Booking.com-ի պատմությունը. 

0
3


Ինչպե՞ս փոխել աշխարհը և միաժամանակ երեխաներին տանել դպրոց

Երբ 2002-ին Ջիլիան Թանսը միացավ նորաստեղծ ստարտափին, ընկերությունն Ամստերդամում ուներ ընդամենը մի փոքրիկ գրասենյակ, կայք, պայմանագրեր երկու տասնյակ փոքր հյուրանոցների հետ և նապոլեոնական պլաններ, որով նախատեսում էր ինչ-որ բան կազմակերպել Եվրոպայի տուրիստական Մեքքայում՝ Բարսելոնայում: Ջիլիանը, որն արդեն աշխատանքի փորձ ուներ երկու լուրջ հյուրանոցային ընկերություններում՝ որպես մարքեթոլոգ, պրոդուկտ մենեջեր և նույնիսկ վաճառքի գծով տնօրեն, իսկապես պետք էր տաղանդավոր ձեռներեց, ընկերության հիմնադիր՝ Գրեթ-Յան Բրուինսմանին: Եվ նրան հիանալի գաղափար էր թվում կապել ամբողջ աշխարհի զբոսաշրջիկներն և հյուրանոցներին մի վայրում, որոնցից շատերը այդ պահին անգամ վեբ կայքեր չունեին և չկային ինտերնետում:

Ջիլիանի ժամանելուն պես ընկերությունը գրասենյակ բացեց Բարսելոնայում, բայց այն գտնվում էր … նրա ննջասենյակում: Այն ժամանակ անհրաժեշտ էր բառացիորեն խնայել ամեն ինչի վրա, բայց ընկերության համար շուկան արագորեն աճում էր: Որպես գլխավոր տնօրեն՝ (CEO) Ջիլիանն ամիսը մեկ շաբաթ անցկացնում էր Բարսելոնայում:

Ընդամենը երեք տարվա ընթացքում ստարտափն այնքան է աճում, որ 2005-ին ամերիկյան Priceline Group ընկերությունը 133 միլիոն դոլարով գնում է Bookings.nl-ը։ Ամերիկյան ընկերությունը նույնիսկ չէր էլ պատկերացնում, թե ինչ ադամանդ է ձեռք բերել։ Այնուհետև Booking.com-ի համբավն այլ ակտիվներին գերազանցեց այնքան, որ 2018-ի փետրվարին Priceline Group-ն ինքն սկսեց այլ կերպ կոչվել՝ Booking Holdings: Եվ հաջողության առյուծի բաժինն անկասկած Ջիլիան Թենսի կատարած աշխատանքն էր, ով 2016 թվականից մինչև վերջերս (2019 թվականի հունիս)՝ նախքան ընկերությունը լքելու որոշում կայացնելը, հանդիսանում էր ընկերության գլխավոր գործադիր տնօրենը: Անցած երեք տարիների ընթացքում նա ստիպված էր ղեկավարել կորպորացիան, որն ուներ 198 գրասենյակներ 70 երկրներում, ընդհանուր հաշվով 17 հազար մարդ: Միևնույն ժամանակ, նա սիրող ամուսին և երեք երեխաների մայր է, ով ամեն առավոտ նախաճաշ է պատրաստում ամուսնուն և լանչբոքսեր երեխաներին դպրոցի համար:

_____________________________________________________

Ջիլիան Թենս.

«Ես իսկական վարպետ եմ, օրվա ընթացքում հնարավորինս շատ գործեր հասցնելու հարցում: Ես միշտ բոլորից ավելի շուտ եմ վեր կենում`առավոտյան 6:15, երեխաների համար պատրաստում եմ նախաճաշ և լանչբոքսեր դպրոցի համար: Ինձ դուր է գալիս այդ ժամանակը, երբ տունը դեռ քնած է: Երեխաները արթնանալուն պես սկսում են՝ մայրիկ այս, մայրիկ այն: Ավելին, միակ բանը, որ նրանք հարցնում են իրենց հորը. «Որտե՞ղ է մայրիկը»:

Իմ երեխաները հեծանիվով են գնում դպրոց: Եթե ես պլանավորում եմ զբաղվել սպորտով կամ պետք է գնամ վաղ հանդիպման, ապա նրանք ինքնուրույն են գնում, բայց եթե ոչ, ես հեծանիվ եմ վարում նրանց հետ, ուղեկցում եմ դպրոց, այնուհետև գնում գրասենյակ: Փորձում եմ շաբաթական երկու անգամ մարզվել մարզչի հետ: Ես նախկինում դա չեմ արել, բայց հիմա գիտեմ, որ գրաֆիկով ես իսկապես պետք է պատրաստ լինեմ իմ աշխատանքին:

 Ես, իմ սեփական դառը փորձից, սովորեցի պարբերաբար վարժություններ անել, ինչպես նաև ճիշտ սնվել: Այժմ մեծ ուշադրություն եմ դարձնում այս բաներին: Սովորաբար գալիս եմ գրասենյակ ժամը 8-ին մոտ: Ես զբաղված գրաֆիկ ունեմ, բայց միշտ փորձում եմ ժամանակ խնայել չնախատեսված գործերի համար:

Մենք ունենք լիդերների մեծ խումբ, որը բաղկացած է մոտ 120 հոգուց, և ամեն օր ես պլանավորում եմ ճաշեր այս թիմի անդամների հետ: Սովորաբար հաճելի է ճաշել նույն մարդկանց կամ սիրելիների հետ: Բայց ես կարծում եմ, որ ճաշը պետք է լինի այն ժամանակը, որը դուք ճիշտ եք ծախսում, խոսելով բիզնեսի մասին, կամ այն մասին թե ի՞նչն է մարդկանց հուզում, որպեսզի հասկանաք, թե ինչպե՞ս կարող եք օգնել նրանց:

Իմ օրն ավարտվում է 18:30-ի սահմաններում: Ես փորձում տանը ընթրել, եթե Ամստերդամում եմ, քանի որ շատ եմ ճանապարհորդում: Երբ դա ստացվում է, ուղղակի հիանալի է: Մտերիմները օգնում են կերակուր պատրաստել, ես ընթրում եմ ընտանիքիս հետ, հետո նորից աշխատանքի եմ անցնում: Աշխատում եմ մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածը, ես պետք է էլեկտրոնային փոստեր կարդամ և ստանամ կոնֆերանս զանգեր ԱՄՆ-ից՝ ժամանակի տարբերության պատճառով:

Ճանապարհորդում եմ թեթև և երբեք չեմ հանձնում ուղեբեռ: Իմ ստանդարտը հագուստի մի քանի հավաքածու է, սպիտակ սպորտային կոշիկներ, կապույտ ուսապարկ և նոութբուք: Մնացած դեպքերում, ես առանձնահատուկ ոչինչ չունեմ: Հիմնականում քնում եմ ինքնաթիռներում: Եթե դա մեկ օրվա չվերթ է, ես թռչում եմ այն ավիաընկերությունների ինքնաթիռներով, որոնք wi-fi ունեն` թռիչքի ընթացքում աշխատելու և շատ ժամանակ չկորցնելու համար: Ինչ-որ պահի, ժամանակային գոտիների փոփոխության պատճառով ես սկսեցի քնաբեր հաբեր ընդունել, բայց հետո դադարեցի, սովորելով հաղթահարել դա:

Ես ժամանակին գնում եմ քնելու և հիանալի սուրճ եմ խմում – կարծում եմ, որ դա ինձ օգնում է:

Հոլանդիայում բոլորը երկարատև արձակուրդ ունեն, և ես փորձում եմ հնարավորինս օգտագործել այն: Ձմռանը օգտագործում եմ մեկ շաբաթ: Մայիսին փորձում եմ մի քանի օր գալ: Այնուհետև ամռանը ընտանիքիս հետ մեկնում եմ երկու շաբաթով: Բայց, միևնույն ժամանակ, ես համակարգից դուրս չեմ գալիս ու չեմ դադարում աշխատել: Սա գործարք է, որը կնքել եմ իմ ընտանիքի հետ: Նրանք բոլորը հասկանում են: Ամուսինս նույնպես ձեռներեց էր, ուստի նա ամեն ինչ հասկանում է: Ահա այսպես էլ ամեն ինչ տեղի է ունենում»:

_____________________________________________________

Ինչպես տեսնում եք, հնարավոր է հիմնել բազմամիլիարդ դոլար արժողությամբ ընկերություն, միևնույն ժամանակ շարունակելով երեխաներին դպրոց ուղեկցել հեծանիվով և մի չմոռանալ նախաճաշ ձեր ամուսնու համար: Ճիշտ է, դրա համար պետք է պահպանել մտածողության կարգապահությունը և չդավաճանել ձեր լավագույն սովորություններին:

Սխալվելու վախը

Ինչպե՞ս սովորել սեփական սխալների վրա: Հաջողակ կանայք կարողանում են նկատել իրենց սխալները և աշխատել դրանց վրա: Սխալ ընդունելը նշանակում է արդյունքի համար պատասխանատվություն վերցնել: Տարբեր թակարդներ խանգարում են մեզ կատարել այս թվացյալ պարզ քայլը: Անլիարժեքության բարդույթը վախառաջացնում, որն իրեն դրսևորում է ուրիշների համար առաջնորդ լինելու սեփական կարողության նկատմամբ վստահության բացակայության պայմաններում: Պատճառներից մեկը, որ մարդիկ դադարում են սովորել, դա սխալ թույլ տալու վախն է:

B2B Export-ի հիմնադիր Եկատերինա Դյաչենկոն այսպես է պատմում իր իսկ սխալների վրա սովորելու փորձի մասին, որոնք նա թույլ է տվել իր բնական հաստատակամության և մի փոքր ագրեսիվ ձևով բիզնես վարելու հակման պատճառով. «Դուք ինչ-որ տեղ եք վազում, ձեր ձեռքերը ծեծում են, դուք հասկանում եք ձեր սխալը և գիտակցում եք որ այլևս դա չեք անի: Սա ինչ-որ ֆիզիկական գործողություն չէ ձեր շունչը պահելու համար, այլ Պավլովի շան ռեֆլեքսն է: Կրկնվող իրավիճակում, դուք սովորում և հասկանում եք, որ պետք չէ այդքան շտապել, և հարկավոր է պարզապես բաց թողնել որոշ բաներ: Եվ ինձ թվում է, որ իմ ագրեսիվ պահվածքը երբեմն խանգարում է նպատակների իրականացմանը, քանի որ մարդիկ միշտ չէ, որ ադեկվատ են ընկալում դա: Ես նկատի չունեմ իրական ագրեսիա, պարզապես համոզիչ մոտեցումն ու վճռականությունը ավանդաբար կապված չեն կանանց հետ, և բանակցությունների սեղանի մյուս կողմում իմ գործընկերները միշտ չէ, որ կարող են դա գնահատել: Բայց ես իմ ամբողջ պրոֆեսիոնալ կյանքով եմ պայքարում այդ ամենի դեմ, որովհետև կարծրատիպերը դեռ կան, և կանանցից ավելի մեղմ ոճ է սպասվում»:

Գերազանցիկի սինդրոմ

Մեկ այլ ծուղակ է մտածողության կատարելագործումը կամ այսպես կոչված, գերազանցիկի սինդրոմը: Կատարյալիզմը հաճախ կանանց խանգարում է կարիերա ստեղծել:

Սոցիոլոգների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանայք՝ ընդհանուր առմամբ, բարձր դիրք են զբաղեցնում ֆինանսների և իրավունքի ոլորտում: Այս դիրքերում նրանք պարգևատրվում են ճշգրիտ լինելու և միշտ կանոններին համապատասխան գործելու համար: Բայց տղամարդ մենեջերները վարձատրվում են ռիսկի գնալու և հաղթելու համար:

«Գերազանց ուսանողների» համար դժվար է և անհարմար խոստովանել սեփական սխալները, քանի որ նրանք այդքան մեծ ջանք են գործադրում իրենց կարիերայի մեջ՝ փորձելով ճիշտ լինել, որ նրանք հերքում են ձախողման հնարավորությունը: Եթե դուք թունավորվել եք կատարելության պես թմրամիջոցից, նույնիսկ հնարավոր սխալի մասին մտածելը կարող է ձեր մոտ առաջացնել անվերահսկելի սթրես և աճող անհանգստություն, ինչը՝ հասնելով կրիտիկական կետի, արագորեն վերաճում է խուճապի կամ հավատալու, որ ամբողջ աշխարհը դուրս է եկել է ձեր դեմ:

Բոլորին դուր գալու և լավը լինելու սովորություն

Ճշգրտությունը, ճշտապահությունը և կանոններով խաղալը, իհարկե, կարգապահություն են մտցնում ինչպես ենթակաների, այնպես էլ գործընկերների մոտ: Բայց պերֆեկցիոնիզմը կնոջ կարիերայի համար վտանգավոր է: Կանխատեսումը, որ կինը պետք է լինի կատարյալ, որպեսզի հասնի ցանկալի գագաթնակետին, հանգեցնում է մեծ սպասելիքների: Ավելին, կինը, ով իր կյանքը դրնում է կատարելության զոհասեղանի վրա, սկսում է նույն կատարելությանն ակնկալել նաև ուրիշներից՝ ընտանիքից, գործընկերներից և ենթականերից:

Այս տրամադրվածությունը դժվարացնում է լիազորությունների կատարումը, թիմային աշխատանքը և ընտանեկան կյանքը: Կինը ոչ միայն իր վրա է վերցնում հոգսերի ողջ բեռը, այլև հանգիստ վերածվում է աշխատուժի և հասնում ուղղակի հակառակ արդյունքների: Նա դառնում է ծայրահեղ զգուշավոր և ձանձրալի:

Կանանց հաճախ մերժում են բարձրագույն պաշտոններ զբաղեցնել, քանի որ ղեկավարությունն ու գործընկերները նրանց համարում են ոչ համարձակ, հոգեբանական առումով անկայուն և ձանձրալի անձնավորություններ:

Ամենաբարձր մակարդակում կազմակերպությունները գնահատում են առողջ լկտիությունը և ռիսկի դիմելը: Բոլորի հետ լավ կամ հավասար հարաբերությունների մեջ լինելու ցանկությունն արդարացվում է միայն կարիերայի վաղ փուլերում: Բայց հետագայում դա կարող է բարդացնել կառուցողական քննադատությունը, անհնարին դարձնել ենթականերին և գործընկերներին խստորեն հարցնել աշխատանքի արդյունքների մասին, կամ չկարողանալ տեղին «բռունցք» ցույց տալ ՝ մարդուն տեղը դնելու համար:

Հաջողակ կանայք զարգացրել են ուրիշներին օգնելու սովորությունը նրանց հետևելու հարցում: Կանայք գիտեն, որ այս ճանապարհով նրանք նաև կարճեցնում են բարեկեցության և հարստության ճանապարհը: Դժվար է հաջողակ լինել առանց համախոհների թիմի: Նրանց գտնելու լավագույն միջոցը, տաղանդավոր մարդկանց առաջարկելն է միասին աշխատել: Բայց ահա իրենց հետ դեպի պայծառ ապագա ոչ բոլորին են տանում: Հաջողակ կանայք իրենց շրջապատում են միայն նպատակասլաց և դրական մարդկանցով:

Լավ սովորությունները մեզ անհրաժեշտ են զարգանալու և առաջխաղացման համար: Այն ամենը ինչը ամրապնդում է մեր առողջությունը, բարելավում է արտադրողականությունը, պայծառեցնում է միտքը և թույլ է տալիս մեզ առատաձեռն լինել մարդկանց հետ, մենք պետք է վերածենք սովորությունների: Առատաձեռնությունն ընդհանրապես հաջողակ կանանց տարբերակիչ հատկանիշն է, բայց եթե նրանք տեսնում են, որ նրանք, ովքեր գնում են միայն անձնական շահի հետևից, ապա չեն ծախսելու իրենց հոգևոր ուժերը նրանց վրա:

Ուսուցիչը գալիս է միայն այն ժամանակ, երբ ուսանողը պատրաստ է: Իսկ ամենամեծ ուրախությունները, որոնք հաջողություն են բերում, կապված են մարդկանց, հասարակության և սեփական երեխաների հանդեպ առատաձեռն լինելու հնարավորության հետ։  Ամենաթանկ ժառանգությունը, որը մենք կարող ենք փոխանցել մեր երեխաներին, դա լավ սովորություններն են, որոնք մենք գիտակցաբար և մեծ դժվարությամբ ենք ձեռք բերել

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here