Ոչ ոք չգիտի, թե ե՞րբ եւ ինչպե՞ս իր կյանքում դժբախտություն տեղի կունենա կամ կգա ծանր ժամանակաշրջան։ Եվ չի կարող փոխել այն գեները, որոնք նա ժառանգել է, կամ ընտանիքը, որտեղ մեծացել է, ասում է հոգեբան Նիկ Վինյալը: Սակայն մենք կարող ենք վերահսկել սովորույթները, որոնք մեզ ավելի դիմացկուն կդարձնեն։ Փորձագետը պատմել է դրանցից 3-ի մասին։ 

Պատրաստ եղեք փոխելու ձեր կարծիքը

“Մի վախեցեք պաշտպանել ձեր համոզմունքները ուժով ու կրքով։  Քաջություն ունեցեք պաշտպանելու անձնական դիրքորոշումը եւ այն, ինչին հավատում եք, – ասում է Նիկ Վինյալը: – Բայց հիշեք, որ դուք ամեն ինչ չգիտեք։ Կյանքը շարունակվում է, հանգամանքները փոխվում են, նոր տեղեկություններ են ի հայտ գալիս: Եղեք պատրաստ ընդունելու նոր փաստեր եւ ճշգրտել առաջնահերթությունները։ Դուք չեք կարող ստիպել իրականությանը համապատասխանելու ձեր համոզմունքներին”:

Սովորեք ճանաչել էմոցիաները

Փոխարենը  էմոցիաներից ճնշվելու եւ փախչելու՝ դրանով իսկ վատթարացնելով հոգեկան առողջությունը, փորձագետը խորհուրդ է տալիս որքան հնարավոր է շուտ, սովորել ճանաչել դրանք, որպեսզի ավելի լավ վերահսկել էմոցիաները: Դրա համար Վինյալն առաջարկում է “էմոցիաների ստուգման” պրակտիկան։ 

“Սովորեք ընդունել ձեր էմոցիաները, եւ նրանք կաշխատեն ձեզ համար, այլ ոչ թե ձեր դեմ”, — ասում է նա: Ինչպես բացատրում է հոգեբանը, էմոցիաները չպետք է անտեսել, քանի որ դրանց միջոցով մենք արժեքավոր ազդանշաններ ենք ստանում մարմնից: Չնայած որոշ էմոցիաների ցավոտ լինելուն, նրանց չպետք է անտեսել եւ բաժանել վատի եւ լավի, այլ գիտակցել եւ ընդունել:

Մեդիտացիա – մտակենտրոնացում

Դուք հավանաբար հազարավոր անգամներ լսել եք մեդիտացիայի օգուտների մասին և դա ճիշտ է, պնդում է Վինյալը: Նա մեդիտացիան կոչում է ուշադրությունը վերահսկելու լավագույն միջոց։ Այսինքն “երկար ժամանակ կենտրոնանալ մի բանի վրա եւ առանձնացնել միտքը ավելորդ մտքերից”:

Նոյեմբերին գիտնականներն ապացուցեցին, որ կանոնավոր “անտառային լոգանքները” կամ “սինրին յոկուն” արդյունավետորեն նվազեցնում են սթրեսը եւ լարվածությունը աշխատանքից: Այս պրակտիկան իրենից ներկայացնում է մեդիտացիոն զբոսանք բնության գրկում և ծնվել է Ճապոնիայում.

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here