Tik Tok

Այսօր ավելի ու ավելի շատ բրենդներ եւ ընկերություններ են օգտագործում TikTok-ը իրենց արտադրանքը առաջխացնելու համար, բայց շատերը անտեսում են այս հավելվածը, համարելով, որ այն շատ անլուրջ է: Կարճ տեսանյութերի ստեղծման եւ փոխանակման հարթակը մեծ ժողովրդականություն է վայելում երիտասարդ սերնդի շրջանում, եւ եթե ցանկանում եք լինել թրենդային, ապա արժե ծանոթանալ դրա հետ: Ահա մի քանի փաստեր, որոնք կօգնեն ձեզ իմանալ, թե ի՞նչ է TikTok-ը եւ ինչու՞ է այս հավելվածը այսքան հայտնի.

1. TikTok-ն հավելված է Չինաստանից

Ի տարբերություն Facebook-ի, Instagram-ի, Twitter-ի, Pinterest-ի, YouTube-ի եւ  շուկայում այլ խոշոր խաղացողների, TikTok-ը պատկանում է ոչ թե ամերիկյան ընկերության այլ չինական.

Հավելվածը հայտնվել է 2016 թվականին եւ կոչվել է Douyin – Մինչեւ հիմա այսպես էլ այն կոչվում է Չինաստանում: Այն պատկանում է չինական խոշոր Bytedance տեխնոգիգանտին։  Այսպիսով, եթե լսեք կամ լսել եք լուրեր, որ ԱՄՆ-ն փորձում է արգելել կամ արգելափակել TikTok-ը, ապա հիմա գիտեք, թե ինչու՞ է դա տեղի ունենում: Ամերիկյան ընկերությունները փորձել և փորձում են դադարեցնել չինական սոցիալական հարթակի աճը, բայց արդեն շատ ուշ է։

2. TikTok-ն ունի ավելի քան 800 միլիոն ակտիվ օգտագործող ամբողջ աշխարհում

Համեմատության համար ՝ Instagram-ը ունի 1 միլիարդ ակտիվ օգտատեր։ Եվ եթե հաշվի առնենք, թե ինչպես է արագորեն աճում TikTok-ը, հնարավոր է, որ պլատֆորմը շուտով հասնի այս թվին:

3. Այն ներբեռնել են ավելի քան 1,5 մլրդ անգամ App Store-ում եւ Google Play-ում

Անկասկած 1 միլիարդ բեռնումների քանակն շատ կարեւոր և ֆանտաստիկ ցուցանիշ է, չմոռանալով, որ հավելվածը գործարկվել է 2016թ-ից և այս ընթացքում հասցրել է բեռնումների քանակով շրջանցել մի շարք հեղինակավոր հավելվածների։

Օրինակ Facebook-ն հիմնադրվել է 2004-ին, և հարթակից որոշ ժամանակ է պահանջվել կայանալու և այս ցուցանիշին հասնելու համար: Այո, ժամանակները փոխվել են և մարդիկ այժմ ակտիվորեն ներբեռնում են ծրագրերը, բայց Tiktok-ի ցուցանիշներն առայժմ շատ տպավորիչ են:

4. TikTok-ն աշխարհի ամենաթանկ ստարտափն է

TikTok-ը պատկանում է Bytedance մասնավոր ընկերությանը, որն հիմնադրվել է 2012 թվականին։ Ըստ փորձագետների գնահատականների՝ ստարտափն այս պահին գնահատվում է ավելի քան 75 մլրդ դոլար: Նման բարձր արժեքը խոսում է այն մասին, որ հազիվ թե TikTok-ը մոտ ժամանակներս վաճառեն որեւէ ամերիկյան  կորպորացիայի:

5. TikTok-ն ավելի քան 30 միլիոն ակտիվ օգտագործող ունի ԱՄՆ-ում

Ի սկզբանե հավելվածը գործարկվել Է Չինաստանում, եւ նրա օգտատերերի մեծ մասն հենց Չինաստանից է։  Այժմ Tiktok-ի լսարանի հսկայական մասը կազմում են արեւելյան երկրների բնակիչները՝ հիմնականում Չինաստան եւ Հնդկաստան։ 

