

2․ Գովազդի, սպորտի և անհայտության մասին

Ես Ֆիլ Նայթն եմ և չեմ հավատում գովազդին:

Մեզ համար ամենակարևորը շուկայում արտադրանքի խթանումն է: Nike-ը մարքեթինգային ընկերություն է և արտադրանքը մեր ամենակարևոր մարքեթինգային գործիքն է:

Կարևոր չէ, թե քանի մարդու եք դիպչում, մինչ կհասցնեք հաղորդագրությունը ձեր հաճախորդներին: Նրանց համար, ովքեր չեն ցանկանում որևէ մեկին վիրավորել, ես միշտ ասում եմ․ այս մոտեցմամբ ձեզ համար շատ դժվար կլինի գոնե որևէ իմաստալից գովազդ ստեղծել:

Մարդիկ սխալվում են, մեծ օլիմպիականներին մարզիկներ համարելով։ Բոլորը մարզիկ են: Եթե դուք ունեք մարմին, ապա մարզիկ եք:

Ես դեռ շատ եմ նյարդայնանում, երբ խոսում եմ ավելի քան երկու մարդու հետ:

Մի ասեք մարդկանց, թե ինչպես անել գործերը: Ասա նրանց, թե ինչ պետք է անեն, և նրանք կզարմացնեն քեզ իրենց սրամտությամբ:

Յուրաքանչյուրի կյանքում գալիս է մի պահ, երբ անցյալը նահանջում է, իսկ ապագան՝ բացվում: Այդ պահին դուք թեքվում եք դեպի անհայտությունը: Ոմանք վերադառնում են այնտեղ, որտեղ ամեն ինչ ծանոթ է, մյուսները, քայլ առ քայլ դեպի անորոշություն: Չեմ կարող ասել, թե որ ճանապարհն է ճիշտ, բայց հաստատ գիտեմ, թե որն է ավելի զվարճալի:

Սկսնակների մտքում շատ հնարավորություններ կան: Փորձագետի մտքում՝ միայն մի քանիսը:

Միակ և ամենապարզ միջոցը պարզելու համար, թե ինչպես եք վերաբերվում մարդուն, նրան հրաժեշտ տալն է:

3․ Բիզնեսի և ընկերության ղեկավարման մասին

Իմ ամբողջ գործը՝ գաղափարները լսելն է, և երբեմն իմ սեփականները մտածելը: Եվ նաև որոշումներ կայացնել` հիմնվելով այն բանի վրա, ինչը օգտակար է բաժնետերերի և ընկերության համար:

Մենք նախկինում մտածում էինք, որ ամեն ինչ սկսվում է լաբորատորիայում: Հիմա մենք հասկանում ենք, որ ամեն ինչ գալիս է սպառողից:

Մրցակցության արվեստը՝ մոռանալու կարողությունն է: Ես այս ճշմարտությունը իմացա վազքուղու վրա: Պետք է մոռանալ սեփական ունակությունների սահմանների, կասկածների, ցավի և անցյալի մասին:

Ես մտածեցի «դա պարզապես բիզնես է» արտահայտության մասին: Բայց դա տեղի չի ունենում և երբեք չի լինի: Եվ եթե մի օր դա դառնա «պարզապես բիզնես», դա նշանակում է, որ դա շատ վատ բիզնես է:

Նրանք, ովքեր ձեռներեցներին կոչ են անում երբեք չհանձնվել՝ շառլատաններ են: Երբեմն պետք է դա անես: Եվ հանճարեղն հասկանալն է, թե երբ պետք է հրաժարվել և փորձել որևէ այլ բան: Բայց դա չի նշանակում կանգ առնել: Երբեք մի կանգ առեք:

Եթե միայն խնդիրներ եք տեսնում, դուք այդպես էլ ոչինչ չեք տեսնում:

Քրտնաջան աշխատանքը ունի որոշիչ նշանակություն: Լավ թիմը անհրաժեշտություն է, ուղեղն ու վճռականությունը՝ անգին, բայց հաջողությունն է, որ կարող է որոշել արդյունքը:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here