HR

Uvenko ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն՝ Արվիդաս Ալուտիսը նոր կադրեր փնտրողներին խորհուրդ է տալիս, թե ի՞նչ հարցնել թեկնածուին, որպեսզի հասկանան, արդյո՞ք նա այն մարդն է ում փնտրում են:

Դիմորդների համար. Այն, ինչը կարծես անմիջականորեն կապված չէ աշխատանքային գործունեության հետ, կարող է կարևոր լինել աշխատանքի ընդունվելիս:

Այն թեկնածուն, ով վերջնական հարցազրույցին է հասել ընկերության բարձրագույն ղեկավարության հետ, արդեն իսկ համապատասխանում է աշխատատեղին որպես մասնագետ՝ փորձի, հմտությունների, խնդիրների լուծման կարողության և որոշակի ադեկվատության առումով: Վերջում գործատուին ավելի շատ հետաքրքրում են այն որակները, որոնք կարելի է անվանել համընդհանուր, ինչպես նաև այն պատկերացումը, թե արդյո՞ք հավանական աշխատողը համապատասխանում է ընկերության և աշխատանքային թիմի մշակույթին: 

Արդեն մի քանի տարի է ընդամենը 3 հարց Ալուտիսին օգնում է հասկանալ դա:

1․ Ի՞նչ երեք գիրք եք կարդացել վերջերս

Ինչո՞ւ է սա կարևոր։

Այն թույլ է տալիս գնահատել աշխարհայացքը, անկեղծության աստիճանը, «փաստերը զարդարելու միտումը», սխալները ընդունելու և ծանր իրավիճակից դուրս գալու ունակությունը:

Ալուտիսի փորձից, թեկնածուների գրեթե 50%-ը սկսում է խոսել այն մասին, որ նրանք բառացիորեն մյուս օրը կրկին կարդում են Ալեքսանդր Սերգեևիչ, Լև Նիկոլաևիչ, Ֆյոդոր Միխայլովիչ կամ Անտոն Պավլովիչ: Նրանց թվում է, որ ռուս դասականներն արժանի են, հեղինակավոր և շեշտը դնում են դրանց պատշաճ մշակութային մակարդակի վրա:

Դասականներն, անշուշտ, գեղեցիկ են: Միակ դժբախտությունն այն է, որ շատ դեպքերում մարդիկ սուտ են ասում, իսկ Չեխովի հատորը վերջին անգամ ձեռքն են վերցրել դպրոցների ավարտական քննությունների ժամանակ: Սա տարրականորեն հաստատվում է մի պարզ հարցի օգնությամբ, «Ինչու՞ հենց Պուշկինը: Ի՞նչ ես հատկապես հիշում: Ո՞ր հերոսն է ձեր սիրածը և ինչու՞»: Օրինակ՝ «Այդ դեպքում ինչո՞ւ Նաստասյա Ֆիլիպովնան այրեց գումարը»: կամ «Քանի՞ տարեկան էր «ծեր կինը՝ Լարինան»:

Լրացուցիչ հարցերի պատասխանը նույնպես ցուցիչ է: Համապատասխան անձը, գիտակցելով, որ սկսել է ստել, կհապաղի և կխոստովանի, որ սկզբում լավ մտադրություններից ելնելով է ստել: Քիչ ադեկվատը կշարունակի և «կտանի» ֆանտազիայի ալիքին:

Արդարության համար նշեմ, որ մի քանի անգամ, այնուամենայնիվ, հանդիպել եմ ռուսական դասական գրականության իսկական երկրպագուներին և շատ բան եմ իմացել Օստերլիցի և Դոստոևսկու Պետերբուրգի երկնքի տակ արքայազն Անդրեյի մտքերի մասին:

Այս հարցի ևս մեկ տարածված պատասխան

Մարդիկ իրենց փորձը, պրոֆեսիոնալիզմը և սովորելու պատրաստակամությունը ընդգծելու համար, սկսում են թվարկել, իբրև թե կարդացած ժամանակակից գործնական գրքերից: 

Հիանալի է: Խնդրում եմ պատմեք թե ինչպե՞ս եք օգտագործել կամ օգտագործելու ձեռք բերված գիտելիքները Ձեր նախորդ կամ ապագա աշխատանքի մեջ:

Եթե թեկնածուն ի վիճակի է մանրամասն պատասխան տալ այս հարցին և իրոք նոր կոնցեպտներ ու գաղափարներ է ինտեգրում իր պրակտիկայում, դա հիանալի նշան է: Եթե ոչ, ապա կա հավանականություն, որ այդ գիտելիքներն իր մասնագիտության համար իսկապես ակտուալ չեն:

Այնուհետև մենք կարող ենք խոսել այն մասին, թե որքանով է մոտ կամ հեռու համապատասխան կոնցեպտը: Միևնույն ժամանակ, գնահատեք, թե որքան գրագետ է անձը տեղեկատվություն հայտնում, արդյո՞ք նա գիտի, թե ինչպե՞ս առանձնացնել հիմնականը և փաստարկել իր տեսակետը:

Իմ խորհուրդը թեկնածուին

Մարդը, ով հակված է գունավորել իրականությունը, փորձում է ավելի լավը երևալ քան կա, և մանրամասների մեջ ստելը, զգուշավորություն է առաջացնում: Հետևաբար, խոսեք ճշմարտությունը, ճշմարտությունը և ոչ այլ ինչ, քան ճշմարտությունը:

Ինչ կպատասխանեմ ինքս

Ես բախտավոր եմ, քանի որ իմ գրքային հետաքրքրությունները շատ հասկանալի են, դա գիտական ֆանտաստիկա է: Հետեւաբար, պատասխանը հետեւյալն է. “բնակելի կղզի” եւ “Անասնաֆերմա”: Վստահ եմ, որ եթե պարբերաբար վերադառնանք այդ գրքերին, որևէ մանիպուլյացիայի չես ենթարկվի, ինքդ էլ դրանով չես զբաղվի՝ գիտակցելով հետևանքները:

2․ Որևէ անեկդոտ պատմեք խնդրեմ

Ինչու՞ է դա կարեւոր

Այս հարցի պատասխանը կօգնի գնահատել թեկնածուի անսպասելի շրջադարձերի պատրաստակամությունը, նրա հաղորդակցման հմտությունները, հումորի զգացողությունը եւ նրբանկատությունը:

Այս հարցը պարզապես անհրաժեշտ է, երբ խոսքը վերաբերում է վաճառքի մենեջերի հարցազրույցին: «Սեյլզը», ով ի վիճակի չէ անեկդոտ պատմել, անհեթեթություն է։ Նրա տեղը ամենուր է, բայց ոչ վաճառքում.

Պարզապես հավատացեք ինձ, որպես մարդ, ով սկսել է աշխատել McDonald’s-ի գիշերային բրիգադում եւ բջջային հեռախոսների վաճառող։ Տեղին պատմված անեկդոտը հաճախ օգնում է կապ հաստատել կամ լարվածությունը թուլացնել հաճախորդների եւ գործընկերների հետ շփվելիս:

Բացի այդ, հարցը օգտակար է հաճախորդների ղեկավարների, HR մասնագետների, կորպորատիվ հաղորդակցությունների ղեկավարների (ներքին և արտաքին), զանգերի կենտրոնի մասնագետների, ադմինիստրատորների հարցազրույցների ժամանակ` ցանկացած ոլորտում, որտեղ կարևոր է զրուցակիցի հետ ընդհանուր լեզու գտնելը:

Ի դեպ, այս տեխնիկան նույնպես շատ արդյունավետ է, երբ գալիս եք ղեկավարելու գոյություն ունեցող թիմ և հաճախորդներ: Միանգամայն տեղին է դա հարցնել առաջին ընդհանուր ժողովում. Ստացեք ևս մեկ բանալի` հասկանալու այն մարդկանց, ում հետ դուք պետք է աշխատեք:

Ես հավատում եմ, որ հումորի զգացումը անգնահատելի բան է, որը չի կարելի սովորեցնել: Եվ աշխատանքը միշտ ավելի հաճելի է այն ունեցողների հետ: Հետևաբար, ես պետք է իմ տեղակալի կամ անձնական օգնականի պաշտոնի համար թեկնածուներին տամ կատակների մասին հարց:

Ինչպե՞ս է դա տեղի ունենում

Այժմ մեր ընկերության առավել հրատապ խնդիրներից մեկը գրասենյակներում առնվազն երկու անգամ ավելացնել ինքնասպասարկման սրճարան-կրպակների քանակը: Քանի որ ձևաչափը նորարար է, հաճախորդների ղեկավարները պետք է ոչ միայն գրաեգտ վաճառեն ծառայությունը, այլև իրականացնեն լուսաբանման աշխատանքներ:

Իմ պրակտիկայից, 90% դեպքերում թեկնածուները դրականորեն են արձագանքում  կատակ ասելու խնդրանքին: Նրանցից մոտ 20%-ի համար է, որ դա ինչ-որ տեղ անսպասելի է և նւրանց ստիպում է ավելի շատ մտածել։ Ինչպես պարզվում է մտածում են այն մասին թե, որ կատակներից ո՞ր մեկը կլինի բավարար և ծիծաղելի:

Իմ խորհուրդը թեկնածուին

Անպարկեշտություն, քաղաքականություն, կրոն, գոտկատեղից ներքև հումոր, սեռական կողմնորոշում և այլ սեռականը՝ միանգամից ո՛չ: Կատակներ Վարդնիկի, որոշակի մասնագիտությունների, Չուկչիի, հայի ռուսի և վրացու, ազգային այլ գույների մասին ավելի լավ է բացառել, նույնիսկ եթե իրոք ծիծաղելի է:

Միակ բացառությունը նուրբ կատակն է թեկնածուի սեփական մասնագտության վերաբերյալ: 30 վայրկյանից ավելի տևած անեկդոտը հարմար չէ: Կատակ, որը շատ նուրբ և մտավոր է, որը նախատեսված է առանձին խմբերի համար – ավելի շուտ ոչ, քան այո:

Լավագույն տարբերակ

Մեկ երկու նախադասություններից կարճ կատակ՝ հետաքրքիր ենթատեքստով, բառախաղերով և այլն: Ձևաչափով այն կարող է նման լինել լեգենդար ոզնիների, որոնք ծակծկվել են, խեղդվել են, բայց շարունակել են կակտուս ուտել:

Ի՞նչ կպատասխանեմ ինքս ինձ

«Ինչպե՞ս ապրել առանց փողի» կյանքի փորձը փոխում եմ «ինչպես ապրել փողով» փորձին:

3․ Ինչպե՞ս կծախսեք մեր ընկերության գումարները

Ինչու՞ է դա կարևոր

Անկեղծ ասած, այս հարցը առավել արդյունավետ է այն դեպքում, երբ բիզնեսի սեփականատերը հարցնում է առանցքային պաշտոնների հավակնող թեկնածուներին: Քանի որ այս դեպքում խոսքը գնում է ոչ թե մի քանի վերացական կորպորատիվ բյուջեների մասին, այլ կոնկրետ մարդու փողի մասին, ով նստած նայում է ձեր աչքերին:

Բայց հարցը ավելի արդյունավետ է այն դեպքում, երբ հարցազրույցը վարում է մենեջերը, և այն հնչում է այսպես․ «ի՞նչ օգուտ կարող եք տալ մեր ընկերությանը»: Պատասխանը թույլ է տալիս հասկանալ թեկնածուի հիմնական չափանիշները, թե ինչպես է նա տեսնում իր խնդիրները, ինչպես է նա ղեկավարելու իր ձեռքի տակ եղած ռեսուրսները:

Ինչպե՞ս է դա տեղի ունենում

Թեկնածուների 85% -ը, ներառյալ բարձրագույն ղեկավարները, արձագանքում են մոտավորապես նույն ձևով՝ շատ խելամիտ, տնտեսական, համաձայն տարվա և եռամսյակի հաստատվածի բյուջեի և այլն: Մի խոսքով՝ «տնտեսությունը պետք է լինի տնտեսող»:

Բայց պարադոքսն այն է, որ կան իրավիճակներ, երբ անվերջ խնայողությունները ոչ թե օգուտ կկարող են բերել բիզնեսին այլ կվնասեն դրան: Ոչ ոք չի ասում, որ մարքեթինգի, կամ աշխատակազմի վերապատրաստման համար հարկավոր է բյուջե ավելացնել: Բայց այն բիզնեսը, որը գումար է խնայում ակտիվ աճի ժամանակահատվածում՝ տարօրինակ երևույթ է:

Հետևաբար, «ընկերության իրական նպատակներին համապատասխան» տիպի պատասխանը ինձ համար ավելի տեղին է: Իսկ բարձրագույն վարպետի (և այն, ինչ սեփականատերը կամ առաջին դեմքը ցանկանում է լսել), պատասխանն է ՝ «Ես կօգնեմ գումար վաստակել ընկերության համար»: Բայց ես այն լսել եմ միայն թեկնածուների 10%-ից:


Իմ խորհուրդը թեկնածուին

Ես արդեն հնչեցրի որոշակի «ճիշտ» պատասխան: Ես խորհուրդ եմ տալիս այն համադրել ձեր աշխատանքի առանձնահատկություններին, ավելի լավ է` կոնկրետ օրինակներով: Դեռ ավելի լավ է, ձեզ դրեք սեփականատիրոջ տեղը և մտածեք, թե ինչ կուզենայիք լսել նրա փոխարեն:
Ի՞նչ կպատասխանեմ ինքս ինձ
Ես կծախսեմ միայն ավելին վաստակելու համար:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here