Սակայն հավելվածը մեծ ժողովրդականություն է ստացել նաեւ Ասիայից դուրս։  Միայն ԱՄՆ-ում հավելվածից ակտիվորեն օգտվում է ավելի քան 30 մլն մարդ, և օգտատերերի թիվը սրընթաց աճում է ։ 

6. Հիմնական լսարանը Z սերունդն է, բայց ոչ երեխաները

TikTok-ն ունի ամենաերիտասարդ լսարան, համեմատած այլ սոցիալական հարթակների հետ: Հավելվածի օգտատերերի գրեթե 70%-ը 16-24 տարեկան մարդիկ են։  Ստացվում է, որ TikTok-ի լսարանի միայն 30%-ն է 25 տարեկանից բարձր:

Շատերն անտեսում են TikTok-ը երիտասարդ լսարանի պատճառով, բայց իրականում հենց սրա համար էլ պետք է հետաքրքրվել այս հարթակով: Հիշեք, թե ինչպես սկսեց Facebook-ը: Ի սկզբանե դա հարթակ էր ուսանողների համար, եւ նրա առաջին օգտվողները զգալիորեն երիտասարդ էին, քան նրանք, ովքեր այժմ հիմնականում օգտվում են դրանից:

Նույնն է նաև Instagram-ի դեպքում։  Ներկայումս Facebook-ը սկսել է ձանձրացնել երիտասարդներին, քանի որ այնտեղ սկսել են նստել իրենց ծնողները (եւ նույնիսկ տատիկներն ու պապիկները), ուստի նրանք հեռանում են Instagram: Այժմ որոշ ժամանակ անց, երբ մեր ծնողները սկսել են օգտվել Instagram-ից, այս պլատֆորմի օգտագործողների միջին տարիքը կրկին աճել է: Դա է պատճառը, որ դեռահասներն այսօր “նստած են” TikTok-ում  եւ իրենց ծնողները չեն հասկանում այս հարթակից:

7. Tiktok-ի օգտատերերն օրական ավելի քան 50 րոպե են անցկացնում հավելվածում

Մոտավորապես նույնքան ժամանակ են ծախսում Facebook-ի և Instagram-ի օգտատերերը, ինչը վկայում է հավելվածի պայծառ ապագայի մասին: TikTok-ը նաև շատ հրապուրող հարթակ է, որոշ մարդիկ կարող են ժամերով կարճ տեսանյութեր նայել:

Հավելվածի հիմնադիրներն ամեն ինչ արել են օգտատերերին հնարավորինս հավելվածում երկար պահելու համար, եւ դա նրանց հաջողվել է։ 

8. Tiktok-ի լսարանի 34%-ն ամեն օր ակտիվորեն կոնտենտ է ավելացնում և տարածում 

Tiktok-ի ակտիվության մակարդակը զգալիորեն ավելի բարձր է, քան որևէ այլ սոցիալական հարթակինը: Բոլոր օգտատերերի մոտ 34%-ն ամեն օր հրապարակում է առնվազն մեկ տեսանյութ։  Ինչպես մյուս բոլոր սոցցանցերում, այստեղ նույնպես պետք է պարբերաբար ինչ-որ բովանդակությամբ կիսվել, որպեսզի լսարանը մեծանա։ 

TikTok-ն օգտվողներին օրգանական հասանելիություն է տալիս։ Նույնիսկ եթե ոչ ոք ձեզ չի հետևում, ձեր բովանդակությունը կարող է դառնալ վիրուսային, և դա կտեսնեն միլիոնավոր մարդիկ:  Պլատֆորմը բավականին ճշգրիտ ալգորիթմներ ունի, եւ այն ցույց է տալիս մարդկանց այն, ինչ նրանք ցանկանում են տեսնել: Եթե ուրիշներին դուր է գալիս ձեր բովանդակությունը, ապա ձեզ սպասում է լսարանի արագ աճ։

