Team Building

Know Your Company ընկերությունը կազմել է թիմբիլդինգի համար ամենաօգտակար հարցերի ցանկը, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ ճանաչել Ձեր գործընկերներին։ Դժվար թե ինչ-որ մեկը կարողանա վիճել այն բանի հետ, որ հաճախ այն հարցերը եւ խաղերը, որոնք “օգնում” են ավելի լավ ճանաչել գործընկերներին, ընդամենը պատրվակներ են։ Մենք բոլորս թիմբիլդինգ տարբեր վարժությունների զոհ ենք դարձել:

Այնուամենայնիվ, շատ կարեւոր է իմանալ, թե ինչպես պետք է հալեցնել սառույցը եւ աշխատանքում կոտրել անվստահության պատը:

Ի վերջո, միշտ էլ դժվար է աշխատել այն մարդկանց հետ, որոնց հետ չկա փոխըմբռնում։  Վստահությունը թիմային համագործակցության ամենակարևոր կետն է։ Որքան ավելի շատ վստահություն, այնքան ավելի լավ կաշխատի կոլեկտիվը։ Թիմի ներսում վստահություն կառուցելու համար անհրաժեշտ է մի քանի ճիշտ հարցեր տալ, որոնք կօգնեն աշխատակիցներին ավելի մոտիկից ծանոթանալ միմյանց հետ։  Ահա դրանցից մի քանիսը․

№1: Ո՞րն էր եղել ձեր առաջին աշխատանքը:

Սա բավականին համեստ և սովորական հարց է: Այնուամենայնիվ, դրա պատասխանները միշտ էլ հետաքրքիր են: Զավեշտալի է, երբ ձեր ղեկավարը ասում է, որ նախկինում աշխատել է, որպես լողավազան մաքրող, իսկ ձեր գործընկերը` ձեր մոր բժշկի ընդունարանում որպես օգնական:

№2: Դուք երբևէ հանդիպե՞լ եք որևէ հայտնի մարդու

Սա բավականին հետաքրքիր հարց է, քանի որ դուք կարող եք իմանալ, թե ինչ հայտնի մարդկանցով են հիանում ձեր գործընկերները. Շատ հաճախ մարդկանց մտերմացնում է օրինակ Ջուդ Լոուի հանդեպ ունեցած փոխադարձ սերը կամ զվարճալի պատմությունը, թե ինչպես է մենեջերը հանդիպել Լեբրոն Ջեյմսին բենզալցակայանում:

№3: Ի՞նչ եք հենց հիմա կարդում

Մարդիկ միշտ փնտրում են ինչ-որ նոր բան կարդալու համար, ուստի գրքերը հիանալի միջոց են միմյանց ավելի լավ ճանաչելու համար: Եթե պարզեք, թե ի՞նչ են կարդում ձեր գործընկերները, ավելի լավ կարող եք հասկանալ նրանց հետաքրքրությունները:

№4: Ի՞նչ հմտություն կցանկանայիք սովորել:

Այս կերպ, ձեր գործընկերները կասեն, թե որ ուղղությամբ են ուզում զարգանալ, եւ ինչ են նրանք սիրում. Օրինակ, ինչ-որ մեկը կասի, որ կցանկանար իտալերեն սովորել, իսկ ինչ-որ մեկը կխոստովանի, որ երազում է փայտ մշակել սովորել։ 

№5. Ինչո՞վ եք հիանում:

Այս հարցի օգնությամբ դուք կիմանաք մարդու հայացքները կյանքի վերաբերյալ: Սա հիանալի միջոց է հասկանալու, թե ում եւ ինչ է գնահատում ձեր գործընկերը.