9. Ի տարբերություն Instagram-ի այստեղ չկա ձևական ինչ որ բան և արհեստականություն

Երբ թերթում ես TikTok-ը, հիմնականում զգում ես, որ այստեղ սովորական մարդիկ են նստած։ Հավելվածի օգտատերերը չեն աջակցում կատարելության ձգտմանը, որը գերիշխում է Instagram-ում։  Եվ մինչ Instagram-ի խոշորագույն աստղերը բեմադրված և մշակված լուսանկարներ են տեղադրում, թիքթոքերները իրենց ավելի ազնիվ են պահում։ 

Միևնույն ժամանակ,, TikTok-ում թունավորություն շատ չէ։ Մեկնաբանությունների մեծ մասը շատ ոգեշնչող են: Օրինակ, դուք կարող եք գտնել մի տեսահոլովակ, որտեղ քաղցկեղով հիվանդ դեռահասները կիսում են իրենց պատմությունները եւ  մեկնաբանություններում գտնում են հսկայական աջակցություն:

10. TikTok-դա միայն երաժշտության ներքո բերանը բացել փակելը չէ

Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ TikTok-ը նույնն է, ինչ musical.ly -հավելվածը, որտեղ դուք պետք է պարզապես ձեր շուրթերը հարմարեցնեք երաժշտությանը: Ահա թե ինչն է միավորում այս երկու հարթակները։

2017-ի վերջին, Bytedance-ը (TikTok մշակող) ձեռք բերեց musical.ly-ն ավելի քան 1 միլիարդ դոլարով: Դրանից հետո երկու հավելվածները միավորվեցին, իսկ musical.ly-ի գործառույթների մի մասը հայտնվեց TikTok-ում:

Այնպես որ, այո, 2 հավելվածների միջև կապը կա, բայց TikTok-ն իրենից ավելին է ներկայացնում։ TikTok-ում կան մեծ թվով հնչյուններ, երգեր, Ֆիլտրեր եւ հատուկ էֆեկտներ, որոնք կարող են ավելացվել Ձեր տեսանյութում: Իհարկե, քանի որ լսարանը շատ երիտասարդ է, հիմնականում այստեղ դուք կարող եք գտնել զվարճալի տեսանյութեր. Բայց եթե խորանանք, կարելի է ինչ-որ ավելի լուրջ տեսանյութեր  հայտնաբերել, օրինակ՝ կարճ հոլովակներ, որոնցում մարդիկ խորհուրդներ են տալիս բիզնեսի և անձնական զարգացման մասին։ Իսկ NBA-ի, Chipotle-ի եւ Guess-ի նման խոշոր բրենդները սերտորեն հետեւում են հավելվածին եւ ակտիվորեն մարքեթինգային ներդրումներ են կատարում TikTok-ի մեջ:

11. Այստեղ կա տեղայնացված բովանդակություն

TikTok-ը գլոբալ ծրագիր է, բայց այն հայտնի է դարձել տեղայնացված բովանդակության շնորհիվ’ տարբեր մրցույթների, Challenge-ի եւ Hashtag-երի միջոցով, որոնք աջակցում եւ արտացոլում են թրենդերը:

TikTok-ի օգտվողները հաճախ են դիտում “Ձեզ համար” ժապավենը։ Սա նման է Instagram-ի Explore-ին: Բայց այնտեղ նրանք շատ ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան Instagram-ի միջին վիճակագրական օգտատերը Explore-ում։  Արդյունքում, TikTok-երները ոչ միայն հետեւում է այն բովանդակությանը, որին նրանք բաժանորդագրվել են, այլեւ նաև նրան, ինչը խորհուրդ է տալիս TikTok-ի ալգորիթմը:

12. Բովանդակության ստեղծման հեշտություն

Առաջին անգամ հավելված մուտք գործելիս շատ հեշտ է կորել, բայց ըստ էության, TikTok-ը շատ պարզ հարթակ է տեսահոլովակներ ստեղծելու եւ տարածելու առումով.

Ցանկացած անձ, ով չունի վիդեո խմբագրման հմտություններ, կարող է հետաքրքիր բովանդակություն ստեղծել առանց լրացուցիչ գործիքների կամ ծրագրերի տեղադրման:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here