№6: Ի՞նչ ֆիլմեր խորհուրդ կտայիք դիտել:

Գուցե դուք արդեն տվել եք այս հարցը նախկինում, բայց չպետք է թերագնահատեք այն: Ֆիլմերը մեծ խոսակցության թեմա են: Բոլորը սիրում են պատասխանել այս հարցին եւ լսել ուրիշների պատասխանները: Շատ հաճախ մարդիկ լսում են առաջարկությունները, ապա քննարկում են այս կամ այն ֆիլմը ընդմիջման ժամանակ:

№7: Դուք ունե՞ք սիրելի մեջբերումներ:

Մեջբերումները, որոնք մարդուն դուր է գալիս, նրա աշխարհայացքի հիանալի արտացոլումն է: Այս հարցը տալով՝ կարող եք ավելի լավ ճանաչել ձեր ընկերներին:

№8: Ի՞նչն է վերջերս հաճելիորեն զարմացրել ձեզ?

Չնայած այս հարցը կարող է մի փոքր մշուշոտ թվալ, սակայն այս հարցի պատասխանները հաճախ շատ հետաքրքիր են: Միգուցե ինչ-որ մեկը ձեզ ասի, որ փորձել է դդմով ապուր, և պարզվել է, որ դա համեղ է, կամ գնացել է ինչ-որ նոր ռեստորան, և պարզվել է, որ այնտեղի ծառայությունները շատ լավն են: Այս հարցն ավելի լավ է տալ այն մարդկանց, որոնց հետ դուք արդեն մի քիչ ծանոթ եք։

№9. Ի՞նչ երաժշտություն եք լսել 10 տարի առաջ:

Այս հարցին հնարավոր չէ պատասխանել առանց ժպիտի։ Դուք կարող եք կիսվել երիտասարդության շրջանում երաժշտական նախասիրությունների “ամոթալի” հիշողություններով և իմանալ, թե ինչպիսի հումորի զգացում ունեն ձեր գործընկերները:

№10: Ո՞րն է ձեր առաջին հիշողությունը:

Սովորաբար այս մասին չեն խոսում նույնիսկ ամենամտերիմ ընկերների հետ, ուստի այս հարցի պատասխանը կստեղծի հատուկ կապ երկու մարդկանց միջեւ: Եվ դա շատ բան կասի այն մասին, թե ով է այդ մարդը։ 

№11: Վերջերս այցելել ե՞ք այնպիսի վայր, որտեղ երբեք չեք եղել:

Նոր եւ անսովոր փորձի փոխանակումը հիանալի միջոց է մարդու հետ ավելի մոտիկից ծանոթանալու համար: Բացի այդ, այս կերպ Դուք կարող եք իմանալ հետաքրքիր ռեստորանի կամ գրախանութի մասին, որոնք կարող են հետաքրքրել Ձեզ։

№12: Ո՞րն է ձեր սիրած ընտանեկան ավանդույթը:

Այս հարցի օգնությամբ դուք ինչ-որ բան կիմանաք ձեր գործընկերոջ ընտանիքի մասին եւ կիմանաք թե ինչն է նրանց բոլորին միավորում միասին:

№13. Ո՞վ է Ձեզ վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել մանկության տարիներին:

Մայրիկ, մարզիկ, պապիկ, տատիկ,  կամ ուսուցիչ: Միշտ հետաքրքիր է լսել այս հարցի պատասխանը: Այսպիսով, դուք կհասկանաք, թե ով է մեծ դեր խաղացել ձեր զրուցակցի բնավորության ձեւավորման հարցում.

№14: Ո՞ր առաջին իրն եք գնել, ձեր սեփական փողերով.

Միգուցե դա ոսկե ձուկ էր կամ Air Jordan սպորտային կոշիկներ: Սա ևս մեկ հրաշալի հարց է, որը հարուցում է կարոտախտի զգացողություն և լույս է սփռում անցյալում մարդկանց հետաքրքրությունների և արժեքների վրա:

№15: Ի՞նչ կցանկանայիք անել այս տարի, որը նախկինում չեք արել:

Այդ հարցն ավելի լավն է, քան հետևյալը “ունեք արդյո՞ք նպատակներ այս տարվա համար”. Այս կերպ Դուք կտեսնեք, թե ինչ է երազում մարդը և ինչին կցանկանա հասնել:

№16: Վերջին շրջանում ի՞նչն է ստիպել Ձեզ ժպտալ :

Այս հարցի պատասխանները միշտ էլ շատ լավն են: Հնարավոր է, որ ձեր գործընկերը կպատմի իր երեխաների կամ գեղեցիկ ծառի մասին, որն հանդիպել էր նրան տուն գնալու ճանապարհին:

№17: Ո՞րն է ձեր սիրած վայրը մոլորակի վրա:

Դուք կլսեք տարբեր եւ հետաքրքիր պատասխաններ, գուցե, պարզվում է, որ ձեր գործընկերները ունի նույն “սիրած վայրը” Իսպանիայում ինչ դուք, կամ ինչ-որ մեկը սիրում է ռեստորան, որը ձեր տնից 20 րոպե հեռավորության վրա է.

№18: Դուք արդեն ունեցե՞լ եք փառքի 15 րոպե:

Այս հարցին շատ տարբեր պատասխաններ կան: Միգուցե Դուք կզարմանաք, երբ ձեր կոլեգան կպատմի ձեզ այն մասին, թե ինչ են գրել նրա մասին թերթում կամ պատմել երեկոյան լուրերում: Սա հիանալի առիթ է հաճելի զրույցի համար:

№19: Ո՞ր խորհուրդն եք համարում ամենաարժեքավորը:

Այս հարցի շնորհիվ դուք կիմանաք, թե ո՞ր իմաստությունն է մարդն ամենից շատ գնահատում: 

№20: Ի՞նչ եք սիրում ուտել նախաճաշ.

Զարմանալի է, բայց այս հարցի պատասխանը կօգնի գործընկերների հետ ավելի ջերմ հարաբերություններ ստեղծել։    

№21: Ո՞ր բարեգործական կազմակերպության մասին կցանկանայիք, որ ավելի շատ մարդ իմանար:

Սա ցնցող հոյակապ հարց է։  Մի ընկերություն այս կերպ փոքր նվիրատվություններ էր կատարել նշված յուրաքանչյուր կազմակերպությանը։

№22: Դուք ունե՞ք ֆոբիաներ, որոնք կցանկանայիք հաղթահարել:

Սարդեր, մթություն, բարձրություն, օվկիանոս… Կիսելով իրենց վախերը ձեզ հետ, մարդիկ իրենց ավելի հարմարավետ կզգան.

№23: Վերջերս հետ վերադարձրե՞լ եք որևէ կատարած գնում խանութին: Եվ Ինչո՞ւ

Այsպես դուք կիմանաք, թե ինչու է մարդը գնում իրեր, որոնց մեջ ինչ-որ բան նրան դուր չի գալիս.

No.24: Դուք հավաքում ե՞ք ինչ-որ բանի հավաքածու:

Մի հարցրեք Հոբբիներ մասին. Այս հարցն ավելի լավն է։  Գուցե այս կերպ դուք կպարզեք, որ ինչ-որ մեկը թիթեռների հավաքածու է հավաքում կամ յուրաքանչյուր ուղեւորության ժամանակ բացիկներ է ուղարկում տուն։

№25: Ո՞րն է ձեր սիրած շիլան նախաճաշի համար:

Այս հարցի պատասխանները մշտապես զարմացնում են: Մի օր մի ընկերության ղեկավարն այնքան ապշեց իր աշխատակիցների խանդավառ պատասխաններով, որ իր թիմի համար վարսակի շիլայի օրը կազմակերպեց ։ 

Այս հարցերը հիանալի տարբերակ են նոր աշխատակիցների հետ ծանոթանալու, խորհրդակցություններ անցկացնելու և նույնիսկ մեկ բաժակ սուրճի շուրջ հանդիպումներ անցկացնելու համար։  Փորձեք այն. Դուք պետք է հաճելիորեն զարմացած մնաք արդյունքներից.

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here